Ուկրաինայի գլխավոր դատախազ. Հնարավոր է Պորոշենկոյի ձերբակալությունը
Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկան հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հնարավոր է ձերբակալվի, ինչպես ցանկացած քաղաքացի։
Գազետա.ռու-ն, հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին գրում է, որ լրագրողները հետաքրքրվել են նրանց, թե կարո՞ղ է կանգնել Գերագույն ռադայի դիամց և խնդրել Պորոշենկոյին ձերբակալության թույլտվություն։ Նա հիշեցրել է, որ օրենքի առաջ բոլորն են հավասար, նախկին նախագահը բացառություն չէ։
Պ. Պորոշենկոն Ուկրաինայի միակ նախկին նախագահն է, որը Գերագույն ռադայի պատգամավոր է ընտրվել։
Հարակից հրապարակումներ`
- Պորոշենկոն Ռադայում նոր աշխատանք է գտել
- Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն գնացել է հարցաքննության
- Ուկրաինայում Պորոշենկոյի ու նրա թիմի նկատմամբ հարուցվել է 11 քրեական գործ