Սպորտ 13:33 27/08/2019 Հայաստան

Լևոն Ջուլֆալակյան. Պարզ ասած, իմ դեմ դավադրություն է կազմակերպվում

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարականի որոշման մասին հայտարարած Լևոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝  անցած տարիների ընթացքում որևէ խնդիր չի ունեցել ոչ սպորտի նախարարության, ոչ օլիմպիական կոմիտեի, ոչ էլ ֆեդերացիայի հետ։

«Բոլոր երեք ղեկավար կողմերի համար էլ հաճելի չէր իմ հրաժարականը։ Եվ ոչ մեկը կողմ չէ։ Բայց որոշումը ես եմ կայացրել, հուսով եմ, համոզված եմ, որ իմ որոշումը ճիշտ է։ Հիմնական պատճառն այն է, որ հավաքականում վերջին ամիսների ընթացքում տեղի են ունենում տարաձայնություններ, որոշ մարզիկները ցանկանում են, որ հավաքականի գլխավոր մարզիչը շարժվի իրենց թելադրանքով, որ ուսումնամարզական պլանը կազմվի իրենց ցանկությամբ, մրցումների անցկացման վայրը, դրանց կազմը որոշվի ու ընտրվի իրենց ցանկություններով։ Մի խոսքով, լիքը նման տհաճ երևույթներ։ Պարզ ասած, իմ դեմ դավադրություն է կազմակերպվում»,-ասաց բանախոսը։

Գլխավոր մարզիչն ասաց, պատճառներն ինչ-որ տեղ իր համար հասկանալի են, ինչ-որ տեղ էլ՝ ոչ։

«Բայց փաստը մնում է փաստը, եթե մարզիկները կիսվում են երկու բևեռի, հավաքականը կորցնում է իր ուժը, համախմբվածությունը, և նման հավաքականի հետ շարունակել աշխատանքը, իմ բնավորությամբ անձնավորությունը հաստատ չի կարող։ Ես իմ աշխատանքային տարիների ընթացքում եղել եմ պահանջկոտ իմ, բոլորի նկատմամբ, պահպանել եմ կարգ ու կանոն, ձգտել եմ հասնել լավագույն, բարձր արդյունքների։ Պահանջել եմ բոլորից, նաև ինձանից։ Եթե հիմա հավաքականում կան մարզիկներ, ովքեր  պատկերացնում են, որ արդեն տիրապետում են մարզչական գործին, լիարժեք պատկերացնում են, թե ոնց պետք է պատրաստվեն, ոնց ելույթ ունենան, մի խոսքով, նման պարագայում մարզիչի դերը վերանում է։ Ես չեմ կարող շարունակել իմ աշխատանքը»,-ասաց նա։

Ջուլֆալակյանն ասաց, որպեսզի հետագայում հավաքականը շարունակի բարձր արդյունքներ ցույց տալ, ցանկանում է, որ գլխավոր մարզչի ճիշտ ընտրություն կատարվի։

«Լինի ավելի պատրաստված մարզիչ, որ կարողանա հասկանալ թիմի հոգեբանությունը, կարողանա ավելի լավ պատրաստվել, ավելի շատ մեդալներ բերել, ավելի շատ ուրախացնի մեր ազգին։ Ես արել եմ, ինչ կարողացել եմ, նվիրվել եմ ամբողջությամբ»,-ասաց նա։

Ջուլֆալակյանը նշեց, մարդիկ կան, որոնց թվում է, թե ամեն ինչի տիրապետում են, իրենց անձն է հասել այդ բարձունքին, ոչ թե իրենց հասցրել են այդ բարձունքին։

«Ոչ մեկի չեմ ուզում մեղադրել։ Տա Աստված, որ ամեն մեկն իր ճշտով շարժվի առաջ ու հաջողությունների հասնի։ Ես չեմ ուզում անուններ նշել, երբ հրապակվեց լուրը, իրենք կհասկանան»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է մարզչական կազմի դիրքորոշմանը, ապա Ջուլֆալակյանն ասաց, որոշումը կայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, տեղի էին ունենում խմորումներ։

«Մարզչական կազմը գտնում է, ճիշտ չէ։ Ճիշտ է, աշխարահի առաջնությանը քիչ ժամանակ է մնացել, բայց նման երևույթների առկայության դեպքում, ես չեմ կարող փորձել աշխատել այն կազմի հետ, որն ինչ-որ տեղ՝ խոհանոցում, կազմակերպում է, թե մարզումներին ով մասնակցի, ով չմասնակցի։ Դա ինձ պատիվ չի բերի։ Մարզիչներն էլ ինչ-որ տեղ ցայտնոտի մեջ են, բայց ես իրենց ասում եմ, ես չեմ կարող ինքնասիրությունս մի կողմ դնել ու աշխատել»,-մանրամասնեց գլխավոր մարզիչը՝ ավելացնելով, որ այս ամենը սկսել է հուլիսի 15-16-ից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Էնիո Մորիկոնեն իր մասին մահախոսական է թողել
Իտալացի հայտնի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն իրենից հետո իր մասին մահախոսական է թողել։ «Ես ՝ Էնիո Մորրիկոնես, մահացել եմ։ Ես հայտնում եմ...
Աղբյուր` Panorama.am
20:29
Ucom ընկերությունն իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ ՏՄՊՊՀ-ին
Ս․թ․ հունիսի 26-ին Հայաստանի հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է «Յուքոմ» ՓԲԸ՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը
Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:16
Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հաշմանդամության կարգի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Արտակարգ դրությունը չորրորդ անգամ կերկարաձգվի.վարչապետ
Չենք կարող անընդհատ արտակարգ դրույթունը երկարացնել: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Հնդկաստանը և Չինաստանը զորքերը դուրս են բերում վիճելի Գալվան գետի հովտից
Հնդկաստանը և Չինաստանը  երկուստեք զորքերը դուրս բերել սահմանի վիճելի տարածքներից, բայց դա, ամենայն հավանականությամբ, վերաբերելու է միայն...
Աղբյուր` Panorama.am
20:02
Լուվրը նորից բացել իր դռները, բայց ոչ բոլորի համար
Թանգարանը համավարակի պատճառով կրել է 40 միլիոն եվրոյի վնաս։
Աղբյուր` Panorama.am
19:58
«Երաժշտությանը տարածք է պետք շնչելու համար...». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի ցավակցականը
««Երաժշտությանը տարածք է պետք շնչելու համար...». մահացել է հանրահայտ կոմպոզիտոր Էնիո Մարիկոնեն: Մարիկոնեն 400-ից ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Բրիտանական իշխանությունը Թոմ Քրուզին առաջարկել է վերադառնալ նկարահանումների
«Առաքելությունն անիրագործելի է 7» մարտաֆիլմի նկարահանումները հնարավոր է մոտ ապագայում վերսկսկվեն  Մեծ Բրիտանիայում...
Աղբյուր` Panorama.am
19:42
Կասեցումներ` սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում և Ազգային արխիվում
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցերը շարունակում են արձանագրել պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական քայքայիչ գործունեության...
Աղբյուր` Panorama.am
19:29
Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները
Ոստիկանության ծառայողները, համագործակցելով պատկան այլ մարմինների հետ, հսկողություն են իրականացնում մեկուսացման ու ինքնամեկուսացման վայրերում։...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկու ամսում քաղաքացիները բանկերից հանել են 100 մլն դոլարի խնայողություններ
Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների ցուցանիշներն արդեն փաստում են հանրապետության սոցիալ-տնտեսական և...
Աղբյուր` Panorama.am
19:06
Նման համաճարակները սովորաբար տարածվում են պայթունաձև, մենք նման իրավիճակ չունենք. Թորոսյան
Շաբաթ և կիրակի օրերին մենք ունեցել ենք  1000  նոր դեպք: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:00
ԱՄՆ ռազմածովային ուժերը հրթիռ են «կորցրել»
Աերիկյան ութ «USS Gabrielle Giffords» ռազմանավերից մեկի տեղը 2019 թվականից մինչ օրս դատարկ է, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:51
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ԱԳ նախարարը հանդիպել է թուրք դեսպանի հետ
Լիբիայի ազգային համաձայնություն կառավարության արտգործնախարար Մոհամմադ Թահիր Սիյալան հանդիպել է Տրիպոլիում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան...
Աղբյուր` Panorama.am
18:42
Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան
Այս ողջ պատմության մեջ մենք ունենք ռազմավարական կարմիր գիծ: Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում խոսելով Հայաստանում ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես պատասխանատու չեմ իմ կողմից տարածվող վարակի համար.Գոռ Մարտիրոսյան
«Սևան» ՖԱ-ի ավագ, թիմի դարպասապահ Գոռ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ կորոավիրուսի ախտանշաններ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Շաբաթ և կիրակի օրերին շուրջ 1000 նոր դեպք ենք ունեցել. Փաշինյան
Նոր տեսակի կորոնավիրուսի  համավարակի հետ կապված իրավիճակը  շարունակում է մնալ  ծանր: Շաբաթ և կիրակի օրերին  շուրջ 1000 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ստեփանակերտում բազմաբնակարան նոր թաղամասը 300 բնակարան կունենա
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտում իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
18:18
Պետք է քայլեր արվեն, որ նախկինաֆոբիայի կեղծ օրակագը դուրս գա քաղաքական դաշտից. Դանիելյան
«Ես հաճելիորեն զարմացած եմ, որ բոլոր անհատներն ու կառույցները, ում ես դիմեցի կոչով, արձագանքեցին,- «Ադեկվադ» միաբանության...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան փորձում է աշխարհը տանել միջնադար. Կոնստանտին Զատուլին
«Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելը նման է աշխարհը միջնադար վերադարձնելու Թուրքիայի իշխանությունների ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Լոռու մարզում սպանդանոցային ծառայություններ է մատուցում 5 ընկերություն
առաջիկայում նրանց թիվը կավելանա ևս 5-ով
Աղբյուր` Panorama.am
17:56
Ամուսնությունների թիվը խիստ նվազել է
Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում գրանցված ամուսնությունները նվազել են։ ԱՎԿ հրապարակած տվյալների համաձայն, եթե 2018-ին...
Աղբյուր` Panorama.am
17:44
Վայոց ձորում կորոնավիրուսից ընդհանուր 6 մարդ է մահացել
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 186...
Աղբյուր` Panorama.am
17:06
Գյումրու ռազմաբազայում զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
Հուլիսի 4-ին` ժամը 17:25-ի սահմաններում, 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի 8/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Դատարանի որոշումը. Եթե աղբամանը տնից հեռու է 100 մետր, կարող եք չվճարել աղբահանության դիմաց
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը կարևոր նորություն է հրապարակել աղբահանության վճարների մասին։ Նա գրում է. «Իմ կարծիքով, այս...
Աղբյուր` Panorama.am
16:54
Իսպանիայում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդիկ են մահացել
Իսպանիայում երկու մարդ է մահացել ուղղաթիռի վթարի հետևանքով, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
16:42
Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության ներկայացրած բողոքը
«Առագաստ» սրճարանում կատարված սպանության գործով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}