Իրավունք 15:35 09/09/2019 Հայաստան

Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործումից տուժածները ցածր տոկոսներով դագաղնե՞ր պետք է առնեն

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Փաստաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը, որ Ամուլսարի չշահագործման կողմնակից է, դրա հիմնավորումները, հնարավոր հետևանքները գրավոր ներկայացրել է կառավարության ղեկավարին սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած հանդիպման  ժամանակ, Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը  համարում է խայտառակություն ու անօրինական։

Հայտարարության ու հիմնավորումների,  դրան նախորդած հանդիպման ընթացքում տեղի ունեցածի, հանքի շահագործման հետևանքների ու ջերմուկցիների սահմանդրական պարտականության մասին Panorama.am-ը զրուցել է Նազելի Վարդանյանի հետ։

Panorama.am – Տիկին Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այս պահին մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում»։ Համամի՞տ եք։
Նազելի Վարդանյան- Սեպտեմբերի 6-ին էլ ու վերջին մի քանի շաբաթների ընթացքում ես միշտ այն մասին եմ ասում, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման ու փորձաքննության» մասին մեր օրենքը հստակ արգելել է ընկերությանը որևէ գործունեություն այնտեղ ծավալել, քանի որ մեկ տարվա ընթացքում իրենք նախատեսվող գործունեությունը չեն սկսել։ Բացի դրանից կան հիմքեր, նոր երևան եկած գործոններ, որոնք նույնպես ուժը կորցրած պիտի ճանաչեն փորձաքննական եզրակացությունը։ Առկա է նաև տեսչական մարմնի՝ ստուգման արդյունքում կայացրած որոշումը, որով արգելված է շահագործումը։ Այն ուժի մեջ է, ուժը չի կորցրել։

Panorama.am-Այսինքն, Դուք պնդում եք հակառակը. առկա են իրավական հիմնավորումներ, որոնք արգելում են հանքի շահագործումը։
Նազելի Վարդանյան-Այո։ Դրա մասին ես ասել եմ, և խնդրել եմ, որ նման հայտարարություն վարչապետը չանի, որովհետև սա խայտառակություն է։ Չի կարելի օրենքները գլխիվայր շրջել։ Ես չգիտեմ նրա կողքն ո՞վ է կանգնած, որ սխալ մեկնաբանում է օրենքը։ Ի դեպ, պետք է ասեմ, որևէ մեկն իրավունք չունի օրենքի մեկնաբանություն անել, դա կարող է անել միայն Սահմանադրական դատարանը, ոչ թե իր կողքը կանգնած մի իրավաբան կամ մի չինովնիկ։
Փաստորեն անընդհատ ինչ-որ տեղեկատվական վակուումի մեջ է (վարչապետը-խմբ.), բայց հիմա չեմ կարող ասել, վակուումի մեջ է, քանի որ ես ասել եմ օրենքների մասին շատ մարամասն, կետ առ կետ ընթերցել եմ, մեկ էջի վրա ներկայացրել եմ այդ ամեն ինչը և կցել եմ այն հոդվածները, որոնք դրան վերաբերում են։ Այսինքն, շատ ժամանակ պետք չէր, որ դա կարդար ու հասկանար, որ հակասություն կա, և դրա մասին չխոսվեր։

Panorama.am-Տիկին Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը նշում է՝ «Լիդիան» ընկերությունը, պարտավորվում է հանքը 100 տոկոս անվտանգ շահագործել։ Ձեր կարծիքով, հնարավո՞ր է նման շահագործում։
Նազելի Վարդանյան- Զրո ազդեցության մասին հայտարարությունն ընդհանրապես անհասակնալի է, մանավանդ «Էլարդ»-ի հետ կոնֆերանսից հետո, որովհետև կոնկրետ հարց է հնչում՝ ցիանիդի հարթակի ջուրն ո՞ւր է գնալու, չի երևում։ Եթե չի երևում, ի՞նչ է նշանակում՝ նոր փորձաքննություն պետք չէ։ Այդ կոնֆերանսից պարզվեց, որ դա թերի փաստաթուղթ է և դա չի կարող  գործունեության հիմքում լինել։ Ես պնդում եմ, որ նոր փորձաքննության հիմքեր կան, որովհետև մեթոդաբանությունն է փոխվում, մաքրման պասիվ մեթոդից ակտիվին են անցնում, նոր գործոններ ի հայտ եկան հենց այդ նույն կոնֆերանսի ընթացքում։ Այսինքն, այդ փաստաթղթով ընկերությունն իրավունք չունի գործել, իրենք խաբել են մեր պետությանը, իսկ դրա համար պետք է ընկերությանը դատել, ոչ թե աշխատելու հնարավորություն տալ։
Իսկ որ ասում է՝ ոչ մի լիտր ջուր չի լինելու, ոչ մի փոշի խոտերի վրա, չգիտեմ ինչ... դա միֆ է։ 400 հազար դոլար պետական բյուջեից գումար եք տվել, որի յուրաքանչյուր կոպեկի մասով պետք է պատասխան ու հաշվետվություն տան, մարդիկ պարզ ասում են, ազդեցություն կլինի։ Հիմա ասո՞ւմ եք՝ ոչ մի փոշի։ Էդ փոշին ջերմուկցին տեսել է, ջերմուկցին ոչ մի փորձագետի չի հավատում, հավատում է իր աչքերին։ Ջերմուկը երկու տարի փոշու մեջ թաղված է եղել, ձյունն այնտեղ որ միշտ ճերմակ է եղել, կարմիր էր դարձել։ Դա պայթեցումների հետևանք էր։ Գնդեվազցին իր տանը տեսել է սև ջուր, էդ աղմուկը լսել են բնակիչներն ու հանգստացողները, էդ ընկերության աշխատակիցների վարքագիծն են տեսել։ Ջերմուկցին չի ուզում այդ պայմաններում ապրել։

Panorama.am- Ի դեպ, կառավարության ղեկավարը խնդրեց Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։
Նազելի Վարդանյան- Ուրեմն ջերմուկցիները կատարում են իրենց սահմանադրական պարտականությունը, և որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել։ Սահմանդրության մեջ նշվում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է պաշտպանել շրջակա միջավայրը։ Այդ մարդիկ մեկ ու կես տարի անում են այն, ինչ պետք է աներ պետությունը, իրենց սահմանադրական պարտականությունը փառքով ու պատվով կատարում են։ Եթե իրավապահ որևէ մարմին ոտնձգություն իրականացնի այդ մարդկանց իրավունքների նկատմամբ, խոչընոդտի սահմանադրական պարտականությունը կատարելը, դա կլինի անիրավչություն, սահմանադրական նորմերի խախտում, դրա համար պետք է պատասխանատվություն կրեն այն մարդիկ, ովքեր հրաման կտան նման գործողություններ անել, նաև նրանք, ովքեր կկատարեն դրանք։

Panorama.am-Դուք ասացիք, որ կառավարությունում սեպտեմբերի 6-ի հանդիպմանը ներկայացրել եք հանքի շահագործումը թույլ չտալու համար առկա իրավական հիմնավորումները։ Ո՞րն էր վարչապետ արձագանքը։
Նազելի Վարդանյան-Ես ներկայացրել եմ հիմնավորումները, նույնիսկ նրան խնդրել եմ, որ իրավական մասով հայտարարություն չանի, քանի որ այն, ինչ իրեն ներկայացրել են, լրիվ սխալ է, իսկ հայտարարությունը կլինի խայտառակություն։ Բայց փաստորեն նա գնաց ուրիշ ճանապարհով, ու քանի որ ես զգուշացրել եմ, հիմա հանգիստ խղճով այդ մասին խոսում եմ։ Չի կարելի նման հայտարարություններ անել, անօրինականություն է։ Չի կարելի նման երաշխիքներ տալ, եթե ապացուցված է, որ նման երաշխիք չկա։ Որոշվել է գնալ կարճ, բայց միաժամանակ ամենասխալ ու ամենավտանգավոր ճանապարհով, որը կարող է ունենալ անկանխատեսելի ու ոչ ցանկալի հետևանքներ։ Ես չէի ուզենա, որ նման բան լիներ։

Panorama.am-Շատ է խոսվում այն մասին, որ պաշտոնյաներից ոմանք շահագրգռված են հանքի շահագործմամբ, շրջանառվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունը...
Նազելի Վարդանյան- Համենայն դեպս, իր կողքը մարդիկ կան, որոնք շահագրգռված են ու մշտապես ինչ-որ այդպիսի ուղղություն են տանում՝ անընդհատ ապատեղեկատվություն, օրենքների նոր ու սխալ մեկնաբանություններ։

Panorama.am- Ի՞նչ հակազդող քայլեր կլինեն կամ կլինե՞ն արդյոք։
Նազելի Վարդանյան- Հանքի շահագործմանը հակազդում են մեր օրենքները, միջազգային կոնվենցիաները և նորմերը, ըստ որի, այդ տարածքում հանքարդյունաբերությունն արգելված է։ Կապ չունի «Լիդիանն» է, թե ուրիշ մեկը, պետք է արգելեն ու թողնեն, որ մարդիկ ապրեն իրենց առողջարանային գոտում ու միջավայորւմ։ Այլ որոշում չկա։ Վերջը գալու են սրան, բայց կորուստներով՝ հեղինակության, հավատի, մարդկային, գաղափարի։ Ես չեմ ուզի, որ նման կորուստներ լինեն։

Panorama.am-Փաշինյանն իր խոսքում, որպես հանքի շահագործման հիմնավորումներ հիշատակեց երկրի տնտեսության անվտանգության, արտաքին անվտանգության,  միջազգային տնտեսական իմիջի և վարկանիշի  հարցերը։ Դրանք իրար համազո՞ր են։
Նազելի Վարդանյան-Գիտե՞ք ինչ, սա ոչ միայն ջերմուկցիների հարցն է, ոչ միայն Սևանի հարցն է։ Սա մեր լինել-չլինելու հարցն է։ Սրա արմատները շատ խորն են։ Ես առանձին փաստաթուղթ եմ ներկայացրել նրան (վարչապետին-խմբ.), և նա գիտի այդ մասին։ Ու եթե դրվում է Հայաստանի, հայերի  լինել-չլինելու հարցը, արդեն ոչ մի տնտեսական, քաղաքական հարց դրա կողքը չի կարող լինել։ Կրկնում եմ՝ սա լինել-չլինելու հարց է։ Եթե մարդը  թունավորվելու է կամ ճառագայթվելու է, մահանա, իրեն այդ ցածր տոկոսը հետաքրքրո՞ւմ է։ Ի՞նչ է անելու, դագաղի փո՞ղ է ցածր տոկոսով վերցնելու։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ հարց է դրվում ինչի դիմաց։ Մեր երկրի, մարդկանց լինել չլինելու հարց է  դրված այստեղ։ Ես այդ ամենը ներկայացրել եմ ու ցավ եմ ապրում, որ այդ հանդիպումը զուտ ձևական բնույթ կրեց, մեր ասածի ոչ մի հետք չկա իր հայտարարության մեջ։ Եթե ձևական էր, մենք սկզբից մինչև վերջ չէինք մասնակցել այդ գործընթացին, «Լիդիա՞ն»-ի հետ էիք բանակցում, բանակցեիք, ինչի՞ էիք մեզ ձևի համար կանչում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:11
Սա այն դեպքը չէ, որ այս արտակարգ միջոցները կատարվում են քաղաքական կամ այլ նպատակներով. Նիկոլ Փաշինյան
«Առավոտվա դրությամբ 92 դրական դեպք կա, որոնց գերակշիռ մեծամասնությունը կասկածելի գոտում է գտնվել՝ կա´մ եղել են կարանտինում, կամ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Թաիլանդում ապրիլի 3-ից կգործի համապետական պարետային ժամ. ՏԱՍՍ
Թաիլանդի կառավարությունը մտադիր է ուրբաթ օրը՝ ապրիլի 3-ին տեղական ժամանակով 22:00-ից 04: 00-ը (հայաստանյան ժամանակով 19։00-ից 01: 00-ն)...
Աղբյուր` Panorama.am
13:00
Կրեմլը դիտարկում է Հաղթանակի շքերթի անցկացման այլ սցենարները
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով Ռուսաստանի իշխանությունները Հաղթանակի շքերթի անցկացման համար քննարկում են տարբեր սցենարներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
12:45
2020-ին համաշխարհային տնտեսությունը կարող է կրճատվել 1 տոկոսով. Associated Press
Կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային տնտեսությունն այս տարի կարող է կրճատվել գրեթե 1 տոկոսով, հայտարարել է ՄԱԿ-ը: Մինչև համավարակը...
Աղբյուր` Panorama.am
12:39
Բելառուսը պլանավորում է Ռուսաստանից գնել 2 միլիոն տոննա նավթ՝ մեկ բարելի դիմաց 4 դոլարով
Բելառուսն ակնկալում է Ռուսաստանից ապրիլին 2մլն տոննա նավթ գնել՝ 1 բարելի դիմաց մոտ 4 դոլար գնով: Այս մասին հինգշաբթի հայտարարել է երկրի վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ ժամկետով մուտքի արգելք կիրառել 49 պետություններից և շրջաններից ժամանող կամ...
Աղբյուր` Panorama.am
12:28
Covid-19. ԱՀԿ-ն ահազանգում է 5% մահացության բարձր մակարդակի մասին․ Euronews
Նոր կորոնավիրուսով այսօրվա դրությամբ մոլորակի վրա կա մոտ մեկ միլիոն վարակակիր և գրեթե 50 հազար մահվան դեպքեր։ Այս մասին գրում է Euronews-ը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գարեգին Երկրորդն աղոթել է Ապրիլյանում զոհված հայորդիների հանգստության համար
Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Ամերիկացուն սպառնում է 15 տարվա ազատազրկում ՝ Սպիտակ տունը պայթեցնելու փորձի համար
«ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի բնակիչը մեղավոր է ճանաչվել Սպիտակ տան վրա զենքով և պայթուցիկով հարձակման փորձ կատարելու մեջ, նրան սպառնում է մինչև...
Աղբյուր` Panorama.am
12:12
ԱՄՆ գլխավոր վարակաբանին անձնական պաշտպանություն է տրվել՝ նրան ուղղված սպառնալիքների պատճառով
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հավանություն է տվել Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիին...
Աղբյուր` Panorama.am
12:09
Վրաստանում բժշկական ապրանքի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից
Վրաստանում Մինչև 2020-ի հոկտեմբերի 1-ը, բուժական/բժշկական բիզնեսի համար նախատեսված ապրանքի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից (ավելացված արժեքի...
Աղբյուր` Panorama.am
12:02
Ջոան Ռոլինգը թողարկել է Հարի Փոթերի մասին կայք
Բրիտանացի գրող Ջոան Ռոլինգը՝ Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակը, ուրախացնում է երիտասարդ ընթերցողներին անսպասելի նոր նախագծով. rg.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
11:56
Բռնապետությունը հաճախ սկսվում է սպառնալիքին առերեսվելուց․ զգուշացնում է ՄԱԿ-ը․ The Independent
Կառավարությունները պետք է կամավոր գործիքներ առաջարկեն, ինչպիսիք են հեռախոսին հետևելու ծրագրերը, որոնք պահանջում են օգտագործողների համաձայնությունը։
Աղբյուր` Panorama.am
11:47
Անգլիայում COVID-19- ի դեմ պայքարի համար ուսանող-բժիշկներն արագացված տեմպերով կավարտեն բուհերը. ՏԱՍՍ
Բրիտանական համալսարանները կարագացնեն բժիշկ-ուսանողների ուսումնական գործընթացի ավարտը, որպեսզի նրանք կարողանան օգնել իրենց ավելի փորձառու...
Աղբյուր` Panorama.am
11:36
Մոսկվայում կորոնավիրուսից բուժվածների թիվը հասել է 140-ի. gazeta.ru
Մոսկվայում կորոնավիրուսով վարակված 140 քաղաքացի բուժվել է: Այս մասին հաղորդել է Մոսկվայի փոխքաղաքապետի սոցիալական զարգացման գծով տեղակալ...
Աղբյուր` Panorama.am
11:27
Փաշինյան. Արցախում ժողովրդավարության զարգացումը կարևոր է հարցի արդարացի կարգավորման տեսակետից
«Ես ուզում եմ շնորհավորել Արցախի ժողովրդին, շնորհավորել մեզ բոլորիս տեղի ունեցած ընտրությունների առիթով»։
Աղբյուր` Panorama.am
11:17
Փաշինյան. Ապրիլյան պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը
Կառավարության այսօրվա հերթական նիստի մեկնարկին նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան չորսօրյա...
Աղբյուր` Panorama.am
11:14
Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ը տարբեր երկրներից տարհանել է մոտ 6 հազար դիվանագիտական աշխատակցի և նրանց ընտանիքի անդամների. ՏԱՍՍ
Հունվարից ի վեր, կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով, ԱՄՆ իշխանությունները տարբեր երկրներից տարհանել են գրեթե 6,000 դիվանագիտական աշխատողի...
Աղբյուր` Panorama.am
11:07
02.04.2020. Կորոնավիրուսի հիվանդացության 663 հաստատված դեպք կա
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը...
Աղբյուր` Panorama.am
11:05
Սերժ Սարգսյանի գրասենյակ. Այդ ամենը կրկին թույլ տալ չէր կարելի
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տեսանյութ է հրապարակել, որը պատմում է ապրիլյան պատերազմի մասին. «Չորս տարի առաջ այս օրը...
Աղբյուր` Panorama.am
11:00
Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Ապրիլյանի հերոսների հիշատակին
Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ապրիլի 4-ին իր էջով ժամը 20:30-ին կներկայացնի Ա. Բրուքների «Ռեքվիեմ»-ը: Համերգի...
Աղբյուր` Panorama.am
10:52
Վիրահայոց թեմը Ծաղկազարդի և Հարության տոնի արարողակարգերը կանցկացնի փոփոխված ձևաչափով
Հավատացյալները կկարողանան, պատարագը լսել եկեղեցու բակում՝ բարձրախոսների միջոցով, որտեղ կկանգնեն հեռավորություն պաշտպանելով:
Աղբյուր` Panorama.am
10:45
Ամերիկայի հայկական համագումար. Շնորհավորում ենք Արցախի ժողովրդին և կառավարությանը
Անհանգստացնող է տեսնել, որ ԵԱՀԿ որևէ երկիր չի սատարում ժողովրդավարական կառավարությունը
Աղբյուր` Panorama.am
10:40
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Իրանը ներգրավված է Ստամբուլում ընդդիմության առաջնորդի սպանության մեջ
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ իրանական հետախուզական ծառայությունը ներգրավված էր 2019-ի նոյեմբերին Ստամբուլում իրանի այլախոհ Մասուդ Մոլավի...
Աղբյուր` Panorama.am
10:34
«Grand Canyon»-ը կորոնավիրուսի պատճառով փակվել է. gazeta.ru
ԱՄՆ-ի «Grand Canyon» ազգային պարկը փակվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
10:28
Նոր չափանիշներ ԱՄՆ-ում բուժսպասարկման համար` բժշկական պարագաների ու սարքավորումների պակասի պայմաններում
Առողջապահության ոլորտի փորձագետները մշակել են նոր չափանիշներ կորոնավիրուսով հիվանդներին բուժելու գործընթացի համար: Դրանց հիման վրա կորոշվի, թե...
Աղբյուր` Panorama.am
10:22
online.ssa.am կայքի միջոցով քաղաքացիները կարող են դիմել սոցիալական աջակցություն ստանալու համար
http://online.ssa.am/ .Ապրիլի 10-ից այս կայքի միջոցով քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման...
Աղբյուր` Panorama.am
10:16
Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տարածքում
Past-ը գրում է. «Քանի որ այս օրերին ավիացիոն թռիչքների քանակը հատկապես մեր տարածաշրջանում, մեղմ ասած, սակավաթիվ է, երեկ ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
10:10
Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 73,500 դեպք.ՌԻԱ Նովոստի
Վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվն աճել է 6156-ով և հասել 73,522-ի, նույն ժամանակահատվածում գրանցվել է...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ապրիլյանի մասնակիցներ. Մենք շարունակելու ենք վառ պահել Ձեր անմահությունը...
«Փառք ու պատիվ Ձեր հավերժ հիշատակին տղե՛ք.... Մենք շարունակելու ենք վառ պահել Ձեր անմահությունը...»,- գրառումն արված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}