Թբիլիսիում երեխայի դեմքը վնասած կինը ձերբակալվել է
Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է կնոջը, որ մեղադրվում է Թբիլիսիի Պեկին փողոցում մանկահասակ երեխային վնասելու համար։ Հանցագործության համար նախատեսված է 7-10 տարի ազատազրկում։ «Գրուզիա օնլայն»-ը գրում է, որ կինը 51 տարեկան է։
Քննությունը պարզել է, որ օգոստոսի 27-ի երեկոյան 2015թ. ծնված երեխան ծնողների հետ քայլելիս է եղել, երբ կինը սառը զենքով վնասվածքներ է հասցրել դեմքի շրջանում ու դեպքի վայրից փախել։
Երեխային շտապ օգնության ծառայության աշխատակիցները հիվանդանոց են տեղափոխել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում