20 մլն դրամ ԱԱԾ-ին՝ պետական սահմանի որոշակի ուղղության պահպանության համար
Կառավարության որոշմամբ, ՀՀ պետական սահմանի պահպանության իրականացման նպատակով Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 20 միլիոն 492 հազար դրամ: Նշենք, որ նախագիծն ընդգրկված է կառավարության չզեկուցվող հարցերի մեջ։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահամանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» 1992 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված միջպետական պայմանագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ռուսական կողմից պահպանվում է միայն Թուրքիայի Հանրապետության հետ սահմանային հատվածը, որից ձախ ընկած որոշակի հատվածի պահպանության համար ռուսական կողմը պատասխանատվություն չի կրում։
Որոշման ընդունման արդյունքում ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 20,492.0 հազար դրամ, ինչի արդյունքում կապահովվի ՀՀ պետական սահմանի որոշակի ուղղության պահպանության արդյունավետությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ