Տոնոյանն ընդունել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական զինվորական կոչում ստանալու կապակցությամբ ընդունել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանանին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով փոխգնդապետի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ՝ նախարար Տոնոյանը հետաքրքրվել է Սարգսի զինվորական առօրյայով և նրա ուժերով հիմնադրված ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային առչվող հասարական գործունեությամբ, մաղթել է անսպառ ուժ և եռանդ:
Հարակից հրապարակումներ`
- Մայոր Սարգիս Ստեփանյան. Եթե ոչ ես, ապա էլ ո՞վ
- Սարգիս Ստեփանյան. Ինչքան բան կա խոսելու մի մարդու հետ, որ հասկանում է քեզ
- Սարգիս Ստեփանյանը կմասնակցի բազկամարտի աշխարհի գավաթի պաշտոնական առաջնությանը
- Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն