Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծը» բաժին է հասել ամերիկյան ֆիլմի
Վենետիկում ավարտվել է 76-րդ միջազգային կինոփառատոնը։ Գլխավոր մրցանակին՝ Սուրբ Մարկոսի «Ոսկե առյուծին» արժանացել է ամերիկացի Թոդ Ֆիլիփսի «Ջոկերը» ֆիլմը։ Գլխավոր դերը ֆիլմում խաղացել է Խոակին Ֆենիքսը։ Ֆիլմը ներկայացնում է Ջոքերի պատմությունը, ով հայտնի կոմիքսի սուրպերհերոս Բեթմենի թշնամին է։
86-ամյա Ռոման Պոլանսկու ֆիլմն արժանացել է Գրան-պրիի՝ «Արծաթե առյուծի»։ Եվրանյուզի հաղորդմամբ, մրցանակը հանձնել են ռեժիոսորի կնոջը Էմանուել Սենյեին։ Պոլանսկին չի կարողացել գալ Վենետիկ՝ ԱՄՆ արտահանձնման վտանգի պատճառով, ռեժիսորին մեղադրում են 1977 թվականին անչափահասի բռնաբարության համար։
Համաշխարհային կինոյի դասականի ֆիլմը Դրեյֆուսի աղմկոտ գործի մասին է, վերջինս ֆրանսիացի հրեա սպա էր, որին 19-րդ դարի վերջին մեղադրել էին Գերմանիայի օգտին լրտեսության համար, ապա արդարացրել էին։ Լավագույն ռեժիսուրայի համար «Արծաթե առյուծ» է ստացել շվեդ Ռոյ Անդերսոնը՝ «Անվերջության մասին» ֆիլմի համար։
Հարակից հրապարակումներ`
- Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը հանդիպել են Վենետիկի կինոփառատոնում
- Ջուլի Էնդրյուսը Վենետիկում արժանացել է պատվավոր «Ոսկե առյուծի»
- Վենետիկի կինոփառատոնում Ռոման Պոլանսոկու ֆիլմի պրեմիերան կանցնի առանց նրա մասնակցության
- Բացվել է Վենետիկի կինոփառատոնը
- Գեդիկյանի և Էգոյանի ֆիլմերն ընդգրկվել են Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում