British Airways-ը չեղարկել է 1500 չվերթ
Բրիտանական British Airways ավիաընկերության օդաչուների առաջին համընդհանուր գործադուլի պատճառով շուրջ 300 հազար մարդու ծրագրերը կարող են փոխվել։ Ընդամենը 4300 օդաչու այսօր առատովյան դուրս չեն եկել աշխատանքի՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը։ Նրանք նախազգուշացրել են, որ գործադուլը կշարունակվի երկու օր։
ren.tv-ի հաղորդմամբ, ավիաընկեության հետ այդ թեմայով բանակցություններնն արդեն երկու ամիս որևէ արդյունք չեն տալիս, երկու կողմի համար ընդունելի տարբերակի չեն հասել։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, բրիտանական ընկերությունը ստիպված է եղել չեղարկել 1500 չվերթ։ Ստեղծված իրավիճակին արձագանքել է նաև Մեծ Բիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը կոչ է արել կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում