Արարատ Միրզոյան. Որևէ մեկը չի կարող երբևէ սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև
«Ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել»,- լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ԱԺ-ում տեսնում ենք վեճեր, անհամաձայնություն, իսկ Արցախում դիմություն, ընդդիմություն, բոլորդ հաշտ, մի շարքում կանգնած էիք։
«Չէ որ մենք խոսում ենք հիմնարար արժեքների, նվաճումների և նպատակների մասին, որոնց համար ընդհանրապես մեր ժողովուրդը, որպես հանրույթ, հավաքվել և պետականություն է ստեղծել: Այստեղ չի կարող լինել իշխանություն, ընդդիմություն, այստեղ տարակարծություններ չեն կարող լինել»,- շարունակեց Ա. Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ հնարավոր չէ, որևէ մեկը չի կարող երբևէ սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև, անկախ նրանից՝ որտեղ ինչ քաղաքական իշխանություն կա. «Սա ժամանակից, առանձին խմբերի քաղաքական նեղ շահերից վեր մի բանի մասին ենք խոսում: Ուղղակի տեսականորեն հնարավոր չէ այդ սեպը»։
Հարցին, թե ՀՀ Ազգային ժողովը ի՞նչ քայլեր է ձեռնարկելու տարբեր ատյաններում Արցախի ինքնորոշման իրավունքը ներկայացնելու համար, Ա. Միրոզյանը պատասխանեց, որ պետք է շարունակել պաշտպանել, բոլոր հնարավոր հարթակներում շեշտել արցախցիների ինքնորոշման իրավունքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ