Քաղաքական 17:31 07/09/2019 Հայաստան

Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչությունը քննադատվում է Ամուլսարի հանքի հակասական ծրագրին աջակցելու համար

Opendemocracy.net միջազգային լրատվական կայքի ավագ խմբագիրներից մեկը՝ Թոմաս Ռոուլին 2019թ․ սեպտեմբերի 2-ին հրապարակել է հոդված, որում նկարագրում է, թե ինչպես են Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության օտարերկրյա ներկայացուցիչները շարունակաբար սատարել Լիդիան կորպորացիային՝ ի վնաս Հայաստանի ժողովրդի շահերի։

Հայկական բնապահպանական ճակատը Թոմաս Ռոուլիի հոդվածը թարգմանաբար ներկայացնում է ու նշում, որ հոդվածագիրը ձեռք է բերել Արտաքին գործերի գերատեսչության արձանագրություններ, որոնք վկայում են Միացյալ Թագավորության դեսպանության աշխատակիցների, ներառյալ դեսպանների և Լիդիան ընկերության ներկայացուցիչների միջև բազմաթիվ հանդիպումների մասին։

Այս խնդիրը բարձրացվել է նաև Միացյալ Թագավարության խորհրդարանում, մասնավորապես՝ Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Լլոյդ Ռասել Մոյլը հարցումներ է հղել Բրիտանիայի կառավարությանը՝ փորձելով պարզել, թե արդյո՞ք կառավարությունը երբևէ գնահատել է, թե ինչ արժանիքներ ունի հանքարդյունաբերական ծրագիրը Մեծ Բրիտանիայի շահերի տեսանկյունից՝ հաշվի առնելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի 2013թ․ հայտարարությունները, թե Ամուլսարի հանքի ծրագիը խոշորագույն բրիտանական ներդրումն է Հայաստանում, և արդյո՞ք Բրիտանիայի ժողովրդի գրպանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսավորվում է այդ վիճարկելի ծրագիրը։

Պետքարտուղար՝ Պահպանողական կուսակցության անդամ Քրիսթոֆեր Պինչերի պատասխանից պարզ է դառնում, որ Բրիտանիայի կառավարությունը պատասխանատվություն չի ստանձնում իր դեսպանների վարքագծի համար, ավելին, Բրիտանական բյուջեից ֆինանսավորվում են այն ֆինանսական հաստատությունները, որոնք Ամուլսարի ծրագրի առաջխաղացման մեջ մեծ դեր են ունեցել, մինչև 2017թ․-ը Միջազգային ֆինանսական կորպորացիան, և մինչ օրս ծրագիրը ֆինանսավորող Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ)։ Մեր կողմից հավելենք, որ 2012-2014թթ․ Հայաստանում Մեծ Բրիտանիայի համաժամանակյա դեսպաններ են եղել ամուսիններ Ջոնաթան Էյվզը և Քեթրին Լիչը։ Նախկին դեսպան Էյվզն այժմ բարձր պաշտոն է վարում Ամուլսարի ծրագիրը ֆինանսավորող բանկում՝ ՎԶԵԲ-ում։

Արձագանքելով Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության վարքագծին՝ Global Justice Now կազմակերպության ներկայացուցիչ Ջեյմս Էնջելը մեկնաբանում է․ «Լիդիանը մի ընկերություն է, ում կողմից միջազգային «կորպորատիվ դատարանների» արբիտրաժի սպառնալիքը կարծես վախեցրել է Հայաստանի կառավարությանը և դրդել է վերջինիս հնազանդվել ու համաձայնություն տալ Ամուլսարի վտանգավոր հանքին՝ դրանով իսկ ստիպելով ՀՀ կառավարությանը դավաճանել սեփական ժողովրդին։ Ինչո՞ւ է ՄԹ դեսպանությունն այսքան սերտորեն համագործակցում մի թունավոր ընկերության հետ, որը ոտնատակ է տալիս ժողովրդավարությունը Հայաստանում: Փոխարենը, այն պետք է հնարավոր ամեն ինչ աներ՝ իրենց մաքուր ջրի և արժանապատիվ, կենսակայուն աշխատատեղերի համար պայքարող Հայաստանի ժողովրդին սատարելու համար»։

Տասնյակից ավելի հայաստանյան հասարակական կազմակերպություններ և անհատներ դիմել են այդ նույն դեսպանությանը՝ կոչ անելով դադարեցնել իրենց աջակցությունը Ամուլսարի աղետաբեր ծրագրին։ «Արդյոք Ձեր հարևանությամբ բացահանք շահագործելու որևէ թույլտվություն կտրվե՞ր՝ հիմնվելով թերի, անճշտություններով լեցուն և կեղծված ՇՄԱԳ-ի վրա: Գիտենք, որ պատասխանը «ոչ» է, ուստի խնդրում ենք, որ նույն չափանիշը կիրառվի նաև ՀՀ քաղաքացիների և բնակիչների հանդեպ»,- ասվում է կոչ-նամակում:

Հոդվածում ներկայացված են Բրիտանիայի արտաքին գերատեսչության ներքին փաստաթղթերը, մեջբերումներ Բրիտանիայի դեսպաններից, Հայաստանում պայքար մղող խմբերից, Մեծ Բրիտանիայում Ամուլսարի հանքի դեմ պայքարին միացած կազմակերպությունների ներկայացուցիչներից, Ջերմուկում սոցիալական ազդեցության մասին անկախ հարցում իրականացրած կազմակերպությունից, ՄՖԿ օմբուդսմենի զեկույցից, Լոնդոնի տնտեսագիտական համալսարանի դասախոս Արմինե Իշխանյանից և այլն։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}