Խմբակցությունում այս կամ այն հարցի շուրջ տարրակարծությունը չի կարող պառակտման պատճառ դառնալ. Մակունց
«Որպես քաղաքական թիմ ունենք մեր դիրքորոշումը։ Այս փուլում ոչ թե հանքի շահագործման մասին է խոսքը, այլ այն շինարարական աշխատանքների, որոնք անհրաժեշտ են առաջին փուլում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով Ամուլսարի հարցով վարչապետի այսօրվա հայտարարությանը:
«Եթե նկատվի որևէ շեղում նշված չափանիշներից, ապա տեսչական մարմինը կիրականացնի բոլոր անհրաժեշտ գործողություններն՝ ընդհուպ, եթե 90 օր ժամկետի պարագայում խնդիները չվերացվեն ցանկացած կարգի գործողությունները կդադարեցվեն: Այս դիրքորոշման հետ «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է և կիսում է», - ասաց Մակունցը:
Լրագրողների հարցին, թե ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ պատրաստ է կանգնել ժողովրդի կողքին, իսկ ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, Մակունցն ասաց, որ պետք չէ բաժանել քաղաքական ուժերին «ժողովրդի հետ» և «ժողովրդի դեմ»։
Նա նաև հավելեց, որ իրենց խմբակցությունում այս կամ այն հարցի շուրջ տարրակարծությունը չի կարող պառակտման պատճառ դառնալ. «Այն, որ խմբակցությնում կա բազմակարծություն, տարբեր տեսակետներ, բոլորովին չեմ դիտարկում պառակտման տեսանկյունից, ընդհակառակը, համարում եմ դա մեր քաղաքական ուժի ամենաուժեղ կողմը և դրանից հրաժարվել մենք չենք պատրաստվում:
Լինում են դեպքեր, երբ ինչ-որ հարցեր հապաղում են և գործընթացներ դանդաղում են հենց այն պատճառով, որ տեսակետների բախումը պիտի հանգեցնի կոնսենսուսի որոշման, բայց սա դիտարկել որպես պառակտում՝ ես չեմ կիսում»:
Հարակից հրապարակումներ`
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործումից տուժածները ցածր տոկոսներով դագաղնե՞ր պետք է առնեն
- Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին խնդրում է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները
- Իշխանությունն այսօր կանգնած է լուրջ փաստի առաջ. Ծառուկյան
- Այս պահին մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում. վարչապետ