Թագուհի Թովմասյանն առաջարկում է՝ Դատալեքսում փակել սեռական ոտնձգության գործերով տուժողների տվյալները
Նախկին լրագրող, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդի նախագահին՝ առաջարկելով դատական տեղեկատվական համակարգում առկա որոշ գործերով փակել տուժողների անձնական տվյալները։ Նա հույս ունի, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա։
«Իհարկե, թափանցիկությունն ու հասանելիությունը կարևոր ու անփոխարինելի գործոններ են, բայց դրանք չպետք է դառնան մարդու իրավունքների ոտնահարման համատարած դրսևորման առիթ կամ պատճառ:
Օրինակ՝ «ԴատաԼեքս» («DataLex») տեղեկատվական հարթակում տեղադրված են
գործեր այն մասին, թե ինչպես է այս կամ այն զինվորը սեռական բռնության կամ
ոտնձգության ենթարկվել բանակում: Ու այս հրապարակայնությունը սեռական
բռնության ենթարկված տուժողներին դարձնում է կրկնակի տուժածներ»,-նշել է նա ԲԴԽ նախագահին ուղղված գրության մեջ։