Գերմանացին 15 տարի պատրաստվել է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստածրագրին
Գերմանացի փաստաբան Յան Շտրոյից պահանջվել է 15 տարի այն բանի համար, որպեսզի պատրաստվի «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստածրագրին և հաղթի 1 միլիոն եվրո։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է RTL-ն։
Հաղթողի խոսքով, նա դիտել է ծրագրի 1407 թողարկում և տարբերակել բոլոր հարցերն ու պատասխանները։ Բացի այդ, նա տանը ընկերների համար կազմակերպել է նմանատիպ խաղեր։ Վերջիվերջո նրան կանչել են մասնակացելու ծրագրի հոբելյանական թողարկմանը, որը կազմված է եղել միայն արդեն եթերում հնչած հարցերից։