6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխան գիտակցության է եկել
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին: Ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
Երեխան սեպտեմբերի 5-ին անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Երկու օր առաջ սկսել էր շնչել ինքնուրյուն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:
«Վերջին երկու օրերին այս ընտանիքին օգնություն ցույցաբերելու համար տասնյակ զանգեր ենք ստացել: Ուզում եմ փոխանցել, որ ծնողները որևէ օգնության կարիք չունեն և ոչ մեկից օգնություն չեն խնդրել: Անհրաժեշտության դեպքում մենք առաջինը կհաղորդենք այդ մասին: Առողջություն փոքրիկին, շնորհակալություն բժիշկներին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տ երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից։ Երեխան հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Հարակից հրապարակումներ`
- Շտապօգնության բժիշկը պնդում է՝ «911»-ից ոչ ոք չի եղել այն բակում, որտեղ երեխան ընկել էր 6–րդ հարկից
- 6-րդ հարկից ընկած 2,5 տարեկան երեխայի մոտ դրական տեղաշարժ կա
- Երևանում 2.5 տարեկան երեխան ընկել է շենքի 6-րդ հարկից