Մեսսին կարող է խզել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ յուրաքանչյուր խաղաշրջանի ավարտի
Լիոնել Մեսսիի ակումբակից Ժերար Պիկեն հաստատել է, որ արգենտինացի հարձակվողի պայմանագրում կետ կա, որը նրան թույլ է տալիս վաղաժամկետ խզել պայմանագիրն ակումբի հետ:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշվում է, որ Մեսսին կարող է հրաժարվել «Բարելոնայի» հետ համագործակցութունից ամեն տարվա հունիսի 30-ին՝ 32 տարեկան դառնալուց հետո: Այս տարվա հունիսի 24-ին նա դարձել է 32 տարեկան: «Ես գիտեի, որ յուրաքանչյուր խաղաշրջանի ավարտի Մեսսին կարող է անվճար լքել ակումբը: Սակայն մենք գիտենք, թե որքան է նա նվիրված Բարսային, դրա համար էլ դա ինձ չի մտահոգում: Նա վաստակել է իրավունքը ընտրելու իր ապագան ակումբում, այն ամենից հետո, ինչ նա տվել է ակումբին»,- ասել է Պիկեն։
«Բարսելոնայի» կազմում Մեսսին 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, չորս անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, 6 անգամ Իսպանիայի գավաթում: Արգենտինացին «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուն է: