Տուրիստներն իրենց մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են անօրինական միգրանտի
Անօրինական միգրանտը Մեծ Բրիտանիա է հասել որևէ բան չկասկածող զբոսաշրջիկների ուղեբեռի մեջ թաքնված։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Daily Mail-ին։
Ֆրանսիայից հանգստից վերադառնալուց հետո 57-ամյա փաստաբան Սայմոն Ֆենտոնը մեքենան կայանել է տան մոտ և գնացել դեպի դուռը, սակայն կնոջ բղավոցը ստիպել է նրան հետ վերադառնալ։ Բրիտանացիները զարմացել են՝ մեքենայի վրայի բեռնախցիկում նախ նկատել են ինչ-որ մեկի ոտքերը, այնուհետև ձեռքը։
Պարզվել է, որ բեռնախցիկում անծանոթ 17-ամյա երիտասարդ է։ Շատ վատ հոլանդերեն և գերմաներեն բացատրություններից պարզ է դարձել, որ նա Եգիպտոսից է։ Մեքենայի տերը ոստիկանություն է կանչել։ Ոստիկանները բացել են բեռնախցիկն ու ձերբակալել միգրանտին։ Նրան կասկածում են միգրացիոն օրենսդրության խախտման մեջ։
«Մենք այդպես էլ չիմացանք, ինչպես է նա այնտեղ տեղավորվել»,- ասել է Ֆենտոնը։
Նա կասկածում եմ, որ երիտասարդը թաքնվել է մեքենայի մեջ ֆրանսիական Կալե քաղաքում կայանված լինելու ժամանակ։ Ամենայն հավանականությամբ, նրան ինչ-որ մեկն օգնել է, քանի որ բեռնախցիկը փակվել է դրսից, իսկ այնտեղի իրերը հանվել են։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ