Աշխարհում ամենաշատ տարածված սմարթֆոնները
IHS Market գործակալության բրիտանացի փորձագետները հրապարակել են այս տարվա սկզբից ամենաշատ վաճառված բջջային հեռախոսների տասնյակը։ Իզվեստիայի հաղորդմամբ, ամենատարածված գաջեթն ամերիկյան Apple ընկերության iPhone XR-ն է։ 749 եվրո արժողությամբ այդ մոդելը վեց ամսում գնել են 26,9 միլիոն անգամ։ Երկրորդ տեղում է Samsung Galaxy A10-ը, վաճառվել է 13,4 միլիոն միավոր։ Լավագույն եռյակն ամփոփում է Samsung-ի Galaxy A50 մոդելը, վաճառվել է 12 միլիոն սմարթֆոն։
Տասնյակում է ընդգրկվել iPhone 8-ը (10,3 մլն), Xiaomi՝ Redmi 6A (10 մլն) և Redmi Note (10 մլն), Samsung՝ Galaxy J2 Core (9,9 մլն) և Galaxy A30 (9,2 մլն), Oppo A5 (9,7 մլն) և iPhone XS Max (9,6 մլն):
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ