Քաղաքական 12:08 10/09/2019 Հայաստան

Էլինար Վարդանյան.Վիճակը բարդանում է. անհրաժեշտ են նոր մեխանիզմներ

Մեր երկրում դատաիրավական համակարգը գնալով վերածվում է քաղաքական հարցեր լուծելու գործիքի։ Սա այն միտումն է, որի մասին մենք զգուշացնում էինք 2018-ից սկսած։ Սա այն միտումն է, որն ամենավտանգավորն է՝ փոփոխությունների հույսով լցված հարյուր հազարավոր քաղաքացիներին հուսախաբ անելու առումով։

Մենք այսօրվա հանգրվանին հասել ենք փուլերով, և հետադարձ հայացքը շատ կարևոր է՝ գոնե պատկերացնելու համար, թե ուր ենք գնում և ինչ վտանգավոր հանգրվանների կարող ենք հասնել։

2018-ի մայիսից սկիզբ առավ հեռուստատեսային արդարադատությունը։ Մի փուլ, երբ իրավապահ մարմինները մրցակցության մեջ էին, թե ով ավելի աղմկահարույց բացահայտում կանի։ Դրանք մտնում էին մեր յուրաքանչյուրի տուն, սենյակ, ուղեղ, ստեղծում ծանր մթնոլորտ։ Հետո այդ բացահայտումները ճնշող մեծամասնությամբ մոռացվում էին, հիմնականում «ջուր» էին, և դրանց փոխարինելու էին գալիս նորերը։ Զուգահեռ սկսվեց «թեժ գծի» պաշտամունքը, հասարակությանը ներշնչվեց, որ հարևանի, ընկերոջ, ծանոթ-անծանոթի դեմ բողոք գրելը՝ բարձր քաղաքացիական գիտակցություն է։

Հետո եկավ դատարանների վրա բացահայտ ճնշումների փուլը, հետո՝ մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժելու, իսկ ենթարկվողներին խրախուսելու փուլը։ Ըստ էության հայտարարվեց, որ երկրում պետք է լինի մեկ դատավոր։
Հետո ՍԴ նախագահի ինքնահռչակման անհաջող փորձն էր, ՍԴ դատավորներին հրաժարականի դրդելու աննախադեպ գործընթացը։

Հիմա, ըստ երևույթին, մտնում ենք օրենսդրական լուծումների փուլ, որն ապագա վտանգավոր քայլեր անելու օրենսդրական հիմքն է նախապատրաստելու։ Խոսքը «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի և այսպես կոչված անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդման մասին է։ Այս փաստաթղթում տեղ գտած՝ «1991-2018 թթ. տեղի ունեցած խախտումներ» ձևակերպումը ինձ խիստ մտահոգում է. իսկ ո՞վ է արձանագրելու, կանխելու, կանխարգելելու, հրապարակայնացնելու 2018-ից հետոյի անօրինականությունները։ Ի՞նչ է, դրանք չկա՞ն, դրանք չե՞ն լինելու։ Պետության և նրա հասարակության կյանքը չի բաժանվում մինչև 2018 և 2018-ից այս կողմ։ Սա ուղիղ դեպի դատաիրավական ամենաթողություն տանող ճանապարհն է։

Այս և այլ մտահոգություններ ստիպում են նոր գործիքներ, ավելի նոր մեխանիզմներ ստեղծել իրավական ամենաթողության դեմ պայքարում։ ՀՔԾ-ով, բանտերով, քրեական գործերով չես կարող անվերջ բոլորին վախեցնել։ Մանավանդ, որ վախեցողները վաղուց վախեցել են ու «բարիշել»։ Բայց այդ ամենի արդյունքում պետությունը կարող է հայտնվել խորը ճգնաժամում։
Այլընտրանքային նախագծեր խումբը և «Իմ Ձայնը» ՀԿ-ն սկսում են նոր նախագիծ, որի նպատակն է լինելու՝ հստակ մոնիտորինգի տակ պահել դատաիրավական ոլորտը: Օգնել հասարակության տարբեր շերտերին՝ պաշտպանել սեփական իրավունքները։ Օգնել երկրին՝ պահպանել անկախ դատաիրավական համակարգը, զսպել դատախազության հակաիրավական դեմարշը։

Ես մնում եմ այն կարծիքին, որ այսօր ամենակարևոր գործերից մեկը անկախ արհմիությունների ստեղծումն է, որ մարդիկ տեղերում պաշտպանեն իրանց իրավունքները և չստացվի, որ հին ֆեոդալներից հայտնվեցին նոր ֆեոդալների տիրապետության տակ։

Առաջիկայում «Իմ ձայնը» նախագիծն ունենալու է իր կայքը՝ myvoice.аm և imdzayn.am, որը գործարկելու է նաև «օնլայն արհմիության» գաղափարը՝ քաղաքացիների և ակտիվ խմբերի հետ համատեղ աշխատանքի մի նոր հարթակ։

Ինչու՞ «Իմ ձայնը»։ Բոլոր բարդ իրավիճակներում, ծավալուն փոփոխությունների ժամանակներում շատ կարևոր է անհատական ձայնի գործոնը։ Դոմինանտ աղմուկին հնարավոր է հակակշռել անհատական ձայնով։ Իհարկե, լռելը  հեշտ է, ավելի ապահով։ Բայց լռելը քեզ շատ հաճախ դարձնում է մասնակից՝ կատարվող անօրինականություններին։ Մենք փորձելու ենք կարևորել անհատական կարծիք և ձայն ունեցող քաղաքացուն։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
«Իմ Ձայնը» ՀԿ  
Համատեղ նախագիծ



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:22
Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում մարդիկ այս պահին փաստացի չեն կարողանում օգտագործել արոտավայրերը. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է մարդու իրավունքների փաստահավաք աշխատանքների արդյունքները Վերին Շորժայում և հարակից...
Աղբյուր` Panorama.am
18:18
Շատ խառը պատմություն է Սյունիքում, առեղծվածները շատ են. Աշոտյան
«Այս ընտրությունները չպետք է լինեին, մեզ պարտադրվել է այս «լուծումը»»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:02
ՆԱՏՕ-ն սկսում է հրթիռային և հակաօդային պաշտպանության խոշոր զորավարժությունները
Հյուսիսատլանտյան դաշինքը Շոտլանդիայի և Նորվեգիայի ափերի մոտ շաբաթ օրը սկսել է հրթիռային և հակաօդային պաշտպանության վերաբերյալ վարժանքներ,...
Աղբյուր` Panorama.am
17:55
Գազայի հատվածում իսրայելական հարվածից փլուզվել է շենք, որտեղ տեղակայված են միջազգային ԶԼՄ-ների գրասենյակները
Իսրայելական ավիահարվածի հետևանքով փլուզվել է Գազայի հատվածում գտնվող 15-հարկանի շենքը, որտեղ, մասնավորապես, տեղակայված էին միջազգային...
Աղբյուր` Panorama.am
17:49
Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը ծառ տնկեցին
«Ուղղի՛ ր մեջքդ։ Կպնե՛ նք գործին։ Որ ապրե՛նք»։
Աղբյուր` Panorama.am
17:39
«Ես ավելի ամուր եմ քայլում այս հողի վրա, որովհետև հերոսի մայր եմ»
Մի շարք մշակութային գործիչներ և զոհվածների ծնողներ այսօր հավաքվել էին նշելու ընտանիքի միջազգային օրը: Yerevan.Today-ի հետ զրույցում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:28
Եթե Ադրբեջանը հասցնի դիրքավորվել, իր զորքերի համար ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ապա խաղաղ ճանապարհով այս խնդիրը չի կարգավորվի. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երբ իշխանությունը խոսում է բանակցությունների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:15
Մանախ. Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում
Սյունիքում երեկ բողոքի ակցիայից հետո ձերբակալված Արթուր Այվազյանը` Մանախը, հացադուլ և ջրադուլ է հայտարարել: Panorama.am-ի հետ զրույցում Արթուր...
Աղբյուր` Panorama.am
17:00
Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանում տարածքում մայիսի 15-16-ի կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և...
Աղբյուր` Panorama.am
16:43
Եթե ինչ-որ մեկին թվում է՝ Հայկական ԱԷԿ-ի 141 օրով կանգնեցումը զուտ էներգետիկ համակարգին վերաբերող լոկալ խնդիր է, ապա չարաչար սխալվում է. փորձագետ
«Դավաճանական ռեժիմի կողմից արտահանման քաղաքականության ձախողման արդյունքում կանգնեցված է նաև երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկտներից մեկը՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը»:
Աղբյուր` Panorama.am
16:27
Առաջարկում ենք սկսել հայ-ռուսական միացյալ սահմանապահ զորքերի ստեղծման գործընթացը. Ուրիխանյան
«Ալյանս» կուսակցությունն այսօր պահանջագիր է ներկայացրել Հայաստանի ժամանակավոր իշխանություններին։ «ՀՀ արդեն ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am
16:22
Հրդեհ՝ երևանյան բնակարաններից մեկում, հայտարարվել է «1 ԲԻՍ» կանչ
Մայիսի 15-ին, ժամը 14։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 131 շենքի 9-րդ հարկի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Թել Ավիվի արվարձանում հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել
Գազայի հատվածից հրթիռային զանգվածային հարձակումների արդյունքում շաբաթ օրը Թել Ավիվի արվարձանում մեկ մարդ է զոհվել: Այդ մասին,...
Աղբյուր` Panorama.am
15:50
ՔԿ-ն՝ Սյունիքում ձերբակալության մասին
ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «2021թ. մայիսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական...
Աղբյուր` Panorama.am
15:42
Այս պահին խնդիրը մեկն է՝ միասնական նպատակների համար, բայց տարբեր ճակատներով հասնել այս իշխանություններից ազատվելուն. Հարությունյան
«Մենք պատրաստ ենք կոալիցիա կազմել ցանկացած առողջ ուժի հետ, որը հետապնդում է նույն նպատակը՝ անվտանգ դարձնել Հայաստանը և զարգացնել...
Աղբյուր` Panorama.am
15:31
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրագ
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը  ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հովհաննես Շիրազի հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Բոլորը զրո վերաբերմունք են ցույց տալիս այն ղեկավարին, որն իր երկրի սահմանները նույնիսկ չի փորձում պաշտպանել. Էդիկ Բաղդասարյան
«Ակնհայտ է, որ Հայաստանի Զինված ուժերը երկրի սահմանները չի ցանկանում պաշտպանել: Իսկ առաջխաղացող թշնամուն, եթե չես կանգնեցնում, նշանակում է այդպիսի հրաման ունես»:
Աղբյուր` Panorama.am
15:01
«Պատիվ ունեմ». Հնգաթևն աստղն ու եռաբաղադրիչ «Ուղղի՛ ր մեջքդ։ Կպնե՛ նք գործին։ Որ ապրե՛նք» կարգախոսը
«Մենք պետք է ապրենք ու արարենք մեր հայրենիքում, և պետք է ապրենք ու մեզանով ապրեցնենք Հայաստանն ու Արցախը»։
Աղբյուր` Panorama.am
14:44
Հայաստանի իշխանությունները կարծես Ալիևի փաստաբանները լինեն. Վարդան Դևրիկյան
«Մեր մոտ ստեղծվել է մի արտառոց հոգեբանական իրավիճակ, երբ մեր ժողովրդի մի որոշակի հատված պատրաստ է մեր երկիրը թողնելու՝ ասելով, թե ավելի...
Աղբյուր` Panorama.am
14:36
Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել. ՀՀ երրորդ նախագահ
«Ինչո՞ւ ցուցակում չեմ կամ ավելի ճիշտ՝ ինչո՞ւ ցուցակը ես չեմ գլխավորում»։
Աղբյուր` Panorama.am
13:46
Սիրելի՛ ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը՝ լսելու քո խնդիրը և լծվելու դրա լուծմանը. Արթուր Վանեցյան
«Ամուր պետության հիմքը ավանդական ընտանիքն է»,- այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի մասին հուշագրի ստորագրման արարողության...
Աղբյուր` Panorama.am
13:44
«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագիրը
Պատրաստ ենք ծառայել Հայրենիքին»
Աղբյուր` Panorama.am
13:30
Չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին. Սերժ Սարգսյան
«Հուշագրի ստորագրմամբ կմեկնարկի այս փուլի մեր պատվի գործը, այն է՝ առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի շնորհիվ հեռացնել...
Աղբյուր` Panorama.am
13:21
ՀՀ-ն վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից ՀՀ սահմանը հատելուն և նրանց՝ ՀՀ տարածք ներխուժելուն։ «Մեկ...
Աղբյուր` Panorama.am
13:02
«Պատիվ ունեմ». Մեկնարկեց հուշագրի ստորագրման արարողությունը
Արարողությանը ներկա է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, երկու կուսակցությունների ներկայացուցիչներ։
Աղբյուր` Panorama.am
12:55
Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի 141 օրով
Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի 141 օրով՝ սա ամենաերկարատև ՊՆՎ է նախագծի մեկնարկից ի վեր։
Աղբյուր` Panorama.am
12:45
15.05.2021. «Հենակետ». Անվտանգության հարցերը՝ մեկ շաբաթում
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է անվտանգության հարցերի վերաբերյալ ընթացիկ շաբաթում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին
16:29 13/05/2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}