Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր կրկին կհավաքվեն
ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ժամը 16։00-ին կհավաքվեն նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց։
Ռ. Քոչարյանի աջակիցներից Գագիկ Բաղդասարյանը ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ երեք հոգով հանդիպել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Ասլանյանին, ով տեղեկացրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ փաստաբանական թիմի կողմից ներկայացված փաստաթուղթը՝ ՍԴ որոշումը, այսօր առավոտյան, ըստ կանոնակարգի, դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը փոխանցել է Ռ. Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
«Այսինքն այն գործառույթը, որը պետք է իրականացներ Արթուր Մկրտչյանը, իրականացրել է։ Այժմ մեր խնդիրն է հորդորել տիկին Դանիբեկյանին անհապաղության կարգով քննության առարկա դարձնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Լիահույս ենք, որ Աննա Դանիբելյանի գործողությունների արդյունքում համոզվելու ենք, որ Հայաստանում մի շարք դատավորները թեև կամակատար են եղել, որոնց մենք ականատես ենք եղել, նա իրականացնելու է բացառապես արդարադատություն, առաջնորդվելու է բացառապես օրենքով։ Լիահույս ենք, որ մեր օրինական պահանջը լինելու է լսված, իսկ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերջապես իրականացվելու է արդարադատություն»,- ասաց Գ. Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ նրանք պահանջում են դատարանից անհապաղ ի կատար ածել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 3-ի որոշումը և ազատ արձակել Ռ. Քոչարյանին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. ՍԴ որոշումը լրացուցիչ գործոն է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը հնարավորինս շուտ քննելու համար
- Արամ Վադևանյան. Երկրորդ նախագահն անհապաղ պետք է լինի ազատության մեջ
- Ալումյան. ՍԴ որոշումից հետևում է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել է ապօրինաբար
- ՍԴ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը
- Որոշակի յուրահատկություններ ունի այդ որոշումը. Վլադիմիր Կարապետյանը՝ ՍԴ որոշման մասին
- Էլինար Վարդանյան. ՍԴ-ն կայացրեց որոշում և ՍԴ որոշումը պարտադիր է պետական կառույցների համար
- Արամ Վարդևանյան. Բարձր դատարանի կողմից արձանագրվեց այն, ինչ այսքան ամիս ասում էինք
- ՍԴ որոշումից դժգոհ մի քանի քաղաքացիներ ակցիա են իրականացնում
- Ա. Վարդևանյան. ՍԴ-ն արձանագրում է՝ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է՝ Ռ. Քոչարյանի կալանավորումը չի կարող լինել իրավաչափ
- ՍԴ որոշումը. Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվեց անվավեր
- Ռուբեն Մելիքյան. ՍԴ որոշումն անչափ կարևոր է մեր պետության համար որպես մի հերթական հանգրվան
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում