Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների ու նրանց կանանց ամենաանհարմար ողջույնի համբույրները
Օգոստոսի 24-26-ը Ֆրանսիայի Բիարից քաղաքում անցկացվում է G7 երկրների գագաթնաժողովը։ Պաշտոնական օրակարգից բացի, ոչ պակաս ուշադրության են արժանանում երկրների ղեկավարների կանայք, նրանց հագուստները, շարժումները։
Այս անգամ լրատվամիջոցներն առանձնացրել են նաև ամենաանհարմար համբույրները, որը տեղի է ունեցել նախօրեին՝ երկրների ղեկավարների ու այնուհետ նրանց կանանց հետ պաշտոնական նկարվելու ժամանակ, որից հետո հյուրերը մեկնում էին ճաշի։
Ուշագրավ է հատկապես Թրամփի պրկված շուրթերը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին համբուրելիս, Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի համբույրը՝ Թրամփի այտին։
Նկարում բավական կրքոտ է ստացվել նաև ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ողջույնը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին