Դժբախտ սրտով առաքելության չեն գնում. Էդգար Առաքելյան
«Մարդիկ առաքելության գնում են վառվռուն աչքերով, դժբախտ սրտով առաքելության չեն գնում, իսկ ես ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ ես տևական ժամանակ դժբախտ սրտով եմ այդ առաքելությունն անում»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանն՝ անդրադառնալով մանդատը վայր դնելու իր որոշմանը։
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի գրամանը, որում նա գրել էր՝ «Իմ համար քո հեռանալը փախուստ է...»,Էդգար Առաքելյանը նշեց. «Այո, սա մեծ հաշվով փախուստ է»։
Պատգամավորի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունը, քաղաքական ուժը լավագույն բանն է, որը եղել է Հայաստանի հետ անկախությունից հետո։ «Այն ազատության աստիճանը, առողջ մթնոլորտը, միջանձնային հարաբերությունները հրաշալի են: Այդ մասով որևէ բան չի փոխվել: Ես խոսում եմ ավելի գլոբալ բաների մասին: Դու կարող ես համաձայն լինել հազար որոշման հետ, բայց կարող է 3 որոշման հետ համաձայն չլինել, ինչը նշանակում է, որ առաջիկա 4,5 տարվա մեջ այդպիսի որոշումների քանակը կարող է ավելի շատ լինել: Այսինքն՝ եթե այդ որոշումների հետ հաշտ չես, դա ծանր ապրումների է բերում: Դրա համար պետք է որոշում կայացնես՝ կամ հաշտվում ես ծանր տանելու հետ, կամ որոշում ես, որ այդ ֆորմատով չես կարող աշխատել: Այստեղ խնդիրը մեր քաղաքական թիմը չէ, Նիկոլ Փաշինյանը չէ։ Եթե մարդն այդպիսին է, ինքը ցանկացած թիմում խնդիր է ունենալու»:
Էդգար Առաքելյանը նշեց, թիմում հակասություններ չկան։ Նա նաև հույս հայտնեց, որ այլ հեռացողներ խմբակցությունից չեն լինի. «Ես ինքս իմ հեռանալը ծանր եմ տանում: Եթե կողքից եմ նայում, համարում եմ, որ չպետք է հեռանայի։ Իմ հայացքով նայելով էլ ես հասկանում եմ, որ ավելի շատ բան ունեմ անելու IT ոլորտում, քանի որ այնտեղ ինչ էլ անեմ, անելու եմ վառվռուն աչքերով ու երջանիկ սրտով»:
Պատգամավորը նաև հերքեց մամուլում տարածված այն լուրերը, թե ինքը վայր է դնում մանդատը, որպեսզի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ անկախ պատգամավորների թիմ ստեղծի. «Ավելի անհեթեթ ու հիմար բան մարդիկ ուղղակի չէին կարող մտածել»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Էդգար Առաքելյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշումը խորը արմատներ ունի՞
- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը որոշել է մանդատը վայր դնել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին