Իրավունք 12:46 05/09/2019 Հայաստան

Գոռ Հովհաննիսյան. Անձեռնմխելիությունից օգտվող անձինք չեն կարող ենթարկվել քրեական հետապնդման

Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի՝ նախօրեին հրապարակած որոշմանը։ Նա գրել է.

«Քանի որ քաղաքագետները, վերլուծաբաններն ու ընդհանրապես իրավագիտության հետ կապ չունեցող մարդիկ ՍԴ երեկվա որոշումն արդեն վերից վար սաղ վերլուծել են, ես հիմա նոր կհամարձակվեմ մի քանի դիտարկում անել։

Որ անձեռնմխելիությունը (լինի քաղաքական, դիվանագիտական, թե միջազգային-իրավական) պատիժը բացառող անհատական հիմք է (այսինքն՝ այդ հատկանիշը պիտի առկա լինի կոնկրետ անձի մոտ արդեն հանցանքը կատարելուց ԱՌԱՋ), գիտեն գոնե քրեական իրավունքի մասնագետները։

Անձեռնմխելիությունը մի արտոնություն է, որը ոչ թե «վարձատրություն» է, այլ պիտի ծառայի մի որոշակի նպատակի։ Քաղաքական անձեռնմխելիությունը պիտի պաշտպանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ մանդատ ունեցողներին գործադիր իշխանության կամայականություններից։ Օրինակ՝ խորհրդարանը պիտի գործի անխոչընդոտ, և պատգամավորական անձեռնմխելիության նպատակն է արգելել, որ գործադիր իշխանությունը տարբեր պատրվակներով ձերբակալի ու այլ կերպ հետապնդի պատգամավորներին՝ այդ եղանակով խոչընդոտելով խորհրդարանի գործունեությունը։ Պետության գլուխն օտար երկրում օգտվում է միջազգային-իրավական անձեռնմխելիությունից։ Այլ պետությունների դեսպաններն օգտվում են դիվանագիտական անձեռնմխելիությունից հյուրընկալող երկրում։ Եվ այս ամենը հարյուրամյակների իրավական ավանդույթ է ու վիճելի չէ։ Դիվանագիտական անձեռնմխելիությունը պաշտպանում է անգամ քաղաքացիաիրավական հայցերից։ Միջպետական հարաբերություններն ունեն առաջնություն։ Միայն Բեռլինում դիվանագիտական անձեռնմխելությունից օգտվող անձանց կողմից ամեն տարի կատարվում են մի քանի տասնյակ հազար իրավախախտումներ, որոնք անհետևանք են մնում։ Դատարանները քննության չեն ընդունում նաև նրանց դեմ ներկայացված քաղաքացիական հայցերը։

Այսպիսով, որ անձեռնմխելիությունից օգտվող անձինք չեն կարող ենթարկվել քրեական հետապնդման, հարյուրամյակների պատմություն ունի, ու ՀՀ ՍԴ-ն այս հարցում ոչ մի նոր բան չի ասել։ Դա այդպես է։

Ինձ համար անհասականալի է միայն ՔրԴՕ 35-րդ հոդվածի հակասահմանադրականությունը, ու է՛լ ավելի անհասկանալի է այդ նորմի անվավերությունը։ Նորմն իր այսօրվա տեսքով նորմալ է, ՍԴ-ն ինքը նորմի գոյություն ունեցող տեքստում կարծես թե խնդիր չի տեսել։ ՍԴ-ն ուղղակի ասում է, որ օրենսդիրը ՉԻ ՆԱԽԱՏԵՍԵԼ ՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, որը նախատեսելը, ըստ ՍԴ-ի, օրենսդրի համար պարտադիր է։ Ընդ որում, ՍԴ-ն բառացիորեն խոսում է Սահմանադրության ուժով (ու ոչ թե, ասենք, միջագային պայմանագրերով) անձեռնմխելիությունից օգտվող անձանց քրեական հետապնդումը բացառող կարգավորման բացակայության մասին։ Հիմա․

Հարց 1․ Սահմանադրությունն էնքան չկա, որ ՔրԴՕ չարժի՞։ Սահմանադրության մեջ բառացիորեն կարգավորված անձեռնմխելիությունը հերիք չէ՞, որ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի։

Հարց 2․ ՍԴ-ն որտեղի՞ց իմացավ, որ օրենսդիրը բացակայող կարգավորումը պիտի նախատեսի հենց ՔրԴՕ 35-րդ հոդվածում։ Հետո ի՞նչ, որ քրեական հետապնդումը բացառող այլ հիմքեր նախատեսված են 35-րդ հոդվածում։ Գուցե օրենսդիրը, հաշվի առնելով անձեռնմխելիության կարևորությունը, այդ հարցին կնվիրի մի առանձին ծավալուն հոդված, կամ այդ հարցը կկարգավորի քրեական օրենսգրքում, ինչպես արվել է Գերմանիայում։

Հարց  3․ ԱՄԵՆԱՄԵԾ ՊՐՈԲԼԵՄԸ․ ՔրԴՕ 35-րդ հոդվածը հակասահմանադրական ու ԱՆՎԱՎԵՐ է «Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով»։ Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե հիմա վերջը 35-րդ հոդվածի ո՛ր մասն է անվավեր։ Ճիշտ է, ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍԸ։ Բայց ընդհանրապես հնարավո՞ր է, որ գոյություն չունեցող բանը լինի անվավեր։

Սահմանադրական դատարանն իրավանորմը ճանաչում է անվավեր այնքանով, որքանով այն ինչ-որ բան չի նախատեսում, այսինքն՝ անվավեր է ճանաչում օրենքի բացը։ Բայց օրենքի բացը հնարավոր չէ անվավեր ճանաչել կարգավորման բացակայության պատճառով։ Եթե օրենսդիրը չի նախատեսել Սահմանադրությամբ պահանջվող մի որևէ կարգավորում, ապա ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը կարգավորման բացակայության պատճառով ոչինչ անվավեր ճանաչել չի կարող։ ՍԴ-ի ձևակերպումը («․․․չնախատեսելու մասով ճանաչել․․․․ անվավեր») սխալ է նույնիսկ լեզվական առումով։ «․․․չնախատեսելու մասով․․․» ձևակերպումը ցույց է տալիս գոյություն ունեցող նորմի մի կոնկրետ բաղադրիչը: Բայց օրենքի բացի դեպքում առկա իրավանորմի ոչ մի մասը հակասահմանադրական չէ: Այդ պատճառով նման դեպքերում ՍԴ-ն տրամաբանորեն պետք է հրաժարվի գոյություն ունեցող նորմը թերի կարգավորման պատճառով անվավեր ճանաչելու պրակտիկայից, քանի որ Սահմանադրությանը համապատասխանող դրույթի վերացմամբ նա ավելի է խորացնում օրենքի առկա բացը: Եթե օրենսդիրը չի նախատեսել սահմանադրորեն պահանջվող մի կարգավորում, ապա ակնհայտ է, որ անվավեր ճանաչմամբ սահմանադրական վիճակը չի վերականգնվի: Նման դեպքերում նա կարող է միայն հաստատել, որ գոյություն ունի իրավակարգավորման պահանջ, և որ օրենսդիրն այն չի կատարել: Ավելի պարզ՝ ՍԴ-ն կարող է առավելագույնը հակասահմանադրական (բայց ոչ անվավեր) ճանաչել ՕՐԵՆՍԴՐԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, այլ ոչ թե գոյություն ունեցող նորմերը։ Եթե սահմանադրական դատարանն օրենքի բաց է հայտնաբերում, ապա տրամաբանությունը հուշում է, որ նա այդ մասին պետք է նշի որոշման եզրափակիչ մասում ու ոչ ավելին, քանի որ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԲԱՆԸ չի կարող անվավեր ճանաչվել»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:14
Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:...
Աղբյուր` Panorama.am
18:06
Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունում բացվել է տարածաշրջանում եզակի «Կոկա-Կոլա այցելուների կենտրոնը»
Նոյեմբերի 19-ին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունում իր դռներն է բացել տարածաշրջանում եզակի և ժամանակակից տեխնոլոգիաներով...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հայաստանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ
Այսօր Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային...
Աղբյուր` Panorama.am
17:48
Հանուն ինչի է Խաչատուրյան քույրերի հայրը օգտագործել դատախազի հետ կապերը
2018-ի հուլիսին Մոսկվայում իր դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի փաստաբանը պատմել է, որ հոր՝ Հյուսիսարևելյան վարչական շրջանի դատախազի...
Աղբյուր` Panorama.am
17:38
«Խառը զգացմունքներ»՝ ռուսական թատրոնի բեմում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Ռիչարդ Բայերի կատակերգությամբ, որի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհը մարվել է
Երևանի Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում բռնկված հրդեհը ժամը 16:08-ին մեկուսացվել է, 17:00-ին՝...
Աղբյուր` Panorama.am
17:24
Մանվել Գրիգորյանի պաշտպան. Չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է առանձնացնեն մի կարած քր.գործ, որն ուղղակի փոխշաղկապված է
«Այսօր իրավապաշտպաններն որոշ հնչեղ գործերով, այդ թվում Մանվել Գրիգորյանի, հիմնական գործը թողած պայքարում ենք տոտալ անարդարությունների դեմ,...
Աղբյուր` Panorama.am
17:17
Հեղափոխակարգ իշխանությունը շարունակելու է իրեն սպառած մամլիչ մեխանիզմի կիրառումը. Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Հեղափոխակարգ իշխանությունը շարունակում և...
Աղբյուր` Panorama.am
17:10
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 միլիոն և 2․5 մլրդ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 միլիոն ԱՄՆ դոլար և 2․5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Abond...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռուբեն Սահակյան. Գուցե չպետք է օգտագործեի այդ բառերը, բայց դատավոր Դանիբեկյանն արժանի էր նախատինքի
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը չի մեկնաբանում իրեն նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին Փաստաբանների պալատի որոշումը։...
Աղբյուր` Panorama.am
16:50
Վարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը  այսօր Միլանում հանդիպել է Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Մահվան ելքով ՃՏՊ՝ Դավիթ Բեկի փողոցից դեպի Նորք Մարաշ տանող ավտոճանապարհին
Դավիթ Բեկի փողոցից դեպի Նորք Մարաշ տանող ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի...
Աղբյուր` Panorama.am
16:26
Ռալֆ Յիրիկյան. ինչպե՞ս երազել և իրականություն դարձնել երազանքը թվային դարաշրջանում
«Առաջնորդության դպրոցի» հերթական հրավերով  ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Երազել և իրականացնել»...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավարտվել է նախկին կնոջ ընտանիքի նկատմամբ սպանության փորձ կատարելու գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավարտվել է 60-ամյա տղամարդու կողմից Նորամարգ գյուղի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
16:14
Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
«Երևանի «Գարեջրի ակադեմիա» գարեջրատան տանիքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են են տանիքի փայտյա կառուցատարրերը:...
Աղբյուր` Panorama.am
16:11
Սիրիահայերին ՀՀ անձնագիր տալու համար կառավարությունը 10 մլն դրամ հատկացրեց ԱԳՆ-ին
Գործադիրն  այսօրվա նիստում  որոշում կայացրեց 2019-ի բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնել 9.95 մլն դրամով: Գումարը պահուստային...
Աղբյուր` Panorama.am
16:02
Փաստաբան Ռուբեն Սահակյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ
Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների առիթով ՀՀ փաստաբանների պալատում քննարկվել են փաստաբաններ Հայկ Ալումյանի և Ռուբեն Սահակյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:00
«Առաջին Հայկական Ճակատ». Վանեցյանը հայտարարել է, թե որ դեպքում հրաժարական կտա ՀՖՖ նախագահի պաշտոնից
«Առաջին Հայկական Ճակատ» շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Վերջին 3 ամիսների ընթացքում հայկական...
Աղբյուր` Panorama.am
15:45
Մաքսային արտոնություն՝ էլեկտրոնային հաշվիչներ արտադրող ընկերությանը
Կառավարության որոշմամբ բավարարվել է «Նյուպլաստ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
15:39
Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի
Կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել «Դատական օրենսգիրք», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
15:30
ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ. ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնել տարածաշրջանի ողջ բնակչության կարծիքը
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհնար է լուծել՝  առանց բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնության: Պետք է հաշվի առնել տարածաշրջանի ողջ...
Աղբյուր` Panorama.am
15:19
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան. Թագուհի Ստեփանյան
«Երևանի «Գարեջրի ակադեմիա» գարեջրատան տանիքում բռնկված հրդեհի հետևանքով կանչեր չեն եղել, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում...
Աղբյուր` Panorama.am
15:16
Պետական աջակցության շրջանակում կտրամադրվի կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր
2020 թվականի հունիսի 1-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետական աջակցության շրջանակում կոխլեար իմպլանտ կրող անձանց կտրամադրի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմիի» հավակնորդ է
Մետրոպոլիտեն օպերայի մեներգիչ Սթիվեն Կոստելլոյի, նշանավոր հայազգի դիրիժոր, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի...
Աղբյուր` Panorama.am
15:03
Հրդեհից տուժողներ, կարծես թե չեն եղել. Հակոբ Արշակյան
«Երևանի գեղեցիկ շենքերից է, շատ ափսոս է, որ այրվում է։ Ուզում եմ հասկանալ, որ փրկում են շենքը ու գնամ աշխատանքի»,- քիչ առաջ այս...
Աղբյուր` Panorama.am
14:56
Բայդեն. Թրամփը և Պուտինը չեն ցանկանում ինձ տեսնել ԱՄՆ նախագահ
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը չեն ցանկանում, որ ինքը դառնա ԱՄՆ նախագահ։ Այս մասին Բայդենը...
Աղբյուր` Panorama.am
14:45
Հանրային պարտավորություններից հեռացված Բրիտանիայի արքայազն Էնդրուն ու «բռնապետ» Ալիևը
Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի միջնակ որդին՝ արքայազն Էնդրյուն, հայտարարել է, որ դադարեցնում է կատարել թագավորական ընտանիքի անդամի հանրային...
Աղբյուր` Panorama.am
14:32
Վրաստանի ներկայիս իշխանության վերաբերմունքը ավելի շատ Հայաստանի օգտին է. քաղաքագետ
«Իշխող կուսակցությունը մեկուսացման մեջ է։ Վրաստանում կարող է տեղի ունենալ հեղափոխություն։ Պահը դեռ չի հասունացել, բայց ամեն դեպքում այն...
Աղբյուր` Panorama.am
14:23
1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարաններ ձեռք բերելու վկայագրեր կտրամադրվեն
ՀՀ կառավարություն այսօր հաստատեց 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում
18:09 20/11/2019

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}