Կլիմայի փոփոխության դեմ բողոքողները գրավել են Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգը
Սեպտեմբերի 7-ին կլիմայի փոփոխության դեմ պայքարող մոտ 300 ակտիվիստներ մի քանի ժամ շարունակ գրավել են Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգը՝ պահանջելով գործողություններ իրականացնել։ Ակտիվիստները հույս ունեն ստանալ նաև հռչակավոր մարդկանց աջակցությունը։
Ինչպես հայտնում է euronews-ը, նրանք նստել էին կարմիր գորգին, որտեղ հոլիվուդյան այնպիսի աստղերը, ինչպիսիք են Բրեդ Փիթը, Սքարլեթ Յոհանսոնը և Խոակին Ֆենիքսը, 11-օրյա փառատոնի ընթացքում ներկայացրեցին իրենց վերջին ֆիլմերը:
Ցուցարարները ներկայացել էին «Մեր տունը կրակի տակ է» և «Ո՛չ կրուիզ նավերին» ցուցապաստառներով։
Ակտիվիստներին հաջողվել է ձեռք բերել ռոքեր Միք Ջագերի և դերասան Դոնալդ Սաթերլանդի աջակցությունը։