ՊՆ. Ռուսական ռազմաբազայի աջակցությամբ Սադունց գյուղում շահագործման է հանձնվել նոր ջրագիծ
Արագածոտնի մարզի եզդիական համայնքների հետ Հայաստանի ՊՆ և հրամկազմի կողմից պարբերաբար անցկացվող հանդիպումների և արդյունավետ համագործակցության շրջանակում Սադունց գյուղի համար կառուցվել և շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ավելի քան 5կմ ջրագծի շինարարական աշխատանքներն իրականացվել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի և «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ Ապարանի շահագորման տեղամասի ուժերով:
«Բացի այդ, Ալագյազ համայնքի գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքներին աջակցելու նպատակով՝ համայնքին տրամադրվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրաձգարանը շրջանցող անվտանգ ճանապարհահատված»,-նշում են ՊՆ-ից։