Քաղաքական 13:26 09/09/2019 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Կա մի բան, որը բոլորիս կմիավորի

Ստացվել է այնպես, որ այսօր ցանկացած հարց հասարակությունը բաժանում է ճամբարների՝ թշնամանքի ու ագրեսիվության եզրին։ Ամուլսարը, կոնվենցիան, դատավարությունները, Արցախը, մարտի 1-ը, Երևանի աղբը և այլն։ Գնալով ցանկը մեծանալու է։ Սա կայուն տեսակետներ չունեցող իշխանության, ինչպես նաև՝ տարի ու կես առաջ սկիզբ դրված ներքին պառակտման ու ներքին թշնամանքի մթնոլորտի ուղիղ արդյունքն է։ Պետության ամենակարևոր սենյակներում մշակվող սխալների հետևանքները սովորաբար պարզ և ուղիղ ազդեցություն են թողնում հասարակությունների վրա։

Ուրիշ բարդ մեխանիզմներ փնտրել պետք չէ։ Եթերից եթեր գնացող հանրային ակտիվ անվանացանկերը անում են նույնը՝ բզկտել, բարիկադավորել, բաժանել։ Ավելորդ է  քննարկել, թե ինչի կհանգեցնի այս ամենը։ Գիտակից շերտերը սա արդեն մի քանի ամիս է՝ հասկացել են։ Ինչ վերաբերում է նվազ գիտակից շերտերին, ապա նրանք նման բաները հասկանում են սովորաբար երկու դեպքում՝ ա/ երբ համբերատար և հարգալից բացատրում ես ու ցույց ես տալիս այլընտրանքը, բ/ երբ իրական կյանքը այնպիսի շոկ է ձևակերպում, որից նրա ինքնապաշտպանական բնազդները արթնանում են։

Մի անզգույշ և թերևս ոչ միտումնավոր ձևակերպմամբ ժամանակակից հայ հասարակության մի զգալի հատվածին տրվեց «Պողոս» բնորոշումը։ Այնքան սահուն այս ձևակերպումը մտավ շրջանառություն և այնքան բնական այն ընկալվեց, կարծես՝ հասարակությունը հենց նման մի բանի էր սպասում։ Եթե նույնիսկ դա այդպես է, ապա էլի խիստ իռացիոնալ սպասում է։ Պողոսը անսպասելիորեն ակտիվացած ցածր իրավագիտակցությամբ քաղաքացին չէ, կամ այդ խավը չէ. նույնիսկ եթե մի փուլ էլ նա լինի դոմինանտ։ Սա մեր հասարակությամ մասն է, որը փաստ է, ու որը պետք է ընդունել ու որի հետ պետք է աշխատել։ Պետության համար շատ ավելի վտանգավոր է, երբ «Պողոսի» է վերածվում վերնախավը՝ քաղաքական- դատաիրավական-մշակութային- գործարար և այլն։ «Պողոսը» ոչ մի կապ չունի սոցիալական վիճակի հետ, որովհետև մենք ունենք հարուստ պողոսներ, և կապ չունի կրթական ցենզի հետ, որովհետև մենք ունենք բավականին լավ կրթությամբ՝ պողոս քաղաքացիներ։ Մենք ունենք մտավորական պողոսներ, որոնց վնասը շատ ավելի մեծ է, քան չորսամյա կրթությամբ որևէ քաղաքացու։ Ինչու՞ եմ ես սա ասում՝ ցույց տալու համար, որ այսօրվա ներհասարակական բզկտվածությունը շատ բազմաշերտ է, ամեն ինչ խառնվել է իրար, և չեն գործում պետություն ունեցող հասարակություններին բնորոշ նորմերը։ Սա լուրջ պրոբլեմ է։

Այսպես երկար չի կարող մնալ

Հիմա հարցին նայենք հակառակ տեսանկյունից՝ ավելի կիրառական կողմից։ Բզկտվածությունը հասկացանք, սերմանվող նեքին թշնամանքը հասկացանք. իսկ ի՞նչը կկարողանա համախմբել հասարակությանը։ Կա՞ արդյոք նման գաղափար, թե՞ դա ուտոպիա է։ Վստահ եմ, որ կա. եթե հանում ենք արտաքին թշնամու ագրեսիան, որի պարագայում գործելու է լրիվ այլ տրամաբանություն, ապա կա մեկ գաղափար, որը ունի կոնսոլիդացնող վճռորոշ ռեսուրս։ Դա «սոլիդ» իշխանության գաղափարն է։ Սոլիդը քաղաքագիտական ձևակերպում չէ, այն չի ենթարկվում հայտնի տարաբաժանումներին։ Սոլիդը նույնիսկ չի ենթադրում այս կամ այն կարևոր խնդրի շուրջ տեսակետների համընկնում։ Այսօրվա Հայաստանի վիճակը շատ դժվար է տեղավորվում դասական քաղաքական ձևակերպումներում։ Սա իսկապես պատահական վիճակ է՝ էքսպերիմենտալ իրականություն։ Ենթադրաբար՝ լուծումներն էլ են լինելու ոչ ստանդարտ։
Հետզհետե՝ հասարակության շատ ավելի մեծ շերտեր են գիտակցելու, որ «լայվահեն»  իշխանությունը վտանգավոր է։ Բայց սա դեռևս չի ենթադրում, որ կա քաղաքական լուծում։ Քաղաքական ուժերի այսօրվա պայմաններում իսկապես չի երևում նման լուծում։ Իշխանության մեջ կան մարդիկ, որոնք արդեն իսկ հասկանում են, որ սա հեռանկար չունեցող վիճակ է։ Խորհրդարանական մեծամասնութան մեջ կան մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են, որ այս դատարկությունը վատ բանի է հանգեցնելու, և այդ մարդկանց թիվը գնալով մեծանալու է։ Իշխանությունից դուրս՝ հանրային կյանքում, կան զգալի թվով մարդիկ, ովքեր փայլուն հասկանում են անհնարինությունը՝ վերադառնալ անցյալի մոդելներին, բայց նույնքան էլ լավ հասկանում են, թե ուր է  տանելու այսօրվա իշխանական որակը։ Ի՞նչը կարող է միավորել տարբեր հայացքներ, քաղաքական նախասիրություններ ունեցողներին, տարբեր սերունդներին և տարբեր կրթական ու սոցիալական ցենզ ունեցողներին. դա սոլիդ իշխանության գաղափարն է, պահանջը։ Ի՞նչ խնդիրներ է դրվելու ապագա «սոլիդ իշխանության» առաջ. կանգնեցնել գահավիժումը, կանգնեցնել ներհասարակական թշնամանքն ու բաժանումը, կանգնեցնել դատաիրավական բեսպրեդելը, գտնել ներքին համերաշխության բանաձևերը, կտրուկ ամրացնել Հայաստան-Արցախ անվտանգության համակարգը, վերացնել  երկիմաստությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում և վերականգնել վստահության անհրաժեշտ մակարդակը, հստակեցնել հարաբերությունների մակարդակը ԵՄ և ԱՄՆ-ի հետ, առողջացնել քաղաքական համակարգը, այդ թվում՝ մի շարք օրենքների ընդունումով, պատրաստվել խաղաղ, ազատ ընտրությունների։

Ինչ կլինի եթե ուշանա սոլիդ իշխանության ձևավորումը

Գործող իշխանության պատկերացումների պարզունակությունը և մոլեգնող անլրջության համաճարակը  մտնում է բոլորի տները, հիմնարկները, բակերը, ամեն միկրոսոցիում։ Մի քիչ արագ, մի քիչ դանդաղ, բայց գործընթացն արդեն անդառնալի է։ Այդ պարզունակությունը և անլրջությունը կազմալուծում է և ավելի է կազմալուծելու կենսագործունեության  բոլոր համակարգերը։ Բոլոր միջավայրերում լինելու է սողացող քայքայում։ Այսօր աղբն ու ճանապարհային երթևեկությունը դարձել են պատուհաս, վաղը այդպես է լինելու բոլոր ոլորտներում։ Էներգետիկ վթարը Երևանում դրա ամենասուր նախազգուշացումն էր. հասարակությանը ոչ ոք չպատասխանեց՝ կա՞ր, արդյոք, իրական վտանգ ատոմակայանի համար, և կա՞ արդյոք 100 տոկոսանոց երաշխիք, որ երկրորդ անգամ նման բան կբացառվի։ Ես սա ասում եմ նկարագրելու համար, թե ինչ անսահման ռիսկ  է պետության կենսագործունեության ոլորտների կազմալուծումը։ Եթե սոլիդ իշխանության ձևավորման փուլը երկարեց, և այսօրվա իշխանության սոլիդ շրջանակները և իշխանությունից դուրս գտնվող սոլիդ շրջանակները չգտան տարբերակը՝ միասնական սոլիդ իշխանության ձևավորման, ապա Հայաստանին որոշ ժամանակ անց ոչինչ չի մնում, քան «ուժեղ ձեռքի իշխանությունը»։ Կազմաքանդումը լինելու է այնքան խորը, և ներքին ու արտաքին ռիսկերը լինելու են այնքան ռեալ, որ հասարակության բոլոր շերտերի կոնսոլիդացված պահանջն է լինելու «ուժեղ ձեռքը»։ Ձեռք, որը ստիպված է լինելու միառժամանակ սառեցնելու ժողովրդավարական նորմերը՝ կասեցնելու համար թշնամու հարձակումը, տնտեսության կոլապսը, ներքին ընդհարումները և այլն։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ» 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:42
Երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը
Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանում կյանքի տևողությունը աճել է 7.1 տարով. ՄԱԶԾ
Հայաստանի գենդերային անհավասարության համաթվով 162 երկրների թվում 57-րդն է
Աղբյուր` Panorama.am
20:30
Կազանի դպրոցի ուսուցիչները աշակերտների ծնողների հաշվին արձակուրդի են մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ
Թիվ 19 էլիտար կազանյան գիմնաստիկայի դպրոցի  ուսուցիչները՝ աշակերտների  ծնողների հաշվին, արձակուրդի են մեկնել Արաբական Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
20:23
Քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր քննարկվել է վերամշակող արդյունաբերության  կազմակերպմանը վերաբերող...
Աղբյուր` Panorama.am
20:17
Թուրքիայում PKK-ի հարձակման հետևանքով թուրք ուժայիններ են սպանվել
Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում ինքնաշեն պայթուցիկի գործադրման հետևանքով 2 թուրք ուժային է սպանվել, 7-ը` վիրավորվել, գրում...
Աղբյուր` Panorama.am
20:09
Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ընդունել է Պետական եկամուտների կոմիտեի հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող խաղային ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուին ձերբակալել են ռասիզմի համար
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուն ձերբակալվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ժամանակ ռասիզմի դրսևորման համար։ ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ոստիկանները բացահայտեցին օրերս զենքի սպառնալիքով կատարված ավազակային հարձակումները
Նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում 5 ավազակային հարձակում էր կատարվել: Հարուցվել էին քրեական գործեր:...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լոնդոնի գլխավոր տոնածառը ծաղրի առարկա է դարձել սոցիալական ցանցերում
Տոնական ծառը, որը  տեղադրված է  Բրիտանիայի  Թրաֆալգարյան  հրապարակում, Լոնդոնի բնակիչների կողմից կոչվել է...
Աղբյուր` Panorama.am
19:27
Դեմ դիմաց դուրս գալուց լռում է. Էրդողանը՝ Մակրոնին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռակա բանավեճը շարունակվում է, գրում է  ermenihaber-ը:...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պատանի սամբիստները 2 մեդալ են նվաճել ԵԱ-ում
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 մեդալ:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:08
Պոլսո հայոց պատրիարքարանը՝ ընտրությունների մասին
Պոլսի հայոց պատրարքարանը հանդես է եկել պատրիարքական ընտրությունների գործընթացի վերաբերյալ մամլո հաղորդագրությամբ, տեղեկացնում է ermenihaber-ը:...
Աղբյուր` Panorama.am
19:06
Ընդլայնվում է ԱԻՆ-զբոսաշրջություն համագործակցությունը
Դեկտեմբերի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանդիպումը Լեռնային զբոսաշրջության ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայտնաբերվել է արյան քաղցկեղի դեմ պայքարի միջոց.Լենտա.ռու
Տեխասի և Ֆլորիդայի համալսարանների գիտնականները հայտնաբերել են անվտանգ և արդյունավետ դեղամիջոցներ, որոնք պայքարում են մեծահասակների ու երեխաների...
Աղբյուր` Panorama.am
18:48
Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին և գրավեց չորրորդ տեղը
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Լոնդոնում ավարտված Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի երրորդ տեղի համար մրցամարտում պարտվել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Լիդիանը դեֆոլտի նախազգուշացում է տվել՝ դեկտեմբերի 20-ի վերջնաժամկետով
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Լիդիան ընկերության սահմանած...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ուժ կա, խելք պետք չէ
Երևի թե արդեն պետք է դադարենք զարմանալ մեր երկրում կատարվող իրադարձություններից, և որպես իրողություն ընդունենք այն երևույթը, որ բոլոր...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մանկապարտեզներում սննդամթերքը մատակարարվել է խախտումներով
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, հանրակրթական հաստատություններում իրականացվող շարունակական վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրականացվելու է զորակոչիկների ընտրություն
Ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային...
Աղբյուր` Panorama.am
18:09
«Շոկոլադի բանկ». Մանուկներին, ովքեր չեն ստանում նվերներ Ձմեռ Պապից
Նոր տարվա կապակցությամբ  արդեն 5-րդ անգամ Հայ օգնության ֆոնդը   և «Այո»-ն իրականցնում են  «Շոկոլադի...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հ1-ից ազատված լրագրողների հայցը դատարանը բավարարել է
Հանրային հեռուստաընկերության՝ աշխատանքից ազատված երկու լրագրողների՝  Լիանա Կարապետյանի ու Սիրանուշ Մուրադյանի ներկայացրած...
Աղբյուր` Panorama.am
17:53
ՎիվաՍել-ՄՏՍ. Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում
Գեղարքունիքի մարզին բնորոշ խիստ կլիման, Ծովակ գյուղի մանկապարտեզին չնախատեսված ծախսերի կամ ժամանակավոր լուծման է պարտադրում: Երեք մասնաշենքով...
Աղբյուր` Panorama.am
17:45
Պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի. Հրաչյա Հակոբյան
«Դուք չունեք որևէ թիվ ներկայացրած, թե ովքեր են ծխում, որ սեռա-տարիոքային խումբն է ավելի շատ ծխում, որտեղ են ավելի շատ ծխում՝ մարզերում,...
Աղբյուր` Panorama.am
17:35
Քաղաքացիները համատիրության վճարումները կկատարեն բանկային հաշվին
«Այսօր մեր համատիրությունները գտնվում ենք խայտառակ վատ վիճակում՝ ինչպես դրամահավաքության, այնպես էլ կառավարման իմաստով։ Մենք ունենք...
Աղբյուր` Panorama.am
17:22
Աշոտ Մելիքյան. Հետհեղափոխական Հայաստանին հարիր չէ
Լրագրողների դժգոհություններն ավելացել են պետական մարմիններից տեղեկություններ ստանալու առումով: «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն...
Աղբյուր` Panorama.am
17:07
Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ
«ԴԵՄ ԵՄ ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանը տարածել է հայտարարություն՝ տեղեկացնելով, որ երեկ`...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ադրբեջանին՝ աղերս չունենաք
Բրատիսլավայում իրավիճակի, հատկապես՝ ԱԳ նախարարների հայտարարությունների արձագանքները ֆեյսբուքում մոնիտորինգելիս, հանդիպեցինք կարծիքի, ավելի ճիշտ՝...
Աղբյուր` Panorama.am
16:53
Ծխելն արգելող օրենքին կարո՞ղ է մարիխուանայի օրինականացումը հաջորդել. Պատգամավոր
Նարգիլեն ուղղակի թոքախտի բուն է.Նաիրա Զոհրաբյան
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}