Մշակույթ 14:22 30/08/2019 Հայաստան

Տիգրանակերտյան նոր բացահայտումներ

Արցախի Տիգրանակերտում այս տարի պեղումները տևել են 40 օր, ավարտվել են օգոստոսի 26-ին։ Panorama.am-ի հետ զրույցում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ որպես կանոն Տիգրանակերտի պեղումները ֆինանսավորում է Արցախի իշխանությունը, այս տարի Արցախի ԱԺ որոշմամբ հատկացվել է 18 միլիոն դրամ, բավարար  է եղել  կատարել հնագիտական պեղումներ 40 օր՝ ներգրավելով 30 բանվոր, հնագիտական արշավախումբ, ներառելով նաև հնագիտական իրերի վերականգնման, տեղափոխման, լուսանկարման և այլ ծախսեր։

Հնագետի ներկայացմամբ, որպես կանոն  Տիգրանակերտում պեղումներ են իրականացնում երեք հիմնական վայերում։ Այս տարվա պեղումների ընթացքում ամրացված թաղամասի հյուսիսային  պարսպապատը  մոտավորապես 20 մետր առաջ են գնացել։ Պատերը շարված են շատ հզոր կրաքարե բլոկներով, իրար հետ ամրացված են ծիծեռնակապոչ կապերով: Այս տարի պատի բարձրությունը կազմում է մոտ 2 մետր։ Պարիսպը ձգվում է  դեպի արևմուտք, հարավ։ Արշավախումբը հույս ունի, որ մի քանի տարուց  կավարտեն ողջ պարսպապատի պեղումները։  Հ.Պետրոսյանի խոսքով, պարսպապատի պեղումները շատ կարևոր են, որովհետև ողջ տարածաշրջանում նման հատակագծմամբ, շինտեխնիկայով համակարգ ուղղակի գոյություն չունի։

«Կարծեք  էտալոնային է,  վկայում է  Տիգրան Մեծի նախաձեռնության մասշատաբայնությունը, որը հավաքել էր փոքրասիական, հայկական ամենահայտնի ճարտարապետնեին, վարպետներին,  հզոր քաղաք է կառուցել»,- ասաց արշավախմբի ղեկավարը։

Այս տարի շարունակվել է երկրորդ անտիկ թաղամասի պեղումները։ Առաջին թաղամասի պեղումները մասամբ ավարտված են։ Հ.Պետրոսյանի ներկայացմամբ, այդ թաղամասերը ստեղծվել են ամրոցին զուգահեռ մ.թ.ա. 1 դարի սկզբներին, նույնպես ուղիղ հատակագծով, հզոր պատերով  առանձին տնտեսական բնակելի համալիրներ են։

«Այստեղ ունենք մի քանի մշակութային շերտ՝ կառուցված Տիգրանի ժամանակ,  մ.թ. 1-ին դարում, վաղ միջնադարում։ Շատերի պես իրար վրա նստած են, հին պատերը վերանորոգվել են, ավելացվել են նոր պատեր, բացվել են նոր թոնիրներ»,- ասաց նա։

Հնագետի խոսքով, կարևոր է հնագիտական նյութը, որը հիմնականում խեցեգործական արտադրանք է՝ ամբողջական ջրամաններ, կարասներ, զանազան տիպի պուլիկներ. «Հատկապես նշելի է գունազարդ խեցեղենի հարստությունը, որը տարածաշրջանի համար ֆենոմենալ է։ Կովկասում չունենք մի որևէ հուշարձան, որն այդքան բազմազանությամբ գունազարդ և սև փայլեցված խեղեցենի օրինակներ է  տալիս։ Սա ցույց է տալիս, որ Տիգրանակերտը տարածաշրջանային կենտրոնի դեր է  խաղացել, ճաշակ է թելադրել»։

Պեղված երրորդ հիմնական տարածքը վաղ քրիստոնեական հրապարակն է, որտեղ արդեն բացվել են երկու եկեղեցիներ, դամբարան, տապանաբակ, վաղ քրիստոնեական կոթողի մնացորդները։ Հ. Պետրոսյանն ասաց, որ այս տարի որոշել էին ընդարձակել հարավային բակը, պեղումները դեռ ընթանում են 12-13 դարերի շերտերում։

«Այստեղ հատկապես հետաքրքիր են շատ ընդարձակ համալիրները, որոնք ունեն կրաշաղախի սվաղած հատակներ, ընդարձակ թոնիրներ։ 12-13-րդի ջնարակապատ խեղեցենի գյուտերը նշանակալի են։ Գտել ենք ափսե, ներսը գունազարդ արծիվ է պատկերված, ինչը ցույց է տալիս քաղաքի հարստությունը», -ասաց հնագետ։

Հ. Պետրոսյանը նշեց, որ այս տարի նախաձեռնել են նաև Տիգրանակերտի դիմաց գտնվող լեռան՝ Ցիցսարի գագաթին պեղումներ, հաջողվել է պեղել վաղ քրիստոնեական մի դամբարան-մանսունքարան՝ ստորգետնյա, սրբատաշ քարերով, պատուհաններով, հատակին փռված էին սրբերի ոսկորների մնացորդները։ Ֆրանսիայից մարդաբան է ժամանելու՝ պարզելու սեռը, տարիքը, նաև ժամանակագրությունը։

«Հետքերը նկատել էինք, բայց բացարձակապես չէինք սպասում, որ կբացվի 3x4-ի վրա  ստորգետնյա սրբատաշ քարերով, հատուկ մուտքով, պատուհաններով կառույց։ Դրա կողքը կա մեկ ուրիշ եկեղեցական կառույց,  մնացորդները պահպանվել են, հույս ունենք հաջորդ տարի ավելի մեծ, հետաքրքիր  կառույց կբացենք։ Սա հնարավորություն է  տալիս խոսելու, որ Տիգրանակերտը լանդշաֆտային հուշարձան է, բազմաթիվ համալիրներից  է բաղկացած, ցրված է մոտավորապես 100-150 հեկտարի վրա»,- ասաց արշավախմբի ղեկավարը։

Համլետ Պետրոսյանն ընդգծեց, որ Տիգրանակերտը,  ըստ էության,  երևան է բերում շատ հզոր քաղաքի մի պատկեր, որը գոյատևել է մինչև 13-րդ դարի վերջերը։

Լուսանկարները՝ Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
15:06 20/04/2024

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}