Արծվաբերդ գյուղի ձեռնոցի գործարանում 19-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը
Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:04-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի ձեռնոցի գործարանում աշխատակիցն ընկել է նկուղային հարկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Վ., ծնված 2000 թ.) ընկել է վերելակի հորանը:
Փրկարարները տուժածին դուրս են բերել հորանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ