Հասարակություն 13:46 11/09/2019 Հայաստան

Մի գրեք, պարոն վարչապետ

14 ժամ առաջ ՀՀ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հայաստանը մի երկիր է ուր ճամփեքն են մոլորվում,
Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում,
Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք,
Ու շողում են խաղողի մեջ գինիները անապակ:

Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի,
Չոր լավաշով լի մառան է, զնգուն զարկ է զնդանի,
Հայաստանը յարխուշտա է, քոչարի է, հորովել,
Զուռնա-դհոլ, թառ ու դուդուկ, անցյալում կորած ծովեր։

Հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական,
Ում տենչում ես երբ պարտված ես, եւ կամ հերոս հաղթական,
Հայաստանը ժողովուրդ է՝ ընտանիք է աղմկոտ,
Քրոջ պսակ, եղբոր արցունք, մայրական անշեջ կարոտ:

Հայաստանը Թումանյան է, Թամանյան է, Կոմիտաս,
Արամ Մանուկյան, Սարյան է, Համարձումյան է, Մինաս,
Հայաստանը Տիգրան Մեծ Է, սուրբ Մաշտոց է ու Նարեկ,
Պապ թագավոր, Ձենով Օհան, Խորենացի, Դավիթ Բեկ։

Հայաստանը Նորավանք է, Գանձասար է, Աղթամար,
Ֆիդայի նահատակներ են, որ ընկան Երկրի համար:
Հայաստանը Բագարան է, Արտաշատ, Էրեբունի...
Հայաստանը պատմություն է, որ ոչ սկիզբ, ոչ վերջ ունի:

Եկեք փոքր-ինչ վերլուծենք հերթական վարչապետական հերթական ստեղծագործությունը։

Չէ, չի ստացվում։ Որպես գրականություն՝ նիխտ։ Կան գործեր, որոնք չի կարելի վերլուծել։ Նյութականը քիչ է, խոսքը ընդամենը հանգավորում է, պաթոսից պարապ մասերը լցրած է  անհասկանալի պատկերներով, որոնք թերևս Ֆրեյդը թող վերծանի։ Ու հա՝ ոտանավորները ինչ վերլուծես...։

Այնուամենայնիվ՝ մի քանի հարցադրում.

Քրոջ պսակը՝ հասկացանք, հարսանեկան տրամադրությունները դեռ մարած չեն։ Բայց ինչու եղբոր արցունք. Արդյո՞ք սա ակնարկ է Ամուլսարի հետևանքների։ Մայրական անշեջ կարոտ. Եթե խոսքը խոպան գնացածների մասին է, ապա ինչու՝ անշեջ։ Արդյո՞ք կառավարությունը չի պատրաստվում աշխատատեղեր բացել, որպեսզի խոպանից վերադառնան կարոտող մայրերի որդիները։

Տարօրինակ մոտեցում է նաև ֆիդայիներին։ Եթե նրանք իմանային, որ Հայաստանի վարչապետը իրենց նահատակ է համարում...։ Այո, լավ չէր լինի։ Խստագույնս լավ չի լինի։

Ու այստեղ մի թեթև ասենք, որ եթե ՀՀ վարչապետի ձեռքը գնացել է Օհանին Ձ-ով գրելու, պետք էր Մաշտոցին էլ Սուրբ գրել՝ կրկին մեծատառով։ Ճիշտ է, անհասկանալի է ինչու ժողովրդական էպոսից հենց Ձենով Օհանը հայտնվեց, բայց գուցե և ֆեյսբուքում իր հետ անհամաձայն ու բարձրաձայն գրառումներն ու մեկնաբանություններն են պատճառը։ (Աման՝ հանգերը վարակիչ հո չէի՞ն՝ ձայն-ձայն)։

Ի դեպ՝ մեկնաբանությունները հետաքրքիր են։

Միակ մեկնաբանությունը, որին վաղուց արդեն ծանոթ ենք ու անգիր ենք արել՝ «լավա Ամուլսարի անունն էլ իմացաք, սկի տեղը չգիտեիք»։

Կորած ծովերի մասով։ Կարծես թե ոչ ոք չի նստում ու անընդհատ մտածում կորած ծովերի մասին։ Եթե ջրի մասին մտածում ենք, ապա՝ ինչ պիտի լինի Սևանի աղետը, հանքերից թունավոր «աղբրիկների» հոսքը դեպի խմելու ու ոռոգելու ջրեր։

Եթե սա գույժ է, որ «կորած ծովը» Սևանն է լինելու, ապա համենայն դեպս նշենք, որ այն ծով չի եղել։ Եթե թաքուն գաղտնագիր է՝ նվիրված դաշնակներին, ապա... դուք գիտեք, ձեր քաղաքական խաղերը։

Խաղողի մեջ գինին անապակ, այն էլ շողացող՝  ձգում է ալքիմիայի։ Կամ էլ, հարգելի խաղողագործներ, ձեր խաղողը այս տարի էլ է այգիներում թթվելու։ Ահա այսպիսի կասկած։

Տնտեսական ճնշվածության մասին են խոսում նաև մառանները, որոնք լիքն են չոր լավաշով։ Ինչը ցույց է տալիս, որ մառանը այլ սննդով լցված չէ, վաղվա օրվա հույսը չկա, դրա համար ինչքան կարող են, լավաշ են չորացնում ու լցնում մառանները։ Տխուր է։

Զնգուն զարկը զնդանի կրկին հնարավոր չէ միարժեք հասկանալ՝ կամ տպավորություն է Գյումրիի նախորդ այցից, կամ զնդանն այստեղ բանտի իմաստով է օգտագործած։

Ժողովրդի մասին, որ աղմկոտ ընտանիք է։ Այ ժողովուրդ ջան, մի աղմկեք, էլի, ձեր աղմկոտ լինելու պատճառով այն մայրը ստիպված է ապրել կարոտ ու կարոտ...։
(էլի՝ ոտ-ոտ)։

Իսկ այ՝ վառ օջախը հիշեցնում է չմարող հրդեհները։ Ու եթե ամռանը ասում էին՝ շոգից է, ապա այժմյան հրդեհները, մանավանդ՝ «Ձյունիկի» մի օր առաջ կրկնված հրդեհը, արդեն նույնիսկ անեկդոտի չեն ձգում։

Ճամփեքի մոլորվելու մասին՝ այո ճանապարհների հարցը եղել և մնում է արդիական։ Այնքան արդիական, որ հարցը նույնիսկ մոլորվելու մասին չէ, այլ ուղղակի՝ կտրտվելու։

Երկրորդ տողը՝ միանգամից անցում խորովածին։ Ճիշտն ասած՝ խորովածի շուրջը չեն ընկերները բոլորվում։ Ամենևին ոչ խորովածի...։ Կան ավելի կարևոր ամրաններ ընկերությանը բոլորելու։ Մանավանդ՝ հիմա։ Իսկ խորովածը ընդամենը սնունդ է։

Ընդհանուր՝ գոլ է, բոլ է, բոլոլա։

Վերլուծեց Ա. Ոսկանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին
Հանրապետության տարածքում՝  նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեգան Մարքլը դիմել է դատարան
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը,  դատական հայց է ներկայացրել բրիտանական Mail on Sunday տաբլոյիդի դեմ իր և...
Աղբյուր` Panorama.am
19:35
Իտալիայում ամուսնալուծված տղամարդկանց համար բացում են ապաստարաններ
Ամուսնալուծությունը կարող է կործանել  իտալացի տղամարդկանց. 60 տոկոս դեպքերում դատարանները բնակարանները տալիս են կանանց, որոնց հետ մնում են...
Աղբյուր` Panorama.am
19:21
Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:14
Լոնդոնի պատկերասրահից փորձել են գողանալ Ռեմբրանդի կտավները
Անհայտ մարդիկ ներխուժել են Լոնդոնի Դուլվիչի պատկերասրահ, որտեղ ներկայացված են եղել հոլանդացի նկարիչ Ռեմբրանդի աշխատանքները, փորձել գողանալ երկու...
Աղբյուր` Panorama.am
19:00
HBO-ն ծրագրում է նկարել «Ընկերների» նոր հատուկ սերիա
HBO Max ծառայությունը բանակցություններ է վարում ամերիկյան «Ընկերներ» սերիալի հեղինակների հետ սիթքոմի նոր հատուկ դրվագ ստեղծելու...
Աղբյուր` Panorama.am
18:48
Իտալացի մարզիչը սպառնալիքներով նամակ է ստացել
Նման նամակները Իտալիայում, որպես նախազգուշացում, սովորաբար ուղարկում են քաղաքական գործիչներին նախընտրական քարոզարշավների ժամանակ:
Աղբյուր` Panorama.am
18:30
«Թռիչք կկվի բնի վրայով»՝ հայկական բեմում
«Վստահ եմ՝ հանդիսատեսից յուրաքանչյուրը կգտնի այն կարևորն ու անհրաժեշտը, ինչ իրեն անհանգստացնում է»,- ասում է բեմադրության հեղինակ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը:
Աղբյուր` Panorama.am
18:15
Բիլ Գեյթսը միլիարդատերերի ցուցակում նորից առաջինն է
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg-ի կազմած միլիարդատերերի ցուցակի առաջատարն է: Նա առաջ է անցել վերջին երկու տարին առաջին հորիզանականում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ամենաշատ ամուսնալուծությունները` Լոռիում և Երևանում
Հանրապետությունում 2019թ. հունվար-սեպտեմբերին, գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 246 դեպք` 2018թ....
Աղբյուր` Panorama.am
17:47
Յոգան՝ դեպրեսիայից ազատվելու լավագույն միջոց
Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ յոգան և շնչառական վարժությունները կարող են կարճ ժամանակահատվածում թեթևացնել...
Աղբյուր` Panorama.am
17:41
Նիկոլաս Քեյջը կմարմնավորի Նիկոլաս Քեյջին
«Մեծ տաղանդի անտանելի բեռը»
Աղբյուր` Panorama.am
17:32
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովն առաջարկով դիմել է վարչապետին
Նախօրեին տեղի է ունեցել Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը:  Հանձնաժողովից հայտնում են, որ հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գյումրիում 28-ամյա քաղաքացին ընկել է պատուհանից
Այսօր ժամը 12:00-ին,  «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա
Ռումյան Հովսեփյանը բաց կթողնի Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
17:01
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Այս...
Աղբյուր` Panorama.am
16:43
Փաստաբան. Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման
«Իշխանության կողմից հարցը քնեցնելու, մոռացության տալու, հարցի հանդեպ հանրային հետաքրքրությունը նվազեցնելու նպատակ է...
Աղբյուր` Panorama.am
16:30
Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում
Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 45.8 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ
Աղբյուր` Panorama.am
16:12
Արցախում մեկնարկել է համահայկական ուսանողական ֆորումը
Եռօրյա ֆորումին մասնակցում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների թվով 10 բուհերի 140 ուսանողներ:
Աղբյուր` Panorama.am
16:00
Սիրիայում մեքենայի պայթյունից 10 մարդ է զոհվել
Առնվազն 10 մարդ է զոհվել,  30-ը տուժել Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ Բաբ շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Լենտա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
15:47
«Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր հարցնում են՝ ինչո՞ւ Ահնիձոր, ինչո՞ւ գրականության, ինչո՞ւ զբոսայգի»
Կայացավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և Գրականության «Ահնիձոր» զբոսայգու հայեցակարգի և էսքիզ-նախագծի շնորհանդեսը:
Աղբյուր` Panorama.am
15:31
Մեսսին վիճել է Բրազիլիայի հավաքականի մարզչի հետ
Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների ընկերական  հանդիպման ավարտին, որը կայացել է Սաուդյան Արաբիայում, լեզվակռիվ է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է
Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ:
Աղբյուր` Panorama.am
15:01
ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի ունեցած կոլեգիայի նիստին մասնակցել է նաև Արցախի ՊԲ հրամանատարը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գանձագողերը ձեռնունայն տուն չեն գնացել՝ արգելոցի տեսախցիկներ են գողացել
Օրերս  համացանցում տեսանյութ տարածվեց, որ գանձագողերը ավերել  են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խաչաձորի տեղամասի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Հրդեհ Արայի լեռան ստորոտում
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Աղբյուր` Panorama.am
14:24
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
14:14
Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը
Փրկարարները կոյուղահորից դուրս են բերել Աշոտ Ս.-ի (ծնված 1967 թ.) դին
Աղբյուր` Panorama.am
14:01
Ապօրինի ծառահատում Փամբակում
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի սկզբնամասում ստուգման են ենթարկել 48-ամյա տղամարդու վարած...
Աղբյուր` Panorama.am
13:45
Քանդվում է 16-17-րդ դարերի հնձանը
«Հենց նոր ահազանգ ստացա Դալմայի այգեգործներից, որ այս հնձանը քանդվում է :((((( «Այդպես է կարգադրված» պատասխանել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}