Ցլիկի գողը խոստովանել է
Օգոստոսի 16-ին Արմավիրի մարզի մի բնակիչ ոստիկանության Մեծամորի բաժնում դիմում է ներկայացրել, որ Զարթոնք գյուղի դաշտերում իր ցլիկը կորել է: Ոստիկանության հաղորդմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում Մեծամորի ոստիկանները պարզել են, որ ցլիկը ոչ թե կորել է, այլ օգոստոսի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Զարթոնք գյուղի դաշտերից գողացել է Արտաշատ գյուղի 22-ամյա մի բնակիչ: Նա օգոստոսի 25-ին բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ցլիկը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն: