Իրավունք 15:31 28/08/2019 Հայաստան

Դիտորդ. «Արմավիր» ՔԿՀ-ն համակարգին ավելի շատ խնդիրներ ավելացրեց

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի  հարցն առաջնահերթ կարևորագույն խնդիր է, օր առաջ խնդիրները վերացնելու կարիք ունի ոչ միայն ազատազրկված անձանց առումով, նաև այնտեղ ծառայություն իրականացվող ցանկացած անձի, ովքեր գտնվում են այդ հիմնակում։ «ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ քննարկմանն ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը։ Նրա խոսքով, այդ ՔԿՀ-ում պայմանները եղել,  կան ու մնում են անմարդկային։

««Նուբարաշենում» այս պահին ընթացող վերանորոգման աշխատանքները, հեռանկարում, որ դիտարկվում է  փակելը, պետք է օր առաջ կյանքի կոչվի, քանի որ  շահագործումը  ցանկացած օր հանգեցնում է մի շարք խախտումների»,- ասաց նա։

Հ. Հարությունյանի խոսքով, ոչ վաղ անցյալում կառուցված «Արմավիր» ՔԿՀ-ն չի ծառայել այն նպատակին, որը հետապնդում էր։ Նա նշեց, որ իրենք դիտարկումներ են ներկայացրել, որ նոր կառուցվող կամ վերանորոգվող ՔԿՀ-ների դեպքում պետք է նկատի ունենալ՝ Արմավիրի ՔԿՀ-ի նույն պատկերը չունենալու համար։

«Փոխանակ մի շարք խնդիրներ լուծվեին, «Արմավիր» ՔԿՀ-ն,  կարծես թե, համակարգին ավելի շատ խնդիրներ ավելացրեց պայմանների առումով։ Ծախսը, որը կատարվել էր, որպես արդարացում այդքան էլ արդյունավետ չի գնահատվում»,- ասաց նա։

Հ. Հարությունյանը նշեց, որ ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ․  ռազմավարության նախագծով նախատեսված փոփոխությունները, որոնք վերաբերում են դիտորդների խմբի կարգավիճակին, լիազորություններին, իրենց համար ընդունելի կլինեն միայն ավելի ընդգրկուն դառնալու տեսանկյունից։

«Մենք ուրախ կլինենք, որ խոչընդոտների հարցը այս նախագծով լուծում ստանա և մենք կարողանանք ամբողջ ծավալով իրականացնել մեր գործառողությունները»,- ասաց նա։

Նրա խոսքով, ռազմավարության այս  պահին ունեցած նախագիծը թույլ է տալիս որոշակի հույս ունենալ, որ ապագայում կունենան ավելի բարելաված համակարգ։

Քննարկմանը ներկա ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանն ասաց, որ ռազմավարությունը գենդերային զգայունության առումով դեռևս թերի է, իբրև առանձին խումբ չեն տեսնում կանանց, առանձին քայլեր ազատազրկված կանանց պատժի կրման իրավիճակի բարելավմանն ուղղված  չեն տեսնում։

«ՔԿՀ-ներում բավականին խնդիրների են առնչվում նաև օտարերկրյա քաղաքացիները, կրոնական փոքրամասնությունները։ Այս առումով ցանկալի կլիներ, որպեսզի կոնկրետ գործողություններ և քայլեր նախատեսվեին նաև այս խմբի համար»,-նշեց նա։ 

ՄԻՊ աշխատակազմից Վահե Հարությունյանն ասաց, որ ռազմավարության նախագծով  շատ կարևորում են մարդու իրավունքների ապահովման ուղղված միջոցառումների ամրագրումը։

«ՔԿՀ-ում շարունակում է  լրջագույն խնդիր մնալ բժշկական ծառայությունները, բժշկական օգնությունը»,- նշեց  Վ. Հարությունյանը։

Նա ասաց, որ ռազմավարության մեջ կարևոր էր ամրագրելը ՔԿՀ ոլորոտում կոռուպցիայի դեմ պայքարը որպես միջոցառում։

«Կարևոր է, որ կոռուպցիայի դեմ պայքարը իրականացվի քրեակատարողական ծառայողների սոցիալական վիճակի բարելավմամբ՝ սոցիալական երաշխիքների նախատեսմամբ, աշխատավարձերի բարձրացմամբ, աշխատանքային բավարար պայմանների ապահովմամբ, քանի որ առանց այդ հարցերի լուծման հնարավոր չէ մտածել կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Միայն օրենսդրական ամարագրումը բավարար չէ»,- ասաց Վ. Հարությունյանը։

Քննարկմանը նշվեց, որ այս ռազմավարության  շրջանակում հեռախոսների օգտագործման օրինականացման, իրավաչափ պայմանների սահմանման հետ կապված նշումներ առկա չեն, այսինքն ՔԿՀ-ում հեռախոսների օգտագործման թույլտվություն չի նախատեսվում այս ռազմավարությամբ։  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:40
Վերջնարդյունքում վճռվելու է՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանն է շարունակելու իր հետագա գոյությունը․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Քանի դեռ մենք՝ որպես պետություն և ազգ, ինքներս մեզ համար չենք արձանագրել, որ գոյություն չունի...
Աղբյուր` Panorama.am
19:38
Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին հուլիսի 5-19-ը բացակայել երկրից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն...
Աղբյուր` Panorama.am
19:22
Տիգրան Աբրահամյանի խորհուրդը Սահակ Սահակյանին
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Գլխավոր շտաբի պաշտոնյան լրագրողների հետ զրույցում համոզում է, որ պաշտպանության ներկայիս...
Աղբյուր` Panorama.am
19:16
Այս իշխանության պարագայում այս դատավորը չէր կարող օբյեկտիվ դատական ակտ կայացնել․Հակոբ Մարտիրոսյան
Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում  փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը, գնահատելով դատական նիստի ընթացքում  դատավորի դրսևորած...
Աղբյուր` Panorama.am
19:09
ՔՊ-ն ԱԺ պաշտոններից հեռացրել է Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնում է, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից...
Աղբյուր` Panorama.am
18:37
Այն, ինչ արեց դատավոր Բիշարյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու համար էր․ Մինասյան
«Ակնհայտ էր, որ հատկապես երկվա դատական նիստի ընթացքում դատավոր Բիշարյանի կողմից ցուցաբերած վարքագիծն, ինչպես նաև դատախազների...
Աղբյուր` Panorama.am
18:18
Վրաստանը 1 տարով կարգելի ցորենի և գարու արտահանումը
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը 2022 թվականի հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Երևանում հրդեհ է բռնկվեծ ասֆալտի գործարանում
Հունիսի 28-ին, ժամը 15:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աերացիա թաղամասի ասֆալտի գործարանում (բաց...
Աղբյուր` Panorama.am
18:06
Դատարանը մերժեց բողոքը և Փաշինյանի դեմ քրգործ չի հարուցվի
«Թուրք», «մեռնելը երազանք դառնա»
Աղբյուր` Panorama.am
17:58
Գագիկ Բեգլարյանից և փոխկապակցված անձանցից 16.8մլրդ դրամի ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումն ընդունել է վարույթ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մայիսի 26-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Տղերքն էին մեղք պարզապես. Կարին Տոնոյան
«Արդեն մտածում եմ, որ երևի հերթով պետական գործիչների դեմ միջնորդություններ ներկայացնենք։ Ստացվում է, որ ծնողներիս հետագա կյանքը...
Աղբյուր` Panorama.am
17:50
Արցախի համար մշակված և ներդրված է զինվորական ծառայության գրավչության համար լուրջ փաթեթ. Սահակ Սահակյան
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կյացվել, որ Արցախում ծառայությունն իրականացվում է այս պահին միայն պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
17:43
Րաֆֆի Ասլանյան. Սա է այսօրվա իշխանության դեմքը
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Ազգային ժողովում ՔՊ-ն ընդամենը մեկ օր առաջ մանդատը վայր դրած իր խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
17:35
Կնասպանության հերթական դեպքը՝ Խարբերդում
Հունիսի լույս 22-ի գիշերը ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Նոր Խարբերդում դանակահարություն է եղել, նաև ծեծել են մի կնոջ: Նույն...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կարեն Վրթանեսյան. ...Ուրեմն այլևս էլիտա չես
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է. «Այն ազգային...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Փաշինյանի դեմ բողոքը քննող դատավոր Կարեն Բիշարյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Վերաքննիչ դատարանում Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննության ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:11
Մակրոնը հույս ունի, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի մինչև 2022 թվականի ավարտը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի մինչև 2022 թվականի ավարտը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Արա, փոշին դու ես, թուրքն էլ. Վիճաբանություն՝ Փաշինյանի դեմ բողոքի քննությունից հետո
Վերաքննիչ դատարանում Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ռուսաստանը «չի կարող և չպետք է հաղթի» Ուկրաինայում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը «չի կարող և չպետք է հաղթի» Ուկրաինայի հակամարտությունում, գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լենինգրադի մարզի լճում հայաստանցի է խեղդվել
Անցած օրվա ընթացքում Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ջրամբարներում երեք տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում է 78.ru-ն՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
16:00
Արարատի դատախազության կողմից հայտնաբերվել է փողերի լվացման դեպք
Մասիսի քաղաքապետարանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ 2019թ. դեկտմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Ռուսական կողմից բեռնատարների համար Լարսի ավտոճանապարհը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
15:47
Նիկոլ Փաշինյանն ապացուցեց Թուրքիայի տեսակետը. Արագած Ախոյան
«Հերթական թունավոր ճաշկերույթն այս ժողովրդին, որը Նիկոլը պարբերաբար հրամցնում է»,- քաղաքական, հասարակական գործիչ Արագած Ախոյանն...
Աղբյուր` Panorama.am
15:40
Կարճատև անձրև և ամպրոպ՝ հանրապետության շրջանների զգալի մասում
Հանրապետության տարածքում հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
Աղբյուր` Panorama.am
15:32
ԿԲ հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ
Անկանխիկ են լինելու աշխատավարձերը, տրամադրվող վարկերը և փոխառությունները, տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները։
Աղբյուր` Panorama.am
15:23
Թուրքիայի արևելքում ջրհեղեղի պատճառով փակվել է Իգդիր-Նախիջան ավտոճանապարհը
Թուրքիայի Աղրըի և Իգդիրի նահանգներում հրոդառատ անձրևները խաթարել են կյանքի բնականոն ընթացքը, գրում է Էրմենիհաբերը։ Աղրըի Դողուբայազետի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Գյումրիում ՌԴ հյուպատոսության դիմաց գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում
Ֆեյսբուքի օգտատեր Կարապետ Պողոսյանը հայտնում է, որ Բաքվում պահվող գերիների ծնողները  բողոքի ակցիա են անցկացնում ՌԴ Գյումրու հյուպատոսարանի...
Աղբյուր` Panorama.am
15:08
Համալիրի հարակից տարածքում շինարարությամբ զբաղվող ընկերությունը թույլ է տվել խախտումներ
Երևանի քաղաքապետի կողմից ստացված գրության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական...
Աղբյուր` Panorama.am
14:53
ՔՊ-ականները զոհված զինծառայող Գևորգ Արշակյանի մայրիկին չընտրեցին
Խորհրդարանն ընտրել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուներ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}