Դեղերի վաճառքով զբաղվող ընկերությունների մեծածախ և մանրածախ գործունեությունները կտարանջատվեն
Դեղերի շուկայում առկա են մեծածախ վաճառքով զբաղվող խոշոր ներմուծող ընկերություններ, որոնք տիրապետում են նաև մանրածախ առևտրային ցանցերի: Այդ ընկերությունները միաժամանակ զբաղվում են դեղերի մեծածախ և մանրածախ իրացմամբ, ինչը կարող է խնդիրներ ստեղծել հակամրցակցային գործողություններին հակազդելու և կանխարգելելու տեսանկյունից:
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող իրավական ակտերով նախատեսվել է տարանջատել մեծածախ և մանրածախ իրացման գործընթացները, ինչը դրական ազդեցություն կունենա մրցակցային միջավայրի վրա:
Մասնավորապես՝ հնարավորություն կստեղծվի բացահայտել և կանխարգելել նրանց կողմից խտրական դրսևորումներն այլ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ:
«Այսպիսով՝ դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարողանա իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա»,-հայտնում են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում