Իրավունք 12:10 26/08/2019 Հայաստան

Փորձագետներն արձանագրել են՝ լիարժեք եզրակացություն կազմելու համար որևէ տվյալ բաց չկա. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար

2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հետ կապված քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Լրագրողների հետ հանդիպմանը Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ասաց, որ քրեական գործի հարուցումից անմիջապես հետո վարւյթ իրականացնող մարմինը ձեռնարկել էր դատավարական և քննչական գործողություններ՝ պարզելու առերևույթ հանցագործության առկայությունը կամ բացակայությունը, դանից բխող հետագա գործողությունները։

«Քննության ընթացքում անհրաժեշտություն առաջացավ նշանակելու համալիր փորձաքննություն։ Փորձաքննության կատարումը հանձնարարվեց Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, միաժամանակ գիտական հիմնարկներից, կառույցներից շուրջ 22 գիտնականներ նշանակվեցին քրեական գործով փորձագետներ և ներգրավեցին փորձաքննության կատարմանը։ Հայտարարվեց նաև միջազգային մրցույթ»,- նշեց նա։ 

Յուրա Իվանյանի խոսքով, Հայաստանը դեռևս 2017 թվականից Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամ է,  խորհրդակցության համար դիմել է այդ ընկերությանը, վերջիններս երաշխավորել էին «Էլարդ» ընկերությանը։

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարն ասաց, որ հրավերներ են ուղարկվել միջազգային տարբեր ընկերությունների, որպեսզի վերջիններս ևս մասնակցեն մրցույթին։

«Սահմանվել էին որոշ չափանիշներ։ Մրցութային հանձնաժողովն ամփոփելով մրցույթի արդյունքները՝  նախապատվությունը տվել է «Էլարդ» ընկերությանը և  նրա ներկայացրած թիմին։Մոտեցումը եղել է շատ խիստ, որովհետև, հաշվի առնելով այս հարցի աննախադեպ կարևորությունը, մրցութային հանձնաժողովը որոշել է նախապատվությունը տալ այնպիսի ընկերությանը, որը որևէ կերպ չէր ունենա շահերի բախում, Հայաստանում մինչ այդ  որևէ գործունեություն իրականացրած չլիներ»,- ասաց նա։

Դրանից հետո, նրա ներկայացմամբ, վարույթ իրականացնող մարմինը փորձագետներին տրամադրել է անհրաժեշտ բոլոր տվյալները, դեմ և կողմ  հետազոտությունները, ուսումնասիրությունները, պետական մարմիններից, գիտական կառույցներին պահանջվել, ստացվել են տարաբնույթ հետազոտություններ. «Մայիսի 15-ին փորձագետների կոմից արձանագրվել է, որ լիարժեք եզրակացություն կազմելու համարն որևէ տվյալ բաց չկա։ 2019 թ. օգոստոսի 7-ին ստացվել է փորձաքննության վերջնական եզրակացությունը։

«Փորձաքննության ընթացքում ոչ միայն գնահատվել է ջրային ռեսուրսները, նաև մնացած բոլոր բաղադրիչները նույնպես՝ կենսաբազմազանութուն, օդի որակ, երկրաբանություն։  Ըստ էության, խնդիրը  դրված է եղել ոչ թե պարզել ջրերի կառավարման, աղտոտվածության հանգամանք, հնարավոր ռիսկերը, նաև բնության մյուս բաղադրիչների կառավարման հուսալիությունը նույնպես ստուգել են»,- ասաց նա։

Յ. Իվանյանի խոսքով, ըստ փորձագետների գնահատման, «Լիդիան» ընկերության կողմից նախատեսված մեղման միջոցներն ողջամիտ են, համապատասխան, միաժամանակ առաջարկել էին 16 լրացուցիչ միջոցառումներ, եկել եզրակացության, որ եթե դրանք պատշաճ կիրառվեն, սահմանված, նախագծված, բնապահպանական ռիսկերը ջրային ռեսուրսների վրա կլինեն կառավարելի։

«Երբ ուսումնասիրում ենք այդ 16 միջոցառումները, 10-ն արդեն «Լիդիանն» իր նախագծային փաստաթղթերում նախատեսել էր»,- ասաց նա։

Նրա խոսքով, փորձագետները գնահատել էին նաև կենսաբազմազնության և օդի որակի կառավարումը, եզրահանգել, որ ազգային, միջազգային կարգավորումների կամ առաջարկությունների որևէ խախտում չի արձանագրվել։

«Այսինքն՝ այն մտահոգությունները, որ փոշին կտարածվի կհասնի հարակից բնակավայրեր մինչև անգամ շատ ավելի երկար տարածություններ, դրանք չեն հիմնավորվել։ Փորձագետերը եկել են եզրակացության, որ օդի որակը կառավարելի է»,- ասաց Յ. Իվանյանը։

Նրա ներկայացմամբ, փորձաքննության եզրակացության մեջ հիմնականում ջրերի և երկրաբանության մասով փորձագետններն առանձնացրել են մի շարք թերություններ, տվյալների բացեր, եզրահանգման եկել, որ թերի են, անբավարար են եզրահանգումներ կատարելու համար։ Մասնավորապես, դրանք վերաբերում էին ապարների դասակարգմանը, ջրի մոդելավորմանը։

«Թեև փորձաքննության եզրակացության մեջ նշվում են մի շարք թերությունների, բացեր մասին, բայց փորձաքննության եզրակացությունը անհրաժեշտ է գնահատել իր ընդհանուր համատեսքստի մեջ ելնելով»,- նշեց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարը։

Հ. Իվանյանն ընդգծեց, որ եթե բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի, նշանակում է՝ վնաս չկա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}