Վոլգոգրադի օդանավակայանում մի գիշերում երեք արտակարգ վայրէջք է կատարվել
Անցած գիշեր Վոլգոգրադի օդնավակայանում երեք ինքնաթիռ արտակարգ վայրէջք է կատարել։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, առաջինը Կրասնոյարսկից դեպւ Սիմֆերոպոլ թռչող օդանավան է եղել։ Ինքնաթիռի 35-ամյա ուղևորը վատացել է։ Բժիշկը զննել է նրան և ուղարկել ամբուլատոր բուժման։
Կեսգիշերից երկու ժամ անց Գրոզնիից Մոսկվա թռչող օդանավին են սպասարկել։ Նման որոշում կայացրել է օդանավի կապիտանը՝ յուղի մակարդակի անկման պատճառով։ Տուժածներ չկան։
Երրորդ օդանավը, որը Բաքվից Մոսկվա էր թռչում, Վոլգոգրադի օդանավակայում վայրէջք է կատարաել առավոտյան ժամը 7-ի սահմաններում։ Այստեղ էլ Գերմանիայի 62-ամյա քաղաքացին է բողոքել առողջական խնդիրներից։ Հիմա նա բժիշկների հսկողության ներքո է։