Ապօրինի ծառահատում՝ Գավառում
Սեպտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ նախկին անտառտնտեսության տարածքից ծառաեր են ապօրինի հատվել։
Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գավառի ոստիկանները պարզել են նաև ծառերը հատելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Շուտով Գավառում ապրող 45-ամյա տղամարդը հայտնաբերվել է։
Պարզվել է, որ 5 բարդին հատվել է բենզասղոցով։ Հայտնաբերվել է նաև փայտանյութը։ Վնասի չափը պարզվում է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել
- Ստեփանավանում ծառահատումների համար մեղադրանք է առաջադրվել 16 անձի
- Իջևանում ապօրինի ծառահատումների հետ կապված անուններ այս պահին չեմ կարող տալ. Օսիպյան
- Փաշինյան. Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ
- Ապօրինի ծառահատումներ Լոռիում
- Նավուրի բնակիչն ապօրինի ծառահատում է կատարել