Թալիբանի հետ խաղաղության բանակցությունները կասեցված են. Թրամփ
Ամերիկայի պատմության մեջ ամենաերկարատև պատերազմն ավարտելու ծրագիրը նորից հանդիպեց մի ամուր պատնեշի, երբ Թալիբանի կողմից իրականացված հարձակման արդյունքում զոհվեց 12 մարդ, այդ թվում` ամերիկացի մեկ զինվորական: Թրամփը նախատեսված բանակցությունները հայտարարեց չեղյալ: Արտգործնախարար Մայք Փոմփեոն նախագահի որոշումը անվանեց ճիշտ ու ժամանակին: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։
ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք մինչ այդ մի քանի ամիս շարունակ հանդիպումներ էին ունենում Թալիբանի ղեկավարների հետ ու փորձում գտնել խաղաղության հասնելու ուղիներ, նույնիսկ այստեղից ամերիկյան մեծաթիվ ուժեր դուրս բերելու պայմանով: Սակայն Թալիբանը խաղաղության այս հնարավորությունը բաց թողեց` մահաբեր հարձակում իրականացնելով:
Ինչպես վերլուծաբաններից Դեյվիդ Սեդնեյն է ասում, Թալիբանը, հարձակում իրականացելով Աֆղանստանում, հարցականի տակ դրեց խաղաղություն հաստատելու իր նպատակների մասին անկեղծ լինելու հանգամանքը:
Թվիթերյան իր էջում Թրամփը գրել է, թե Քեմփ Դեյվիդում նախատեսված գաղտնի բանակցություններն ինքը չեղյալ է հայտարարում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների տարելիցից մի քանի օր առաջ: Թրամփի կուսակից կոնգրեսականներից ոմանք պնդում են, որ Թալիբանն ընդհանրապես պիտի հրավիրված չլիներ Միացյալ Նահանգներ:
Ինչ վերաբերում է Աֆղանստանի կառավարությանը, այն նույնպես ողջունում է բանակցությունները չեղարկելու Թրամփի որոշումը:
«Երբ մահաբեր հարձակում իրականացվեց բանակցությունները սկսելու ճանապարհին, բոլորս հասկացանք, որ սկսվել է այս գործընթացվի վերջը: Եվ այդ ժամանակ էր, որ Թրամփն ասաց բավական է, մենք չենք պատրաստվում պարգևատրել նման վարքագծի համար»,- ասել է պետքարտուղար Փոմփեոն։
Ու քանի որ բանակցությունները կասեցված են, ամերիկյան մի քանի հազար թվակազմով ուժերի դուրսբերումն Աֆղանստանից նույնպես հայտարարվում է կասեցված:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ