Հասարակություն 12:10 10/09/2019 Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը

Ի պատասխան Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության՝  Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը հրապարակել է հայտարարություն, որը բաց է ստորագրելու համար։ Նախաձեռնությունից տեղեկացնում են, որ մի քանի տասնյակ քաղաքացիներ արդեն միացել են հայտարարությանը։

Նշվում է, որ վաղը՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 18:30 ԱԺ հանրային այգու մոտից երթ է մեկնարկելու՝ հանուն Ամուլսարի պաշտպանության: 

Հայտարարության մեջ ասված է.

«Սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ՝ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։

Իր այս հայտարարությամբ Փաշինյանը հակասում է իր նախկին հայտարարություններին ու խոստումներին։ Նա հանրությանը մեկ տարուց ավելի հավաստիացնում էր, որ եթե պարզվի, որ ծրագիրն անգամ 0.01% բնապահպանական վտանգ է պարունակում շրջակա միջավայրի համար, ապա այն չի գործարկվի: Անտեսելով արդեն գոյություն ունեցող հայաստանյան և միջազգային անկախ փորձագետների տասնյակ զեկույցներն ու հետազոտությունները՝ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական բյուջեից շուրջ 400 000 ԱՄՆ դոլար ծախսվեց երրորդ կողմի անկախ ուսումնասիրության համար: Երբ ուսումնասիրության արդյունքները հրապարակվեցին, Փաշինյանը, հիմնվելով քննչական կոմիտեի կողմից ավելի ուշ պատվիրված հուշագրի վրա և դուրս թողնելով մի քանի հարյուր էջանոց զեկույցի կարևոր գնահատականները, մի քանի հապճեպ ու ձևական «խորհրդակցություններից» հետո օգոստոսի 19-ին հայտարարեց հանքը բացելու իր որոշման մասին և սկսեց տարածել ընկերության տեսանյութերն ու ընկերության ձևակերպումները կրկնող տեքստեր։

Փաշինյանի այս հայտարարությանը հետևեց հանրային ու մասնագիտական հակազդեցություն, ինչի արդյունքում կառավարությունը զեկույցի տարընթերցումներից խուսափելու համար ստիպված եղավ հրապարակային սկայպ-հանդիպում կազմակերպել ELARD-TRC փորձագետների հետ, որպեսզի նրանք անձամբ մեկնաբանեն իրենց գնահատականները։ Օգոստոսի 29-ի սկայպ հանդիպմանը ELARD-TRC մասնագետները փաստեցին, որ Լիդիանի ՇՄԱԳ-ը լի է անճշտություններով, սխալներով ու թերագնահատումներով, և դրանց հիման վրա հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել այս զգայուն էլոկոգիական տեղանքում բացասական ազդեցության չափը։ Լիդիանի մոտեցումները՝ մեղմել այդ բացասական ազդեցությունը, ոչ միայն բավարար չեն, այլև բազմաթիվ դրվագներով (օրինակ՝ հանքի փակման, թթվային ջրերի մաքրման) բացակայում են։ ELARD-TRC փորձագիտական խումբը քանիցս հստակ արձանագրեց, որ այս պահին Լիդիանի կողմից հանքն անվնաս շահագործելու ցանկացած երաշխիք զուրկ է փորձաքննական հիմքերից, ուստի այս երաշխիքներին հավատ ընծայելու ցանկացած փորձ լինելու է բացառապես քաղաքական որոշում՝ զուրկ փորձագիտական հիմքերից։

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստացի շրջանցելով մասնագիտական հանրության բազմաթիվ զգուշացումները, սեփական նախաձեռնությամբ պատվիրված և ՀՀ բյուջեի վրա 400 000 դոլար նստած անկախ փորձագիտական ուսումնասիրության գնահատականները, սկայպ-հանդիպմանը ELARD-TRC-ի տված բոլոր պարզաբանումները, հայտարարել է հանքը բացելու քաղաքական որոշման մասին։ Այս որոշումը հիմնավորվում է նախևառաջ Լիդիանի գործունեությունը դադարեցնելու համար իրավական հիմքերի իբր բացակայությամբ, ինչպես նաև «տնտեսական հանրույթի» շահով ու Հայաստանի անվտանգության չպարզաբանված սպառնալիքով։

Հայտարարում ենք, որ Փաշինյանը արել է իր լիազորությունները չարաշահող և  հակաիրավական հայտարարություն, որով միտումնավոր հաշվի չի առել արդեն իսկ առկա բազմաթիվ իրավական հիմքերը, ավելին՝ պնդել է, որ նման հիմքեր չկան։ Միջազգային փորձաքննության արդյունքում պարզելով, որ Լիդիանը ապակողմնորոշել է և՛ կառավարությանը, և՛ Հայաստանի ժողովրդին, ինչպես նաև իր իսկ ներդրողներին ու վարկատուներին, Փաշինյանը, փաստորեն, չի տեսնում Լիդիանի գործունեությունը դադարեցնելու իրավական հիմքեր և նման հայտարարությամբ սահմանափակում է պետական այլ կառույցների կողմից սեփական լիազորությունների շրջանակներում անկախ գործելու հնարավորությունը։ ՇՄԱԳ փորձաքննության մասին ՀՀ օրենքը փաստացի լիարժեքորեն խախտված է ինչպես Լիդիանի, այնպես էլ կառավարության նախկին անդամների կողմից, ովքեր հաստատել են Լիդիանի ծրագիրը, բայց այս աղաղակող ապօրինությունը Փաշինյանն անտեսում է։ Մասնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են էկոլոգիական նոր հանգամանքներ և հաստատել են, որ Լիդիանն իր ՇՄԱԳ-ում չի ապահովել փաստերի ամբողջականությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունը, և սրանով իսկ խախտվել են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի Հոդված 5-ի 2-րդ մասի 4-րդ, Հոդված 27-ի 2-րդ մասի 3-րդ, Հոդված 21-ի 2-րդ մասի 5-րդ կետերի պահանջները:

Փաստացի 7 ամիս Քննչական կոմիտեի կողմից ֆիասկոյի ենթարկված գործը չավարտված՝ Փաշինյանը նման հայտարարություն է անում և իր վրա է վերցնում հօգուտ ընկերության ամենաբարձր մակարդակի հովանավորչություն անելու ծանրագույն պատասխանատվության բեռը։ Բացի այդ, մինչև օրս հանրությունից թաքցվում է և չի հրապարակվում սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած եզրակացությունը և դրան հարակից բոլոր փաստաթղթերը (օրինակ՝ ԳԱԱ ինստիտուտների եզրակացությունները)՝ Լիդիանի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու հիմքերի մասին:

Նախքան 2018թ. հունիսը՝ հենց շինարարական փուլում, Լիդիանն արդեն իսկ բազմիցս խախտումներ է արել, որոնք արձանագրվել են թե՛ տեղի բնակիչների տեսագրություններով և թե՛ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից։ Ավելին, 2018թ․ Ընդերքի և բնապահպանության տեսչական մարմնի ընդունած վարչական ակտով արդեն իսկ դադարեցված է Լիդիանի գործունեությունը, հարուցված է ապօրինի արդյունահանման մասին քրեական գործ, ՇՄԱԳ եզրակացության ուժը կորցրած ճանաչելու մասին գրությունը Շրջակա միջավայրի նախարարություն ուղարկվել է դեռևս 2018թ․, սակայն Կառավարությունը լռում է այդ մասին և փաստորեն, նորանոր խախտումների թույլտվություն է տալիս։ Ավելին, կառավարությունը շարունակում է կոծկել նաև ջերմուկցիների խախտված իրավունքների խնդիրը, մինչդեռ փաստ է, որ Ջերմուկում հանրային լսումներ չեն անցկացվել, ինչպես նաև գոյություն չունի (կամ առնվազն հանրությանը հասանելի չէ) Ջերմուկ համայնքի ղեկավարի և ավագանու նախնական համաձայնության փաստաթուղթը։

Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ Հայաստանի ողջ բնակչության հաշվին ստեղծվի կորպորացիայի կողմից շանտաժի միջոցով ահռելի գումար աշխատելու հնարավորություն։ Բազմիցս կրկնել ենք, որ ներկա պահին օֆշորային Լիդիանը չի կարող մտնել ներդրումային արբիտրաժ, քանի որ իր նորաստեղծ դուստր ընկերությունների միջոցով արբիտրաժ մտնելը ընթացակարգային չարաշահում է։ 2018թ․ օգոստոսին ստեղծված ընկերություններից և ոչ մեկը չի կարող Հայաստանի դեմ արբիտրաժ մտնել։

Հանքի ճանապարհները բացելու կոչ անելով՝ Փաշինյանը պարարտ հող է ստեղծում, որպեսզի Լիդիանը հաղթահարի կորպորատիվ դատարանի այդ ընթացակարգային արգելքը, այնինչ ՀՀ կառավարության դիրքերն այս վեճում այնքան ուժեղ են, որ կառավարությունը նույնիսկ կարող է հակընդդեմ հայց ներկայացնել Լիդիանի դեմ:

Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն այսօր ոտնատակ են անում և դավաճանում են ժողովրդական հեղափոխությանը՝ հնարավոր դարձնելով նախորդ ռեժիմի մաս կազմող հակահեղափոխական ուժերի վերակենդանացումը: Փաշինյանի կառավարությունը և նրան անվերապահորեն կամ լուռ համաձայնությամբ սատարող խորհրդարանականները լիովին պատասխանատու են երկիրը ցնցումների մեջ գցելու համար։ Ներկա իրավիճակում, երբ ակնհայտ է, որ Հայաստանի բնակչության լայն զանգվածները չեն վստահում հանքը բացելուն ուղղված արդարացումներին և դիմադրելու են, վարչապետի մակարդակով Լիդիանի առջև ճանապարհներ բացելու կոչը ինքնին ակնարկում է պետական բռնության կիրառման մասին՝ դրանով իսկ ստեղծելով կառավարության լեգիտիմության ճգնաժամի սպառնալիք։

Վերահաստատում ենք Ամուլսարի պաշտպանության մեր հանձնառությունը և հայտարարում, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք ամեն ջանք և շարունակելու ենք զորակցել իրենց իրավունքները պաշտպանող բոլոր քաղաքացիներին։

Հանրությանը կոչ ենք անում չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 18։30-ին միանալ Երևանում կայանալիք երթին, որը կմեկնարկի ԱԺ հանրային այգուց, ինչպես նաև այլ ձևերով ինքնակազմակերպվել և հանրայնորեն իրազեկել այդ մասին։

Հայտարարությունը բաց է, միանալու համար նամակ գրեք «Հայկական բնապահպանական ճակատ»-ի ֆեսյբուքյան էջին»։

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն

Լուսինե Սարգսյան
Լալա Ասլիկյան
Մհեր Մհերյան
Մարիամ Սուխուդյան
Միլենա Բաղդասարյան, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու
Անժելա Պողոսյան, թարգմանիչ
Սիփան Սուրենյան, զբոսավար
Մարինե Դոխիկյան, տնային տնտեսուհի
Մուշեղ Շուշանյան, փաստաբան
Հասմիկ Կնյազյան, մարդաբան, անկախ հետազոտող
Աիդա Պապիկյան, մշակութային մարդաբան
Նազելի Վարդանյան, ի.գ.թ, էկոլոգիական իրավունքի մասնագետ, փաստաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն
Գոհար Ստեփանյան, մշակութային մարդաբան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, գիտաշխատող
Յուլիա Անտոնյան, պատմական գիտությունների թեկնածու, մշակութային մարդաբան, ԵՊՀ-ի դասախոս
Գայանե Շագոյան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող
Լևոն Աբրահամյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Գրետա Աբրահամյան, ՀՀ ԳԱԱ Զեկույցների պատասխանատու քարտուղար
Աննա Մկրտչյան, արդյունաբերական ինժեներ, բիզնես կառավարման մագիստրոս, 13 տարվա փորձ Կանադայում հանքարդյունաբերության ոլորտում Glencore-ի և Barrick Gold-ի հետ
Սուսաննա Գյուլամիրյան, արվեստի քննադատ և համադրող, «Արվեստի և մշակությաին հետազոտությունների լաբորատորիա» կազմակերպության նախագահ
Մարինե Հովհաննեսյան, լաբորատորիայի տեխնիկական մասնագետ, Kaiser Permanente
Լիանա Գևորգյան, որակի ապահովման ինժեներ
Վարդանուշ Սարգսյան, GMP (ապրանքների արտադրության պրակտիկայի) մասնագետ
Ալեքսանդր Հակոբյան, շուկայագետ
Նազիկ Հարությունյան, մանկավարժ, քիմիկոս
Հասմիկ Հարությունյան, տնտեսագետ
Մարիամ Անտոնյան, մանկավարժ-հոգեբան
Լիլիթ Մովսիսյան, տնտեսագետ
Աստղիկ Հովհաննիսյան, դասախոս
Արմեն Մանուկյան
Աննա Հակոբյան, արվեստագետ
Իզաբելլա Սարգսյան, աուդիտոր
Անուշ Աճեմյան, թարգմանիչ, գրականագետ
Սոնա Բուլգադարյան
Միքայել Արզաքանցյան, ֆիզիկոս
Նարինե Լալայան, նկարիչ
Գայանե Գրիգորյան
Կարեն Սարգսյան, միջազգայնագետ
Մարի Գիմիշյան
Քրիստոֆ Կաստել
Մարգարիտա Գորոյան, ճարտարագետ
Ալեքսան Արամյան, ագրոնոմ
Արամ Գորոյան, մաթեմատիկոս-ծրագրավորող
Նելլի Սահակյան
Գագիկ Կարապետյան, ծրագրավորող
Գայանե Հարությունյան-Փյուսկյուլյան, սոցիոլոգ
Մկրտիչ Գրիգորյան, «Գնանք Միասին» ՀԿ նախագահ
Մարիամ Պետրոսյան
Արամայիս Մկրտիչի Գրիգորյան, Ամուլսարի բաժնետեր
Հարություն Գրիգորյան
Հռիփսիմե Համբարձումյան
Արմեն Ավետիսյան, շինարար, ապրանքագետ
Սոնա Վարդանյան
Նաիրա Գևորգյան, տնտեսագետ
Ռուզան Կազարյան, Դալմա-Սոնա բնապահպանական հիմնադրամ
Մարինե Բաղիրյան, հաշվապահ, ՔԵՆԴԼ գիտահետազոտական ինստիտուտ
Գագիկ Հարությունյան
Մերի Հարությունյան
Արմինե Ավետիսյան
Նանա Թաիրյան
Սուրեն Կիրակոսյան, լեռնային ինժեներ
Անդրանիկ Հովակիմյան
Սյուզան Սիմոնյան, Կանայք հանուն ժողովրդավարության ՀԿ
Գուրգենյան Նինել, քիմիկոս
Սամվել Հովհաննիսյան
Հովհաննես Համբարձումյան, բաժնի վարիչ, Սինոփսիս
Մայա Բարխուդարյան
Անուշ Նիկոլայան, Երկիր Մեդիա հ/ը հաշվապահ
Ծովինար Հովհաննիսյան, կենսաբան
Ջուլիերա Եսայան, բանասեր, նախկին դասախոս
Համլետ Մելքումյան, մշակութային մարդաբան, զբոսավար
Արտյոմ Զոհրաբյան, Ֆիզմաթ դպրոց, 10-րդ դասարան
Աիդա Մկրտչյան
Լիանա Խառատյան, թարգմանիչ
Արթուր Նազարյան, էներգետիկայի և ջրային տնտեսության մասնագետ
Գևորգ Գևորգյան, ինժեներ
Լիդիա Շատիրյան, քիմիկոս-սիլիկատչիկ
Վահե Փունարջյան
Արփինե Պողոսյան
Սոնա Նազարյան, միջազգայնագետ-պատմաբան, դասախոս
Հարություն Կլեկչյան
Անուշ Սաֆարյան
Արման Ղարիբյան, անկախ լրագրող
Անդրանիկ Թոխյան, ակտիվ քաղաքացի
Գագիկ Եղիազարյան, Սասնա Ծռեր խմբի անդամ
Կարո Եղնուկյան, իրավաբան, գործարար
Անուշ Սարգսյան, արվեստաբան, միջնադարագետ
Հայաս Ավետիսյան, իրավագետ
Ծովիկ Կասսաբյան, հոգեբան
Քնքուշ Մելիքյան, արձակագիր
Աստղիկ Վարդանյան, բժշկական մարդաբան
Մարի Սամանլեան Փօլատեան, երգչախմբի անդամ
Փառանձեմ Շահբազյան, բանասեր
Հրանտ Դանդուրով
Նաիրա Իսրաելյան, գործարար
Մովսես Մանուկյան, «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն
Գոհար Արշակյան, գրունտների մեխանիկայի մասնագետ, գիտաշխատող
Մհեր Սահակյան, մաթանալիզ, գծային հանրահաշիվ
Նարինե Ալեքսանյան
Արաքսի Գրիգորյան, վիրաբույժի ասիստենտ
Էդուարդ Մինասյան, ծրագրավորող
Սերգեյ Կարապետյան, Սինոփսիս Արմենիա, ծրագրավորող
Լիլիթ Գևորգյան, անգլերենի ուսուցիչ
Անի Քամալյան, կենսաբան
Դավիթ Շահումյան, ինժեներ
Գայանե Հարությունյան, ՀՀ քաղաքացի, լեզվաբան, այսուհետ դարձած նաև բնապահպան
Զարուհի Մուրադյան, ՀՀ նկարիչների միության անդամ
Հռիթսի Մկրտչյան, ֆիզիկոս
Ելենա Դանիելյան, թատերագետ
Մանուկ Մանուկյան, էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի հիմնադիր անդամ (PEES)
Արմանուշ Բարսեղյան, տեխնոլոգ
Արայիկ Պապիկյան, փաստաբան
Անուշ Արշակյան, բանասեր, մշակութաբան
Կարեն Մարության, ինժեներ
Ալֆրեդ Դ Ջանգո, երաժիշտ
Աննա Ալեքսանյան, պատմաբան
Լևոն Հարությունյան, ջութակահար
Սոնա Աբելյան, լրագրող
Նարինե Սարգսյան
Վարդան Հակոբյան, գրող
Նինա Ղարիբյան, տնտեսագետ
Վանիկ Հովհաննիսյան, զոդող-եռակցող
Հրակ Փափազյան
Մարիամ Անդրոյան, էկոլոգ
Անուշ Եղիազարյան, ճարտարապետ
Հասմիկ Պողոսյան, ուսուցիչ
Ղազար Հարությունյան, ճարտարապետ
Մարիամ Մինասյան, դերասանուհի
Ալբերտ Բարսեղյան, ակտիվ քաղաքացի, Շվեյցարիայի կանաչների կուսակցություն
Արմինե Իշխանյան, Լոնդոնի տնտեսագիտական համալսարանի դասախոս
Արփի Խալաթյան, հոգեբան
Արէ Մարտիրոսյան
Օլգա Սաֆարյան, փաստաբան
Աշոտ Մխոյան, ծրագրավորող
Գևորգ Ազարյան, հաշվապահ
Արմինե Ավետիսյան
Գագիկ Մելիքյան, քիմիայի դոկտոր, պրոֆեսոր
Կարեն Ավագյան, տնտեսագետ
Մկրտիչ Գրիգորյան, «Գնանք Միասին» ՀԿ նախագահ
Արփի Բալյան
Կարո Ստեփանյան, ապրանքագետ
Գեդեոն Սիմոնյան, ծրագրավորող
Լիա Մովսիսյան, դասախոս
Ծովիկ Կասսաբյան, հոգեբան-մանկավարժ
Գայանե Ղարդյան, նկարիչ-վերականգնող
Հրաչյա Հակոբյան, իրանագետ
Գոհար Գրիգորյան, տնտեսագետ-արտոնագետ
Ներսես Գևորգյան, ֆիզիկոս, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա
Ալեքսանդր Ռուդով, կենսաբան
Րաֆֆի Հերմոն Արաքս, լրագրող և ժողովրդական դիվանագետ, մարդու իրավունքների կազմակերպության միջազգային գործիչ
Մերի Մուրադյան, եվրոպագետ, Զարգացման աջակցություն ՀԿ
Զարուհի Մեջլումյան, իրավապաշտպան, փաստաբան
Քրիստինե Արմենակյան, ԲունTV
Հրաչիկ Միրզոյան, քիմիկոս, բնապահպան-փորձագետ
Վերջինե Կարապետյան, ուսուցիչ
Միհրդատ Ներսիսյան, ինժեներ, Գնդևազի բնակիչ
Ժաննա Սարգսյան, ՀՀ քաղաքացի
Սիլվա Ադամյան, կենսաբան
Հայկ Սարգսյան մանկավարժ, ծրագրավորող
Քնար Խուդոյան
Հարութ Բրոնոզյան, բնապահպանական ճարտարագետ
Հակոբ Հակոբյան
Ագապի Իվանյան, տնտեսագետ
Արմենակ Դովլաթյան, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ
Անահիտ Գրիգորյան, տնտեսագետ
Հրաչ Հովակիմյան, ուսուցիչ, մանկավարժ, մարզիչ
Հասմիկ Վարդանյան, երաժշտագետ
Սոֆյա Մանուկյան, իրավապաշտպան-բնապահպան
Տիգրան Արեգունի Մարտիրոսյան, ծրագրավորող
Աշոտ Բոյաջյան
Նինա Կարապետյանց, իրավաբան

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:07
Ավարտվեց Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը
Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին:...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական հյուրախաղերը՝ եվրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ հունվարին կայացած եվրոպական համերգային շրջագայությունը մեծ արձագանք է գտել արտասահմանյան...
Աղբյուր` Panorama.am
20:22
Գերմանիայում մի շարք հասարակական կազմակերպություններ օրակարգ են բերել Թուրքիայում առկա քաղբանտարկյալների հարցը
Գերմանիայում մի շարք հասարակական կազմակերպություններ օրակարգ են բերել Թուրքիայում առկա քաղբանտարկյալների հարցը, գրում է ermenihaber-ը:...
Աղբյուր` Panorama.am
20:14
Ստվերից դուրս է եկել 81 հազար 534 աշխատատեղ, ինչը նկատվում է նաև խոշոր հարկատուների մոտ.Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՝ անդրադառնալով վերջին տարիների կտրվածքով 1000 խոշոր հարկ վճարողների...
Աղբյուր` Panorama.am
20:12
Սթիվեն Քինգը մեղադրել է «Օսկարին» ռասիզմի մեջ
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը քննադատել է «Օսկար» մրցանակաբաշխությունն այն պատճառով, որ ժյուրին, նրա կարծիքով, անարդարորեն մեծ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:...
Աղբյուր` Panorama.am
20:05
Բակո Սահակյանը Քարվաճառում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին Քարվաճառ քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շահումյանի շրջվարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հայաստանում առաջին համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատը կստեղծվի Գառնի համայնքում
Դեռ 2019 թվականին՝ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքների ամփոփման ժամանակ Կոտայքի մարզպետը նշել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կազմավորվել է «Մայիլյան-Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք
Ս.թ. հունվարի 29-ին Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում կայացավ արցախյան երեք քաղաքական ուժերի՝ Արցախի Ռամկավար Ազատական, ...
Աղբյուր` Panorama.am
19:59
Ճապոնիան Հայաստանին է նվիրաբերել 22 հրշեջ մեքենա
Հունվարի 29-ին ԱԻՆ շարահրապարակում տեղի ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հոսանքազրկումներ կլինեն Երևանում և մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:49
Տիգրան Սարգսյանը ղեկավարելու է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն, ով լքում է իր պաշտոնը հունվարի 31-ին, ղեկավարելու է Եվրասիական զարգացման...
Աղբյուր` Panorama.am
19:47
Կեղծ թղթադրամներով գնումներ արած երիտասարդը կալանավորված է
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզներն ու պարեկայինները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք...
Աղբյուր` Panorama.am
19:42
Արցախում ձիասպորտի ակումբ է բացվել
Արցախում ձիասպորտի ակումբ է բացվել: Ձիարշավարանը գործում է Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում՝ Հունոտի կիրճի տարածքում, և բաց է ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ոստիկանության շտաբի պետն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ խորհրդատուներին
Հունվարի 29-ին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչությունն ամփոփում է 2019 թվականը
Հունվարի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման...
Աղբյուր` Panorama.am
19:29
Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Հայկ Մհրյանը նշանակվել է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում հունվարի   30-ին, 31-ի գիշերը, փետրվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
19:22
Կորոնավիրուս.Գենի տվյալները թույլ են տվել ռուս մասնագետներին արագ ստեղծել փորձարկման թեսթ
Մելբուրնի ինֆեկցիոն հիվանդությունների և իմունոլոգիայի ինստիտուտի գիտնականները հաջողությամբ ստեղծել են կորոնավիրուսների կրկնօրինակը, հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ավստրալիա. Հրշեջները փախնում են հրդեհից
Եվրանյուզը հրապարակել է վիդոկադրեր, որտեղ երևում է, թե Ավստրալիայի Նոր հարավային Ուելս նահանգում հրդեհն ինչ  արագությամբ է տարածվում: ...
Աղբյուր` Panorama.am
19:08
Գրիչի անհաջող պատմության փողոցային դրսևորումը.Փաշինյանին պետք են հզոր ցնցումներ
Ֆեյբուքյան իր էջում  «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը  գրել է. «Երեկ տեղի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպություններն իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր կներկայացնեն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է հանդիպում մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
18:56
32-րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը
Տոկիոյի  օլիմպիական խաղերի  ջահի  փոխանցավազքի որոշ փուլերում առաջին անգամ կօգտագործվի ջրածին, որը այրման ժամանակ չի արտանետում...
Աղբյուր` Panorama.am
18:47
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները՝ ԱԻՆ-ում
Հունվարի 29-ին ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Թուրքիան նոր ռազմագործողությամբ է սպառնում Սիրիային
Թուրքիայի բանակը կարող է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի կառավարական ուժերի դեմ, եթե  սիրիական բանակի առաջխաղացման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ափսոսում եմ, որ վարկանիշային մրցաշարին Ֆերդինանդը չի կարողանա մասնակցել.մարզիչ
Ինչպես հայտնի է, Իսրայելի մայրաղաղաք Թել Ավիվում օրերս ավարտված  ձյուդոյի «Գրան պրի»օլիմպիական վարկանիշային մրցաշարում,...
Աղբյուր` Panorama.am
18:14
Հսկողության տակ գտնվող չինացու մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել
Հայաստանում հսկողության տակ գտնվող չինացու մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության...
Աղբյուր` Panorama.am
18:07
Վրաստանը դադարեցրել է ավիաչվերթները Չինաստանի հետ
Սահմանափակումը գործելու է մարտի 29-ը:
Աղբյուր` Panorama.am
18:01
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին ազատ չարձակել Համբիկ Սասունյանին
Թուրքիայի արտգործնախարարությունն ԱՄՆ-ից պահանջել է ազատ չարձակել լիբանանահայ Համբիկ Սասունյանին, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել Լոս...
Աղբյուր` Panorama.am
17:59
Նախարար. «Վարկս Էյ Էմ»-ի կողմից վարկերի տրամադրման գործընթացն Արցախում կասեցված է
««Վարկս Էյ Էմ» ֆինանսական ընկերությունը, որը զբաղվում է կարճաժամկետ վարկերի տրամադրմամբ, իմ տվյալներով՝ Արցախում գործընթացը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Որոշ մարդիկ, այդ թվում՝ նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը՝ չի հաջողվել. Սերժ Սարգսյան
18:41 28/01/2020

Որոշ մարդիկ, այդ թվում՝ նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը՝ չի հաջողվել. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}