Իրավունք 15:19 10/09/2019 Հայաստան

Գլխավոր դատախազը դիմել է դատարան Սմբատ Այվազյանին հետմահու արդարացնելու պահանջով

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009թթ. ընթացքում կայացված դատարանների դատավճռի դեմ:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008թ. նոյեմբերի 19-ի դատավճռով Ս.Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող զսպանակավոր մահակ, որը, ըստ քրեական գործի նյութերի,  2008թ. փետրվարի 24-ին հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ, ինչպես նաև՝ չի ենթարկվել իրեն փորձագիտական կենտրոն տեղափոխած և վերադարձրած ոստիկանների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել նրանց, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է հնչեցրել, նրանցից մեկի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ բռունցքներով մի քանի անգամ վերջինիս կրծքավանդակին հարվածներ հասցնելով: Այս արարքների համար Սմբատ Այվազյանը դատապարտվել է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի և 2 տարի ժամկետով ազատազրկման։

Նշված դատավճիռը Ս.Այվազյանի և նրա պաշտպանների կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը, սակայն 2009թ. հունվարի 27-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ դատավճիռը թողնելով անփոփոխ։ Չնայած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը 2009թ. հունիսի 15-ին պաշտպանների բողոքը վերադարձրել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։ (Ս.Այվազյանը 2014 թվականին մահացել է):

«Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին առնչվող այն քրեական գործերն ու դրանցով կայացված դատավճիռները, որոնցով դատապարտված անձանց իրավունքների խախտում է արձանագրվել, կամ ի հայտ են եկել նման հնարավոր խախտումների վերաբերյալ նոր փաստական տվյալներ: Այդ շրջանակներում ուսումնասիրվել է նաև Ս. Այվազյանին առնչվող վերոնշյալ գործը, որի արդյունքում պարզվել է, որ գործով քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը: Մասնավորապես՝ խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով երաշխավորված գործի արդարացի  քննության իրավունքը: Ս. Այվազյանի մեղադրանքի հիմքում դրվել են անթույլատրելի ապացույցներ, բացի այդ՝ դատաքննության ընթացքում դատարանը անհիմն կերպով մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունները՝ դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու դեպքին ականատես անձանց, իսկ մեղադրական դատավճռի հիմքում դրել է բացառապես վիճարկվող իրադարձություններում ակտիվ դեր ունեցած ոստիկանության աշխատակիցների՝ վարույթի ընթացքում պատշաճ չստուգված ցուցմունքները:

Մինչդեռ Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, վկայակոչելով նաև Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով կայացված իր որոշումները, իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ «...ներպետական դատարանները մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, որոնք, ավելին, հիմնված են եղել հակասական ապացույցների վրա, չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք քրեական հետապնդման համար միակ վկաներն էին և ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում։ Կարելի է ասել, որ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին (տե՛ս mutatis mutandis, «Կասպարովը և այլք»՝ վերեւում հիշատակված, § 66)»,-ասված է  դատախազության հայտարարության մեջ։

Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝  Սմբատ Այվազյանի վերաբերյալ  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008թ. նոյեմբերի 19-ին կայացված և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009թ. հունվարի 27-ի դատական ակտերը բեկանելու և փոփոխելու պահանջով: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:03
Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը հրապարակվեց
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արթուր Վանեցյանին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Այն...
Աղբյուր` Panorama.am
15:58
400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար. Փաշինյան
400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման  վերաբերյալ  ճշմարտությունն ի  հայտ բերելու համար։ Այս մասին այսօր մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Հանցավոր ու անհայտ ձկնարտադրողի պատճառով արագիլների անկումը շարունակվում է
«Մինչև օրս հստակ տեղեկություն չունենք, թե որն է եղել Արարատի մարզի Հովտաշեն համայնքում  արագիլների աղտոտման առաջացման աղբյուրը։ Դեռ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Փաշինյան. Դա եղել է պարոն Վանեցյանի փոխադարձ համաձայնությամբ
«Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու մասին միջնորդագիրը ստորագրել եմ»,-ի պատասխան՝ ԱԱԾ տնօրեն Արթուր...
Աղբյուր` Panorama.am
15:32
Արմեն Հյուսնունց. Մենք շատ կարևորում ենք մեր զինվորների մշակութային պակասը լրացնելու հարցը
Հայաստանի պետական ջազ նվագախումբը նախօրեին ներկայացել է Jazz Versions of Classical Music յուրատեսակ համերգով: Հայաստանի ճարտարապետների միության...
Աղբյուր` Panorama.am
15:23
Արթուր Վանեցյան. ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
15:21
Գարեգին Բ-ն վշտակցություն է հայտնել Արամ Ա-ին
Ամենայան Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Արամ Ա-ին՝ նրա մոր մահվան կապակցությամբ։ Կաթողիկոսը ֆեյսբուքյան իր էջում գրել...
Աղբյուր` Panorama.am
15:15
Անի Սամսոնյանը նախարարին առաջարկում է ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրություն նախաձեռնել
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բաց նամակով դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Աղբյուր` Panorama.am
15:11
ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները բացահայտնվել են
Օրերս ԱԱԾ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել «Հայաստանի պետական տնտեսագիտական...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակվեն բանտարկյալներով «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովից հետո
Մոսկվայի և Կիևի միջև բանտարկյալների փոխանակման նոր փուլը տեղի է ունենալու միայն «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովից հետո, հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:55
ԵՄ-ն ունի քաղաքական կամք` Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանն օժանդակելու համար. Գերմանիայի նախկին նախագահ
«Հայաստանում Ձեզ ընկալում են որպես հայ ժողովրդի բարեկամ, դա պատահական չէ և պայմանավորված է Ձեր գործունեությամբ: Մենք արձանագրել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
14:49
Ինձ Հայաստանի հետ կապում է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը. Յոախիմ Գաուկ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին հանդիպել է  իր հրավերով...
Աղբյուր` Panorama.am
14:47
Թուր ու թվանքն առել են, ընկել են քաղաքապետի հետևից. Փաշինյան
Վարչապետն այսօրվա ասուլիսում անդրադարձավ Երևանի աղբահանության խնդրին։ Նա նախ հիշեցրեց, որ այս տարի ստեղծվել է «Երևանի աղբահանություն և...
Աղբյուր` Panorama.am
14:44
ԱԱ․ Կարապետ Չալյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր և դուրս եկավ կիսաեզրափակիչ
77 կգ քաշային ըմբիշ Կարապետ Չալյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է։ Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը քառորդ եզրափակչի լարված պայքարում 5:4...
Աղբյուր` Panorama.am
14:35
Կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30 ամյա տղամարդ
ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան...
Աղբյուր` Panorama.am
14:35
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով երկու անձ կալանավորվել է
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության հանգամանքները պարզելու ուղղությամբ:...
Աղբյուր` Panorama.am
14:24
ԲԴԽ-ն կհանդիպի առաջին ատյանի դատավորների հետ
Սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
14:20
Չնայած վնասվածքին Արթուր Ալեքսանյանը կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար
Երեկոյան մրցահերթում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական էջը։ Ալեքսանյանի...
Աղբյուր` Panorama.am
14:07
Տավուշցի կանանց ստեղծած բրենդը՝ «Թելիկ»
2016 թվականից Տավուշում ստեղծվել է «Թելիկ» ապրանքանիշը։ Նախաձեռնությունը Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
14:00
Տավուշում բերքահավաքը՝ թշնամու նշանառության տակ
Տավուշի մարզում սկսվել է բերքահավաքը։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները սահմանից  մի քանի հարյուր մետր հեռավորության վրա թզի, հոնի, խաղողի...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բաց նամակ Փաշինյանին. Հայաստանի Հանրապետությունը պետություն է
ՀՀ քաղաքացի Արկադի Գալստյանը բաց նամակ է հղել կառավարության ղեկավարին՝ նրա ուշադրությունը հրավիրել օրենքի խախտումներին։ Նամակում ասված է....
Աղբյուր` Panorama.am
13:45
Ռուբեն Մելիքյանն ուշադրություն է հրավիրում Միրզոյանի ելույթի օրվա վրա
«Հանուն իրավական ուղի» ՀԿ հիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը համոզված է՝ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ազգային ժողովն իր դիրքորոշումը պետք է արտահայտի ՍԴ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօրվա նիստում արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի և դրա շուրջ ստեղծված իրավիճակի...
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաշինյանը կրկին ասուլիսը սկսեց 100 փաստի հրապարակումով
«Խնդրում եմ համբերությամբ լցվել»
Աղբյուր` Panorama.am
13:30
Պաշտպան. Մանվել Գրիգորյանի գործով երևում է առողջապահության նախարարի անգործությունը
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի  գործով ոչ թե իրականացվում է կամ իրականացվելու է արդարադատություն, այլ ուղղակի...
Աղբյուր` Panorama.am
13:25
ԱԱ. Հենրիկ Սարգսյանը մեկնարկել է հաղթանակով
Հայաստանի ներկայացուցիչ Հենրիկ Սարգսյանը (91 կգ) հաղթանակով է մեկնարկել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի...
Աղբյուր` Panorama.am
13:14
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ կանի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված
«Այս պահին որևէ մեկնաբանությունից զերծ կմնամ Սահմանադրական դատարանի հետ կապված»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:03
ԲԴԽ-ում ընդունել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ հանդիպում «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սլավիկ Գալստյան. Կփորձեմ նվաճել ավելի բարձր հարգի մեդալ
Սլավիկի համար բարդ է եղել առաջին գոտեմարտն ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ
Աղբյուր` Panorama.am
12:41
Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ա-ին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին
11:34 16/09/2019

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}