ԱՅԼՄԱՄՈՒԼ 14:37 07/09/2019 Հայաստան

«tert.am». Պարո՛ն Փաշինյան, շուկայում կարտոֆիլի գները «թռել» են, ի՞նչ ուտեն այս պարագայում աղքատները

«ՀՀ սպառողական շուկայում գները շարունակում են կանոնավոր աճել, և ստացվում է, որ ժամանակին, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մատնացույց էր անում գնաճը և նույնիսկ թանկացումների դեմ պայքար հայտարարում, այսօր լինելով իշխանության ղեկին՝ ի վիճակի չէ կանխել գնաճը:

Նշենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ: Հունիս ամսին գնաճը կազմել էր 2.5%, մայիսին՝ 2.8%, ապրիլ ամսին՝ 2,2%:

2019 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում կարտոֆիլի գները 75.4 %-ով աճել են: Թանկացել է նաև հացը՝ 5,5 %-ով, բանջարեղենի գները՝ 11,7%-ով, թռչնամիսը՝ 13.6 %, միսը՝  3.1 % և այլն:

Այս պայմաններում նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «ամենևին էլ ոչ հռետորական» հարցը՝ ուղղված նախկին կառավարությանը, շարունակում է արդիական մնալ: «Շուկայում կարտոֆիլի գները «թռել» են, և հարցը հետևյալն է՝ ի՞նչ ուտեն այս պարագայում աղքատները»,-ասել էր պատգամավոր Փաշինյանը:

Նախկինում Փաշինյանն առաջարկում էր ճիշտ պատասխանի 4 տարբերակ՝ խառը կանաչի, սխտոր, կանաչ սոխ և տաքդեղ: Ներկա իրավիճակում նույնիսկ խառը կանաչու գինը 18.2% աճ է գրանցվել, 9.8 %-ով աճել է կանաչ սոխի գինը, թեև չնչին, բայց աճել է նաև տաքդեղի կամ պղպեղի գինը՝ 0.2%-ով: Մնում է քաղաքացիներին առաջարկել սխտոր, որի գինը 26.2%-ով նվազել է,  ճակնդեղ՝ -21.7% և վարունգ՝ -24.7%:

Հիշեցնենք, որ 2018թ-ին հունվար ամսին «Ելք» դաշինքի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը և իր նախկին գործընկերները դուրս էին եկել փողոց և պայքարում էին գնաճի դեմ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայքարում են ոչ միայն թանկացումների, այլ թանկացնողների դեմ:

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը Tert.am-ի հետ զրույցում գյուղատնտեսական ապրանքների թանկացումների մի մասը պայմանավորեց մենաշնորհներով, մասնավորապես՝ հացի թանկացումները և հուշեց, որ դրանով պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն: Թանկացումների մյուս մասը, ըստ նրա, պայմանավորված է ցանքատարածքների պակասով, անորակ սերմնացուի առկայությամբ և կառավարությունում նստած որոշ «ձրիակերների» առկայությամբ:

«Ես դեռ գարնանն եմ ասել, որ 1 կգ կարտոֆիլի գինը 300 դրամ կլինի, պատճառը պարզ է՝ ցանքատարածությունների պակասն է՝ մոտ 30 % -ով պակասել է: Դրա պատճառներից է նաև անորակ սերմնացուի առկայությունը, որի պատճառով միջին բերքատվությունն էլի պակասել է: Ավելին՝ վերջերս մի գործարար 10 մեքենա կարտոֆիլ է Բելառուսից ներկրել Հայաստան, այսինքն՝ դեռ մի բան էլ ներկրվել է: Իսկ կարտոֆիլը ՀՀ-ում երկրորդ հացն է, կարտոֆիլի սպառման քանակը հավասար է հացի սպառման քանակին: Հիմա օրինակ՝ բյուջեից բանակի համար կարտոֆիլ կգնեն լավագույն դեպքում 150 դրամով, նախկին 90 դրամի փոխարեն, իսկ դա իրենց քաղաքականության արդյունքն է»,-ասաց նա:  

Հրաչ Բերբերյանը հիշեցրեց, որ 2013-2014 թթ շուրջ 54 հազար տոննա կարտոֆիլ էր արտահանվում երկրից:

«Դրանից հետո տարբեր նախարարների շնորհքով հասել է նրան, որ այս ուղղությունն արհամարհվեց: Վրաստանն էլ քվոտա կիրառեց 2015-ին, և ներկրման գործընթացը տվեցին մի գործարարի, ով ՀՀ-ից այդ տարի տարավ 3-4 հազար տոննա կարտոֆիլ, մնացածը Թուրքիայից ձեռք բերեց: Իսկ դա արհեստական էր արվում, որպեսզի շուկան տանեն: Հիմա էլ ամեն ինչ արվում է, չգիտեմ ով է անում, որ նման վիճակ է: Համենայնդեպս, կառավարությունում լիքը ձրիակեր մարդիկ կան, որ հարկատուներից աշխատավարձ են ստանում,  իրենց պարգևատրումներ են գրում, բայց իրենց համար խնդիր չեն դնում գյուղացուն ոտքի հանել, ընդհակառակը՝ խանգարում են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է բանջարեղենի շուկայում գրանցված գնաճին, Բերբերյանը նշեց, որ բանջարեղենի արտադրությունը 10 %-ով պակասել է. «Առաջին հարվածը գյուղացուն տվեց այն, որ գյուղնախարարությունը փակեցին: Սա փոխվարչապետներից մեկի մտածված աշխատանքի արդյունքն է, որը որ չեմ զարմանա, որ հետո հայտնաբերվի, որ ՀՀ-ի թշնամին է: Սա մտածված քաղաքականություն է ՀՀ-ի գյուղատնտեսությունը ոչնչացնելու համար»:

Բերբերյանը մեկ օրինակ բերեց, թե տեղյակ է, որ Նիկոլ Փաշինյանը 3 անգամ հանձնարարական է տվել մորմազգու ցեցի դեմ պայքարի համար, որը բանջարեղենի՝ լոլիկի, պղպեղի, բադրիջանի հիմնական թշնամին է. «300 հեկտարից հետո գործը քնեց, գյուղնախարարությունն էլ փակվեց, ու որևէ մեկը չի զբաղվում: Բազմիցս կառավարությանն ասել ենք, որ մենք այդ ծրագիրն ունենք պայքարի, բայց ոչ դիմում են, ոչ էլ իրենց դա հետաքրքիր է: Իրենց հետաքրքիր է, որ բարձր պրեմիաներ ստանան»:

Հարցին՝ կառավարությունը հայտարարում էր, որ գյուղացիներին շահավետ պայմաններով վարկեր են տալիս, արդյո՞ք արդյունք չկա, Բերբերյանը նշեց, որ այսօր էլ նույն գյուղացիները հերթի են կանգնած, որ այդ վարկերից օգտվեն. «Հիմնականում գործարարներին են տալիս, դե գիտեք, որովհետև իրենց հետ հեշտ է ֆինանսական հարցերը լուծել»:

Բերբերյանը նշեց, որ կառավարությունն անիմաստ ծախսեր է անում, որոնք արդյունք չեն տալիս. օրինակ՝ հակակարկտային կայանների վրա գումար են ծախսում, բայց չի աշխատում, խորհրդատվական ծառայությունների վրա գումար են ծախսում, սակայն չի աշխատում՝ գյուղացին չի իմանում դրա տեղը:

«Այսինքն՝ դատարկախոսներով երկիր չեն կառուցում: Մարդիկ կան, որ միայն աշխատավարձ են ստանում, ամոթ, թասիբ չունեն: Այսօր պետք է բացահայտվի, թե ով էր հեղինակը, ով առաջարկեց, որ գյուղնախարարությունը փակվի, որ գյուղացիներն իմանան ում երեսին թքեն»,-եզրափակեց  Հրաչ Բերբերյանը»,-գրում է «tert.am»-ը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին աշխատանքյան այցով Մոսկվա կժամանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ռիա նովոստին գրում է, որ նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}