Տնտեսություն 16:11 09/09/2019 Հայաստան

Առանց իրավական հիմքի որոշումը Հայաստանը կարող է տանել ուղղակի դեֆոլտի. Բաբկեն Թունյան

«Հանքի փակվելու համար պետք է լինեն իրավական հիմքեր, իսկ այսօր վարչապետն ասաց, որ այդ իրավական հիմքերը չկան»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը։

Նրա խոսքով՝ եթե մեկ տարվա ընթացքում լրացուցիչ իրավական հիմքեր առաջ կգան, որը թույլ կտա հանքը փակել, այդ ժամանակ որոշակի գործողություններ կիրականացվեն։ «Իսկ այս տարբերակով, որ առանց իրավական հիմքի՝ թողնում եք այդ ընկերության աշխատանքը կազմաքանդվի, դա անընդունելի է, որը Հայաստանին՝ որպես պետություն, դարձնում է  կասկածելի, անվստահելի գործընկեր»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը։

Պատգամավորը նշեց, որ հանքում պետք է շինարարական աշխատանքներ  իրականացվեն, որոնք կարող են տևել մինչև մեկ տարի: Այսինքն, ըստ նրա,  այդ շինարարության ընթացքը լրացուցիչ ժամանակ է տալիս, և եթե բնապահպանության ռիսկերի հետ կապված ռիսկեր, կասկածներ կան, լրացուցիչ փորձաքննություն կարվի ու այդ հարցերի պատասխանը կտրվի:
Նա միաժամանակ ասաց, որ եթե հանքի տարածքն ապաշրջափակվում է, դա չի նշանակում, որ հենց վաղը ոսկի է արդյունահանվելու. «Այս պահին որոշումն այն է, որ հանքի շինարարական աշխատանքները, այսինքն՝ նախապատրաստական փուլը չխոչընդոտվի, ինչը նորմալ է»։

Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ հանքի ապաշրջափակման հարցում գործը ոստիկանությանը չի հասնի, քանի որ հասարակությունն այդ հարցում շատ գիտակցված որոշում կարող է կայացնել. «Բավական է, որ մարդիկ իրենց կարծրատիպային մտածելակերպից շեղվեն ու հարցին փորձեն երկկողմանի նայել»:

Ինչ վերաբերում է «Էլարդ»-ի եզրակացությանը, պատգամավորն ասաց, որ ընկերությունը ներկայացնում է իր մոտեցումը՝ որպես գիտական եզրակացություն, իսկ որոշումը պետք է կայացնի ՀՀ կառավարությունը՝ հենվելով ՀՀ օրենքների վրա:

Անդրադառնալով նոր ՇՄԱԳ-ին՝ Բաբկեն Թունյանն ասաց, որ նոր ՇՄԱԳ-ի անցկացնելու համար պետք է գործող ՇՄԱԳ-ը չեղյալ արվի, իսկ դրա համար իրավական հիմքեր չկան։ «Եթե սեփական օրենքներին, միջազգային օրենքներին հակասող քայլ է արվում, դա կարող է անշրջելի հետևանքներ ունենալ բոլոր առումներով։ Եթե առանց իրավական հիմքի մենք նման որոշում ենք կայացնում, դա Հայաստանը կարող է տանել ուղղակի դեֆոլտի»,- ասաց նա՝ հավելելով, որ արբիտրաժը հնարավոր ռիսկերից մեկն է, բայց կան արտաքին պարտքի, ներդրողների մոտ վստահության հետ կապված ռիսկեր և այլն. «Եթե այդ ամեն ինչը գումարում ենք, մենք՝ որպես երկիր, եթե չասեմ՝ անհնար է, չափազանց դժվար է լինելու այդ ամեն ինչին դիմակայելը»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:54
ՊՆ խոսնակ. Հյուսիսարևելյան սահմանագոտու նոր հենակետի տեղը պատահական ընտրված չէ
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հյուսիսարևելյան սահմանագոտու նոր հենակետի լուսանկարներն է հրապարակել ֆեյսբուքյան իր...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մերկելը հայտարարել է Գերմանիայի պատմության մեջ վատթարագույն տնտեսական իրավիճակի մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի տնտեսությունն այժմ ապրում է երկրի պատմության մեջ ամենաբարդ իրավիճակը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:47
Վանեցյանը՝ Փաշինյանին. Մի´ արա, պարզապես մի´ արա
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում դադարեցնել իր էջում սկսած...
Աղբյուր` Panorama.am
10:43
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:36
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի համաշխարհային օրն է
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի համաշխարհային օրն է: 1972-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 27-րդ նստաշրջանում հունիսի 5-ը հռչակվել է շրջակա միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
10:30
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դեմ է ցույցերը ցրելու համար բանակային ուժերի կիրառմանը
ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցեր: ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չի աջակցում բանակի միջոցով...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը
Պետական եկամուտների կոմիտեում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն։ Հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն օնլայն ելույթում՝ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:17
Վրաստանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու Հայաստանին COVID-19- ի դեմ պայքարում
Վրաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ինտենսիվ հաղորդակցություն կա։ Այս մասին, «Грузия-Online»-ի հաղորդմամբ, ասել է Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:10
Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդես»-ը 24 ժամ առցանց հասանելի կլինի
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում հունիսի 5-ին կցուցադրվի օպերայի համերգային կատարման տեսաձայնագրությունը։
Աղբյուր` Panorama.am
10:03
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Սիրիային
Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցերլ սիրիայի Համա նահանգին: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այդ տեղեկությունը հինգշաբթի...
Աղբյուր` Panorama.am
09:58
Քանյե Ուեսթը կվճարի Ֆլոյդի դստեր քոլեջի վարձը
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը կվճարի ԱՄՆ-ում ոստիկանների գործողությունների հետևանով մահացած սևամորթ Ջորջ Ֆլոյդի 16-ամյա դստեր քոլեջի վարձը։ Նա աղջկա...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Հրապարակ». ԵՊՀ խորհուրդը կձևավորվի հին սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ տարի է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը թափուր է, հիմա համառ լուրեր են շրջանառվում, որ իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ժողովուրդ». Ովքե՞ր են բացակայում Երևանի ավագանու նիստերից
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջին շրջանում հաճախ են լինում դեպքեր, երբ Երևանի ավագանու նիստերն անցնում են սակավամարդ: Ընդ...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Իրատես». Համակարգի բնականոն աշխատանքն ապահովելը դարձել է խնդրահարույց
«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին կառավարման օղակները հայտնվել են բավական բարդ իրավիճակում. պետական գերատեսչություններում...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Փաստ». ԵՊՀ-ն ներկայումս գտնվում է իր պատմության մեջ աննախադեպ խորագույն ճգնաժամի մեջ
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի մայր բուհի շուրջ ընթանում են խիստ կասկածելի և ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ։ Թե՛...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Ժողովուրդ». Լևոն Սարգսյանին Հայաստանին վերադարձնելու պրոցեսը դոփում է տեղում. Ինչն է պատճառը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, 2019 թվականի մարտի 19-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը բավարարել էր...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Հրապարակ». Այս պահին քլորի և ախտահանող այլ նյութերի մեծ դեֆիցիտ կա հանրապետությունում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ պարետատունը և ողջ կառավարությունը լծվել են հանրությանը դիմակներ կրել պարտադրելուն,...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Իրատես». Ծխախոտի գործի վերաբերյալ ուշագրավ տեղեկություներ են հաղորդում ՌԴ-ից
«Իրատես» թերթը գրում է. «Մի կողմից համավարակի բերած խնդիրները, մյուս կողմից էլ կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված լինելու...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Ժողովուրդ». Դավիթ Անանյանի ամենահավանական փոխարինողը Շուշանիկ Ներսիսյանն է լինելո՞ւ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Իրատես». Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել. ռեյտինգի ցուցիչներն այս...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». Սպառնալիքներ հնչեցնող քաղաքացին շարունակել է այնքան, մինչև Մարուքյանը դիմել է դատախազություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի իր աշխատասենյակում երեկ մի քանի ժամ քննիչները հարցաքննել են «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Փաստ». Ի՞նչ նպատակով են Արցախում չափում հասարակական տրամադրությունները
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Արցախում դադարեցվել է մի քանի հեռուստաալիքների (այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Ինչո՞ւ են լարվել Կապանի քաղաքապետի ու փոխմարզպետի հարաբերությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ սյունյաց իրավապահները հետաքրքրված են Սյունիքի մարզի խոշոր բնակավայրերի համայնքապետերով,...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ռեստորանը վարչապետին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել
Երևանյան ռեստորաններից մեկն ապատեղակատվություն է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակած լուրը։...
Աղբյուր` Panorama.am
09:18
Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը
Ամերիկացի ձեռնարկատեր և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտնել է, որ դավադրության տեսությունները մարդկանց գլոբալ...
Աղբյուր` Panorama.am
09:06
Այսօր հոսանքազրկումներ են սպասվում Երևանում, Կոտայքում, Արագածոտնում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
09:00
ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խումբը կքննարկի Լանզարոտեի կոնվենցիան
Հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ հանրության մտահոգությունները՝ ԱԺ գիտության, կրթության,...
Աղբյուր` Panorama.am
20:44
Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ.ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ի ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:...
Աղբյուր` Panorama.am
20:31
Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին
Վրացական մամուլի, ինչպես նաև սոցիալական ցանցերի շրջանակներում կորոնավիրուսի հետ կապված, հարևան երկրների շարքում կարելի է ասել ամենաքննարկելի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը
22:35 03/06/2020

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}