ԱԻՆ. Սիբիրից ցուրտ օդային հոսանքներ կգան Հայաստան
Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն։ ԱԻՆ կանախատեսումների համաձայն, հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Եկող արկտիկական օդը բախվելով տարածաշրջանում առկա արևադարձային տաք օդային հոսանքների հետ կառաջացնի մթնոլորտային ճակատ, ինչի արդյունքում սեպտեմբերի 7-ին առանձին շրջաններում, 8-10-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում , Սյունիքում և Արցախում նաև մառախուղ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում, 7-8-ը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ը կնվազի 7-9 աստիճանով։
Ըստ կանխատեսումների, սեպտեմբերի 10-ի գիշերը Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի ու Արագածոտնի լեռնային հատվածներում ջերմաստիճանը կհասնի +2-ի։
Երևան քաղաքում սեպտեմբերի 6-ին, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ը, 9-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: