Le Figаrо. Ֆրանսիացի նախարարներին ուղարկել են փամփուշտներով նամակներ
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերին և պետական գործողությունների և պետական ֆինանսերի նախարար Ջերալդ Դարմանենին ուղարկել են սպառնալիքներով նամակ։ 360tv.ru-ն գրում է, որ Lе Figаrо –ի հաղորդմամբ, ուղարկողը նամակների մեջ դրել է 9 միլիմետրանոց փամփուշտ, բայց զգուշացրել է, որ իր սպառնալիքը գործողության կվերածի 11,43 մմ փամփուշտների օգնությամբ։
Լե Մերը օգոստոսի սկզբից արդեն երեք նամակ է ստացել՝ մահվան սպառնալիքով։ Դարմանենբ առաջին անանուն նամակը ստացել է 2018 թվականին, այդ ժամանակ նրան ավելի շատ ցանկանցել էին ոչ թե սպանել, այլ վիրավորել՝ անվանելով նրան «վիժվածք»։