ԱՅԼՄԱՄՈՒԼ 12:52 05/09/2019 Հայաստան

«168 Ժամ». Սպասենք նոր թանկացումների

Իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում ապրանքների գները բարձր են, որովհետև չկա մրցակցությունը: Օլիգարխները բաժանել են շուկաները և ոչ միայն թույլ չեն տալիս, որպեսզի գներն իջնեն, այլև չհիմնավորված բարձր գներ են սահմանել:

Իշխանափոխությունից հետո մենաշնորհները կարծես թե «արմատախիլ» արվեցին, հաստատվեցին հավասար մրցակցային հարաբերություններ, ավելացան մասնակիցները, բայց գներն այդպես էլ չնվազեցին: Այսօր էլ դրանք նույնքան բարձր են ու շարունակում են բարձրանալ:

Նոր սակագնային տարվան ընդառաջ՝ աստիճանաբար մեկնարկում են հանրային ծառայությունների սակագները վերանայելու գործընթացները: Որպես այդպիսին, առաջնեկը դարձավ «Վեոլիա Ջուրը»: Ընկերությունն արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները ճշգրտելու և հերթական տարվա համար նոր սակագներ հաստատելու հայտով: Ջրային համակարգի կառավարման պայմանագրով, «Վեոլիա Ջուրն» իրավունք ունի ամեն տարի հանդես գալ նման նախաձեռնությամբ, ինչից և օգտվել է:

Այս անգամ ընկերությունն առաջարկել է բնակչությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայության գինը սահմանել խորանարդի դիմաց 181,8 դրամ: Այն 1.8 դրամով ավելի է սպառողների այս խմբի համար ներկայումս գործող սակագնից:

Ինչպես հայտնի է, այժմ բնակչությունը ջրամատակարարման և ջրահեռացման ծառայության յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց վճարում է 180 դրամ: Թեև հաստատված սակագինն ավելի բարձր է: Այն կազմում է 191,4 դրամ: Տարբերությունը՝ 11,4 դրամը, փոխհատուցում է պետությունը:

Այդպես էր մինչև իշխանափոխությունը, այդպես է նաև իշխանափոխությունից հետո: Չնայած ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոսում էր հանրային ծառայությունների ոլորտում արհեստական բարձր և չհիմնավորված սակագների առկայության մասին, այնուհանդերձ իշխանության գալուց հետո այդ առումով այդպես էլ ոչինչ չփոխվեց: Սակագները ոչ միայն չնվազեցին, այլև շարունակում են բարձրանալ:

Ջրամատակարարման ոլորտում դրանք այսօր շատ ավելի բարձր կլինեին, եթե կառավարությունը պետական բյուջեի հաշվին լրացուցիչ պարտավորություններ չվերցներ: Դեռևս իշխանափոխությունից շատ չանցած վերանայվեց կառավարման պայմանագիրը, և սակագների բարձրացման մի մասն անցած տարվանից տեղափոխվեց:  Տպավորություն ստեղծվեց, թե հաջողվեց խուսափել թանկացումից: Բայց իրականում այդ գումարը շարունակում է կախված մնալ սակագների վրա:

Սպառողներն այն կվճարեն ավելի ուշ: Արդեն 12 դրամ տեղափոխվել է 2025թ., որը պիտի ավելանա այդ տարվա համար հաստատվող սակագներին:

Պայմանագրի վերաթարմացումը. իհարկե, այդքանով չսահմանափակվեց  և չէր էլ կարող սահմանափակվել: Իշխանափոխությունը նոր էր տեղի ունեցել, ու կառավարությունը, գոնե մոտակա մեկ-երկու տարիներին, սակագների կտրուկ բարձրացում թույլ չտալու խնդիր ուներ:

Ուստի որոշվեց սակագների բարձրացումը զսպել պետական բյուջեի միջոցների հաշվին:

Առաջիկա երկու տարիների բազիսային սակագները չբարձրացնելու դիմաց կառավառությունը ջրամատակարար ընկերության փոխարեն կիրականացնի նրա ստանձնած ներդրումային ծրագրերի մի մասը: Այդ նպատակով բյուջեն արդեն բավական մեծ գումարներ վճարել է: Գումարներ, որոնք կարող էին ուղղվել բազմաթիվ այլ ծրագրերի ֆինանսավորմանը: Բայց կառավարությունը նախընտրել է գնալ այս ճանապարհով՝ պետական բյուջեի հաշվին փորձելով փրկել սեփական  հեղինակությունը:

Թերևս, դրա արդյունքում է, որ ընկերության հաջորդ տարվա սակագնային հայտն այդքան համեստ է ստացվել: Չնայած ի սկզբանե ակնկալվում էր, որ անգամ դա չպետք է լինի: Սակագները երեք տարի չպիտի բարձրանան:

Բայց ունենք այն, ինչ ունենք: Ընկերությունը 1,8 դրամի հավելում է ուզում գործող սակագների վրա: Ու հիմա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է կաշվից դուրս գա՝ հիմնավորելու, որ առաջարկվող գումարը հիմնավորված չէ:

Կհաջողվի՞, թե՞ ոչ, շուտով կերևա: Թեև այնպես չէ, որ դրանով շատ բան է փոխվում:

Սակագների կտրուկ բարձրացման հարցը վերստին արդիական կդառնա 2022 թվականից: Եթե ոչինչ չփոխվի, ապա այդ ժամանակ սպառողները շատ ավելի առարկայական կզգան թանկացման ազդեցությունը:

Սակագների վերանայման ժամկետները մոտենում են նաև հանրային ծառայությունների մյուս ոլորտներում: Առայժմ այստեղ չկան վերանայման հայտեր: Սակայն դա չի նշանակում, թե չեն լինելու: Եվ դա վերաբերում է, առաջին հերթին, գազին:

Այս պահին կառավարությունում շունչները պահած սպասում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հոկտեմբերին նախատեսվող երևան յան այցին: Ակնկալվում է, որ այդ ժամանակ էլ կհայտարարվի առաջիկա մի քանի տարիներին Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը:

Ճիշտ է, այդ մասին առայժմ չի խոսվում, բայց ամեն ինչ տանում է նրան, որ գազի ներմուծումը կշարունակի թանկանալ: Ինչպես հայտնի է, այս տարվա սկզբիս գինը 10 տոկոսով արդեն բարձրացել է՝ 150-ից դառնալով 165 դոլար:

Այդ փոփոխությունից հետո, իհարկե. հաջողվեց խուսափել ներքին սակագների վերանայումից, չնայած այդպես էլ պարզ չդարձավ, թե դա ինչպե՞ս հնարավոր եղավ անել: Եթե «Գազպրոմ Արմենիան» ուներ այդքան հնարավորություն, ապա ինչո՞ւ նախկինում այն չէր ծառայեցնում սակագինը մեղմելուն: Այս հարցի պատասխանը շարունակում է բաց մնալ, ինչն էլ տարբեր ենթադրությունների ու մեկնաբանությունների տեղիք է տալիս:

Սակագնային հերթական տարին մոտենում է ավարտին, և գազի ներմուծման գնի ձևավորման համար կողմերն այլևս քիչ ժամանակ ունեն: Բանակցությունները, առանց այդ էլ, արդեն շատ երկար են ձգվում: Գազի ներմուծման նախկին եռամյա պայմանագրի ժամկետն ավարտվել է անցած տարի, իսկ նորը դեռ չկա:

Սպասվում է, որ այն կլինի մոտակա երկու ամսվա ընթացքում: Այնպես, որպեսզի հնարավոր լինի մինչև տարվա վերջ անդրադառնալ նաև ներքին սակագներին: Օրենսդրական պահանջ է. որպեսզի նոր սակագները հաստատված լինեն գործողության մեջ մտնելուց առնվազն մեկ ամիս առաջ:

«168 ժամ», Հակոբ Քոչարյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}