ԵԽԽՎ նախկին նախագահ Կիրիակիդեսը կդառնա ԵՄ հանձնակատար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ, կիպրացի Ստելլա Կիրիակիդեսն առաջադրվել է ԵՄ առողջապահության հարցերով հանձնակատարի պաշտոնում։
Այս մասին Կիրիակիդեսը գրել է թվիթերում ու շնորհակալաւոյթուն հայտնել ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ նման հնարավորության համար։
«Աշխատելով միասին՝ մենք կարող ենք փոփոխություն բերել ԵՄ քաղաքացիների առողջության համար»,-գրել է Կիրիակիդեսը։
Նշենք, որ հանձնակատարների պաշտոններում առաջադրված բոլոր թեկնածուները պետք է լսումներ անցնեն Եվրոպական խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներում, իսկ Եվրախորհրդարանը կքվեարկի հանձնաժողովի համար որպես ամբողջություն մինչև նոյեմբերի 1-ը, երբ պաշտոնապես կսկսվի նրա մանդատը:
Հիշեցնենք, որ Կիրիակիդեսը ԵԽԽՎ նախագահն էր 2017թ.-ի հոկտեմբերից մինչև 2018թ.-ի հունվար, ով փոխարինեց պաշտոնից հեռացված Պեդրո Ագրամունտին։
Honoured and excited to be designated EU Commissioner for health. Thanks to President-elect @vonderleyen for this opportunity. I look forward to working with EU institutions and meeting with @Europarl_EN. Working together we can make a difference for the health of EU citizens.
— Stella Kyriakides (@kyriakidestella) September 10, 2019