Մակրոնը և Պուտինը պատրաստ են «Նորմանդյան ձևաչափով» նոր հանդիպմանը
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը կիրակի՝ սեպտեմբերի 8-ին, հեռախոսազրույց են ունեցել ու քննարկել Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Հանդիպումը «Նորմանդյան ձևաչափով» և դրանում ընդունված հնարավոր որոշումները պետք է ուշադիր մշակվեն, ասել է Պուտինը: Ինչպես երևում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունից, երկու կողմերն էլ ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման հույս ունեն:
Երկու նախագահներն էլ համակարծիք են, որ իրավիճակի ներկա դինամիկան թույլ է տալիս առաջիկա շաբաթներին Փարիզում անցկացնել «Նորմանդյան քառյակի» հանդիպում, հայտնել է Ելիսեյան պալատը:
Օգոստոսի կեսին Պուտինի հետ վերջին հանդիպման ժամանակ Մակրոնն արդեն կոչ էր արել Ռուսաստանի նախագահին՝ հանդիպում անցկացնել Ուկրաինայի արևելքում զինված հակամարտությունը լուծելու համար:
Ինչպես գրում է Deutsche Welle-ն, վերջին անգամ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները հանդիպել են 2016 թվականին՝ Բեռլինում:
Նշենք նաև, որ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, Ուկրաինան և Ռուսաստանը բանտարկյալների փոխանակում կատարեցին: Յուրաքանչյուր կողմից ազատ էր արձակվել 35 մարդ: Այս քայլը դրական արձագանքի արժանացավ միջազգային դերակատարների կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ