Հասարակություն 17:20 06/09/2019 Հայաստան

Նիկոլավարի՝ վարչապետ Փաշինյանին

Զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը երբեմն կարոտում է իր ընդդիմադիր «վախտերը», երբ ձվի մեջ մազ էր փնտրում՝ իշխանությունների քննադատության ռեժիմն  օր անգամ չընդհատելու համար։ Իսկ հիմա, իր կառավարությունն անծայր-անսահման   քննադատությունների  առիթներ  է տալիս, բայց չկա այն Նիկոլը, որ մեկին հարյուրն ավելացրած՝ պատռի իշխանությունների դեմքն ու դիմակը․․․ Ստացվում է, որ անփոխարինելի՞ է  ընդիմադիր Նիկոլը։

Առերևույթ  գուցև այդպիսի տպավորություն  լինի։ Իսկ իրականում ներկայիս քննադատողներն ու քննադատություններն  անհամեմատ ավելի խորքային են ու հիմավորված, քանի որ խոսքն արդեն  պետության անվտանգությանն է վերաբերում, և հենց Նիկոլ Փաշինյանն է պետականության համար 1 վտանգը՝ իր ոչ կոմպետենտությամբ և  հոգեբանական անլիարժեքությամբ։ 

Անիմաստ է ԱԺ-ում ընդդիմադիր կեցվածք ընդունածներին իրական ընդդիմություն համարել,  չնայած չի բացառվում, որ շուտով խորհրդարանում ևս իրար գլխի կհավաքվեն հայրենիքի ճակատագրով իրոք մտահոգ պատգամավորները։  Իրական ընդդիմությունն այժմ խորհրդարանից դուրս է, դեռևս լիովին չկազմակերպված, բայց օրեցօր  ավելի ուրվագծվող «կոնսենսուս մինուս 1»-ով,  արդեն ավելի ու ավելի միասնական գնահատականներով  ու պահանջներով։ Բայց մեծ հարց է՝ լսող կա՞ արդյոք հայրենանապաստ  խոսքը, անկախ այն բանից, թե որտեղից է այն հնչում։ Թերևս ոչ։

Ընդհանրապես, իշխանությունների կողմից հետաքրքիր միտում է նկատվում քննադատություններին արձագանքելու հարցում՝  վարպետորեն խուսանավել և  խոսքը կտուրը գցել։ Երևի ընդդիմադիր ժամանակներից եկած փորձառություն է ՝ «շունը կհաչի, քարվանը կքոչի»։ Նախկինների նման մտածում են՝  անունը ժողովրդավարություն է, թող խոսեն ինչ ուզում են ու ինչքան ուզում են։  Սակայն, մյուս կողմից, չէ՞ որ  հենց ընդդիմությանը լուրջ չվերաբերվելը  նպաստեց  «թավշյա» իշխանափոխությանը։ Ջայլամային քաղաքականությունը  ոչ մեկին երկար ժամանակով չի փրկել, վաղ թե ուշ ստիպված ես լինելու առերեսվել իրականությանը․․․

․․․ Եվ  հստակ բացատրել՝ ո՞նց կարող է պետության ղեկավարն ընդունել ահաբեկիչների և քննարկել նրանց հետ «երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։ Ի՞նչ  պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել սորոսյան գրասենյակի պատասխանատու աշխատող Գարեգին Չուքասզյանի և ռուսական 102-րդ բազայի մոլի թշնամի Ժիրայր Սեֆիլյանի հետ․․․ Ակամա մտածում ես,   Փաշինյանը՝ հասկանալով, որ ՀՀ Ոստիկանությունն ու Զինված ուժերը պետք եղած դեպքում ժողովրդին  տանկի տակ չեն տրորի, որպես պահեստային տարբերակ է պահում մի կառույցի , որի անդամներն  անվրդով կարող են մարդ սպանել։  Հետաքրքիր է, ի՞նչ են զգում ոստիկանները, երբ  պետության ղեկավարի կողմից քամահրանքի են արժանանում․օրինակ  մարտիմեկյան փոխահատուցում նրանց չի հասնում կամ  ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկանները զոհ չեն համարվում։ Պարզ չի՞, որ հատկապես սպաները շատ լավ էլ գիտակցում են ամեն ինչ։

․․․ Հարկ կլինի բացատրել նաև մեկ այլ հարց․  ո՞նց կարող է կառավարությունն այնքան մարդատյաց գտնվել, որ հաստատի Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Երեխաների քաղաք» կառուցելու ծրագիրը։  Գետո՞  եք սարքում։ Գեղեցիկ  ձևակերպումների տակ իրականում  մեկուսացվում են առանց այդ էլ  լուրջ խնդիրներով մարդիկ, որոնց մեծագույն մխիթարությունն իրենց հասարակության լիիրավ անդամ զգալն է։  Անկախ Հայաստանի կարևոր ձեռքբերումներից մեկը  հաշմանդամություն ունեցող անձանց աստիճանական ինտեգրումն էր հասարակության մեջ։ Այս որոշմամբ  ջուրն է  նետվում տասնամյակների տքնաջան աշխատանքը։ Ինչո՞ւ․․․ միայն նրա համար, որ մեզ նմա՞ն չեն։

Նույն մոտեցմամբ կարող ենք ասել, որ թավշյա իշխանավորներն էլ  կարգին հայի նման չեն, կառավարել չգիտեն,   և  ընդունած օրենքներն ու ընտրած ուղին էլ  հայրենիքին օգուտ չեն  բերում․․․ հետևապես և կառավարությանն էլ  պետք է մեկուսացնել։ Կարելի է օրինակ  հատուկ   գետո ստեղծել՝  այսօրվա իշխանավորներով, աղանդավորներով, ԼԳՏԲ-ներով, ահաբեկիչներով, սորոսականներով և  «ժողովրդով», որը բաղկացած  կլինի հաստատուն կազմով բողոքող բրիգադից  և թելադրած կոչերը ծղրտացող կնանիքից։  Որոշ ժամանակ անց կերևա, թե ուր կհասնեն իրենց ընդունած օրենքներով․․․ Իսկ գետոյից դուրս բոլորի համար  դաս կլինի՝ ահա  թե ինչպես չի  կարելի պետություն կառավարել։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}