Համացանց 13:05 09/09/2019 Հայաստան

Միայնակ մարդկանց

«Մի օր պատահում է՝ հայտնվում ես մի իրավիճակում, երբ կորցնում ես տունդ, հարազատներիդ, աշխատանքդ, փաստաթղթերդ, հիշողությունդ, առողջությունդ․․․

Ասոցիալ․ սա է հասարակական մտքի գնահատականը այս կարգի մարդկանց։

Հենց այս վիճակում է հայտնվել Սվետլանա Սմակը։

․․․«Հայ Ձմեռ պապի» կամավորներից մեկը «Քվանտ» վարժարանի հարակից բակերում ամիսներ առաջ մի նիհարակազմ անապաստան կնոջ է նկատել։ Աննման կապույտ աչքերով, ժպտադեմ, բարեհամբույր մեկին՝ արտասովոր վարքով․ անվերջ ավլել-մաքրել-սրբելիս է եղել շրջակա շենքերի սանդուղքներն ու բակերը, շարունակ հավաքել դրսի աղբը, բնակիչների՝ իրեն նվիրած գրոշներով էլ վերջում ժավել է գնել, լվացել ձեռքերը ու․․․ նորից սկսել մաքրել, մաքրել։ Հավերժական, անխոնջ սանիտար։ Փաստաթղթեր չունի, ազգականներ չունի, ապագա չունի՝ միակ տերն Աստված է։

Սմակ (Կրիվդա) Սվետլանա Իվանովնան է։

․․․ Շենքի բնակիչներից մեկի զանգով նրան տեղափոխել են հայ-դանիական «Կոֆոեդ» հիմնադրամի անապաստանների կացարան։ Վարդաշեն։

․․․ Սվետլանա Իվանովնան ցերեկները դուրս է գալիս կացարանից ու այդ կողմերում էլ է սկսում մաքրություն անել։ Հունիսի 15-ին վնասվածքի հետևանքով նա կոնք-ազդրային շրջանում տեղաշարժով կոտրվածք է ստանում։ Տեղափոխում են Էրեբունու հիվանդանոց, ռենտգեն և սոնոգրաֆիկ հետազոտություն իրականացնում, անալիզներ անում և 5 օրից դուրս գրում։ Արձանագրվում է բարդ կոտրվածքի փաստը։ «Կոֆոեդը» հետ է ընդունում նրան, և առ այսօր Սվետլաննա Իվանովնան ապրում է «Մեկուսարան» ցուցանակը կրող այս սենյակում, երկու տատիկների հարևանությամբ։

Մեր կամավորը պարբերաբար բարի տատիկին հյուր է գնում, խնամքի պարագաներ տանում, զրուցում։ Դեռ մայիսին դիմել է Ռուսաստանի հյուպատոսություն՝ կնոջ փաստաթղթերը վերականգնելու համար: Դիմումը ընդունվել է, պաշտոնական հարցում է ուղարկվել՝ Սվետլանա Իվանովնայի՝ Ռուսաստանի քաղաքացի լինելու փաստը հասատելու կամ մերժելու նպատակով:

Ըստ տիկնոջ պատմածի՝ ինքն ամուսին ու աղջիկ է ունեցել, որոնց կորցրել է։ Իր հիշողություններով վերականգնել ենք կենսագրությունը և դիմել «Սպասիր ինձ» հաղորդաշարին։ Հույսով սպասում ենք, որ հնարավոր է՝ հրաշք կատարվի, ընտանիքը գտնվի և արձագանքի։

․․․ Սվետլանա Իվանովնան ինքնուրույն քայլել չի կարողանում, մահճակալի եզրերից բռնելով՝ թեթևակի տեղաշարժվում է, վերջերս արդեն քայլակ էլ է օգտագործում։ Օրվա հիմնական մասն անցկացնում է անկողնուն թիկն տված և երազում է դրսի աշխարհի մասին։ Ու անվերջ ժպտում է իր կապտաջինջ աչքերով։

«Հայ Ձմեռ պապի» բարերարների աջակցությամբ շարժական ռենտգեն ապարատով կրկնական նկարահանում է կատարվել, արդյունքը ներկայարվել բժշկներին։ Վիճակը նույնն է, կոնք-ազդրային կոտրվածքը վերականգնելու միակ ճանապարհը բարդ վիրահատությունն է և պրոթեզը։ Սակայն մտավախություն կա, որ Աննա Իվանովնայի հյուծված օրգանիզմը չի դիմանա այդ ծանր վիրահատությանը։

․․․ Ի՞նչ անել։

Այցելել, զրուցել, փայփայել, ջերմությամբ շրջապատել։

Սնունդ տանել պետք չի՝ «Կոֆոեդը» հոգում է։ Բացի այդ, սխալ սնունդից սանիտարական խնդիրներ կարող են առաջանալ։
Ռուսերեն է հասկանում միայն, սիրով զրուցում է, երբեք ոչնչից չի բողոքում, շարունակ ժպտում է։

ՍԵՐ, ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ, ՀԱՐԳԱՆՔ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ սա է այն ամենը, ինչ մենք՝ սոցիալական մարդիկս, կարող ենք տալ ասոցիալ տատիկին։

․․․ «Մեկուսարան» ցուցանակը կրող սենյակում մեզ սպասում է Սվետլանա Իվանովնան՝ գորշ ներքնակին թիկն տված, իր աննման ժպիտը աշխարհին ու մարդկանց նվիրելով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայ ձմեռ պապ» հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:03
Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը հրապարակվեց
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արթուր Վանեցյանին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Այն...
Աղբյուր` Panorama.am
15:58
400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար. Փաշինյան
400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման  վերաբերյալ  ճշմարտությունն ի  հայտ բերելու համար։ Այս մասին այսօր մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Հանցավոր ու անհայտ ձկնարտադրողի պատճառով արագիլների անկումը շարունակվում է
«Մինչև օրս հստակ տեղեկություն չունենք, թե որն է եղել Արարատի մարզի Հովտաշեն համայնքում  արագիլների աղտոտման առաջացման աղբյուրը։ Դեռ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Փաշինյան. Դա եղել է պարոն Վանեցյանի փոխադարձ համաձայնությամբ
«Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու մասին միջնորդագիրը ստորագրել եմ»,-ի պատասխան՝ ԱԱԾ տնօրեն Արթուր...
Աղբյուր` Panorama.am
15:32
Արմեն Հյուսնունց. Մենք շատ կարևորում ենք մեր զինվորների մշակութային պակասը լրացնելու հարցը
Հայաստանի պետական ջազ նվագախումբը նախօրեին ներկայացել է Jazz Versions of Classical Music յուրատեսակ համերգով: Հայաստանի ճարտարապետների միության...
Աղբյուր` Panorama.am
15:23
Արթուր Վանեցյան. ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
15:21
Գարեգին Բ-ն վշտակցություն է հայտնել Արամ Ա-ին
Ամենայան Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Արամ Ա-ին՝ նրա մոր մահվան կապակցությամբ։ Կաթողիկոսը ֆեյսբուքյան իր էջում գրել...
Աղբյուր` Panorama.am
15:15
Անի Սամսոնյանը նախարարին առաջարկում է ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրություն նախաձեռնել
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բաց նամակով դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Աղբյուր` Panorama.am
15:11
ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները բացահայտնվել են
Օրերս ԱԱԾ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել «Հայաստանի պետական տնտեսագիտական...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակվեն բանտարկյալներով «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովից հետո
Մոսկվայի և Կիևի միջև բանտարկյալների փոխանակման նոր փուլը տեղի է ունենալու միայն «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովից հետո, հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:55
ԵՄ-ն ունի քաղաքական կամք` Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանն օժանդակելու համար. Գերմանիայի նախկին նախագահ
«Հայաստանում Ձեզ ընկալում են որպես հայ ժողովրդի բարեկամ, դա պատահական չէ և պայմանավորված է Ձեր գործունեությամբ: Մենք արձանագրել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
14:49
Ինձ Հայաստանի հետ կապում է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը. Յոախիմ Գաուկ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին հանդիպել է  իր հրավերով...
Աղբյուր` Panorama.am
14:47
Թուր ու թվանքն առել են, ընկել են քաղաքապետի հետևից. Փաշինյան
Վարչապետն այսօրվա ասուլիսում անդրադարձավ Երևանի աղբահանության խնդրին։ Նա նախ հիշեցրեց, որ այս տարի ստեղծվել է «Երևանի աղբահանություն և...
Աղբյուր` Panorama.am
14:44
ԱԱ․ Կարապետ Չալյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր և դուրս եկավ կիսաեզրափակիչ
77 կգ քաշային ըմբիշ Կարապետ Չալյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է։ Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը քառորդ եզրափակչի լարված պայքարում 5:4...
Աղբյուր` Panorama.am
14:35
Կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30 ամյա տղամարդ
ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան...
Աղբյուր` Panorama.am
14:35
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով երկու անձ կալանավորվել է
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության հանգամանքները պարզելու ուղղությամբ:...
Աղբյուր` Panorama.am
14:24
ԲԴԽ-ն կհանդիպի առաջին ատյանի դատավորների հետ
Սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
14:20
Չնայած վնասվածքին Արթուր Ալեքսանյանը կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար
Երեկոյան մրցահերթում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական էջը։ Ալեքսանյանի...
Աղբյուր` Panorama.am
14:07
Տավուշցի կանանց ստեղծած բրենդը՝ «Թելիկ»
2016 թվականից Տավուշում ստեղծվել է «Թելիկ» ապրանքանիշը։ Նախաձեռնությունը Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
14:00
Տավուշում բերքահավաքը՝ թշնամու նշանառության տակ
Տավուշի մարզում սկսվել է բերքահավաքը։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները սահմանից  մի քանի հարյուր մետր հեռավորության վրա թզի, հոնի, խաղողի...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բաց նամակ Փաշինյանին. Հայաստանի Հանրապետությունը պետություն է
ՀՀ քաղաքացի Արկադի Գալստյանը բաց նամակ է հղել կառավարության ղեկավարին՝ նրա ուշադրությունը հրավիրել օրենքի խախտումներին։ Նամակում ասված է....
Աղբյուր` Panorama.am
13:45
Ռուբեն Մելիքյանն ուշադրություն է հրավիրում Միրզոյանի ելույթի օրվա վրա
«Հանուն իրավական ուղի» ՀԿ հիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը համոզված է՝ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ազգային ժողովն իր դիրքորոշումը պետք է արտահայտի ՍԴ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօրվա նիստում արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի և դրա շուրջ ստեղծված իրավիճակի...
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաշինյանը կրկին ասուլիսը սկսեց 100 փաստի հրապարակումով
«Խնդրում եմ համբերությամբ լցվել»
Աղբյուր` Panorama.am
13:30
Պաշտպան. Մանվել Գրիգորյանի գործով երևում է առողջապահության նախարարի անգործությունը
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի  գործով ոչ թե իրականացվում է կամ իրականացվելու է արդարադատություն, այլ ուղղակի...
Աղբյուր` Panorama.am
13:25
ԱԱ. Հենրիկ Սարգսյանը մեկնարկել է հաղթանակով
Հայաստանի ներկայացուցիչ Հենրիկ Սարգսյանը (91 կգ) հաղթանակով է մեկնարկել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի...
Աղբյուր` Panorama.am
13:14
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ կանի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված
«Այս պահին որևէ մեկնաբանությունից զերծ կմնամ Սահմանադրական դատարանի հետ կապված»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:03
ԲԴԽ-ում ընդունել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ հանդիպում «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սլավիկ Գալստյան. Կփորձեմ նվաճել ավելի բարձր հարգի մեդալ
Սլավիկի համար բարդ է եղել առաջին գոտեմարտն ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ
Աղբյուր` Panorama.am
12:41
Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ա-ին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին
11:34 16/09/2019

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}