Իրավունք 16:01 11/09/2019

Արա Ղազարյան. Եթե իրավունք է, պետք է անվերապահորեն ապահովվի

«Կա  սկզբունք, որը նաև իրավունք է. անձն իրավունք ունի, որ կալանքի հիմքերն արագությամբ քննվի կամ կալանքի հիմքերի դեմ ներկայացված բողոքն արագությամբ քննվի անկախ արդյունքից։ Հապաղումն արդեն իսկ համարվում է խախտում  կրկին անկախ արդյունքից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Նրա խոսքով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, ելնելով հենց այս իրավունքից, պնդում են, Սահմանադրական դատարանի որոշումից հետո պետք է  արագ նիստ անցկացվի ու քննվի խափանման միջոցի հարցը։

Ա. Ղազարյանը նաև Վճռաբեկ դատարանի  որոշումից մեջբերեց. Վճաբեկ դատարանը քննադատում է  Վերաքննիչ դատարանին, որ գործի նյութերը ստանելուց հետո անհապաղ, հենց հաջորդ օրը հնարավորություն ունենալով, նիստ չի նշանակել, այլ չորս օր անց, այն դեպքում, երբ անձը գտնվել է կալանքի տակ։ Այս դեպքում, միջազգային իրավունքի մասնագետի խոսքով, վկայակոչվել է Եվրոպական կոնվենցիան, որ խախտվել է անձի՝ իր կալանքի օրինականության դատական ստուգումն արագորեն իրացված լինելու իր իրավունքը։

«Սա իրավունք է, և եթե իրավունք է, պետք է անվերապահորեն ապահովվի»,- շեշտեց Արա Ղազարյանը։

Նա նշեց, որ ՍԴ որոշումը հրապարակվել է սեպտեմբերի 3-ին, սակայն սպասել են մինչև հերթական՝ սեպտեմբերի 12-ի դատական նիստը, որի ժամանակ, բնականաբար, պետք է նախ և առաջ անդրադառնալ կալանքին, չի կարող հետաձգվել, որովհետև խոսքն անձի անձնական ազատության իրավունքի մասին է։ 

«Կարող էին ավելի շուտ անցկացնել, բայց որոշեցին սահմանված օրը։ Սակայն այստեղ խոսքն անձի ազատության իրավունքի մասին է։ Եթե դատարանը չուներ հարգելի պատճառ՝ խիստ ծանրաբեռնվածություն, բացարձակապես անհնարինություն... եթե ուներ հնարավարություն, բայց չի արել, այո, խախտում է արձանագրվում, մասնավորապես կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝ արագության իրավունքը»,- ասաց նա։

Հարցին, թե ՍԴ որոշումը տարընթեցումների առիթ է տալիս. Ռ. Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ պետք է ՍԴ-ն արձանագրում է՝ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է՝ Ռ. Քոչարյանի կալանավորումը չի կարող լինել իրավաչափ, մինչդեռ Գլխավոր դատախազությունը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան, միջազգային իրավունքի մասնագետը պատասխանեց. «Տարբեր մոտեցումներ են. մի մասը կարծում է, որ պրոցեսուալ իրավունքի խախտումը հետևանք չի առաջացրել, մի  մասն էլ կարծում է, որ պրոցեսուալ իրավունքի  խախտումն ինքնին հետևանք է առաջացրել։ Եվրոպական կոնվենցիայի տեսանկյունից ասեմ. եթե հնարավոր չէ վերականգնել այն իրավիճակը, որը գոյություն ուներ մինչև խախտումը, ուրեմն՝ պետք է ազատ արձակվի։ Իսկ այդ իրավիճակի հետ կապված  Սահմանադրական դատարանն ասել է, որ դա համակարգում ընթացակարգի, կառուցակարգի բացն է, չկա կառուցակարգ։ Դատախազն ասում է, որ կա և մենք կիրառել ենք։ Այսինքն՝ դատախազը, քննիչը  քրեական  հետապնդման շրջանակներում որոշել են նաև անձեռնմխելիության  մասին հարցը։ Սահմանադրական դատարանն ասել է, որ էլի պետք է քրեական դատավարության շրջանակներում լինի, բայց առանձնացված, ինքնուրույն կառուցակարգ  լինի՝ առանձին մարմին, ընթացակարգեր, որովհետև դա արդեն կծառայի բավարար երաշխիք։ Դատախազությունն այլ կերպ է մեկնաբանում։ Կարծում եմ՝ Դատախազության մեկնաբանությունը չի բխում Սահմանադրական դատարանի որոշման էությունից»։

Նա նշեց, որ  Գլխավոր դատախազությունը  պետք է ընդհանրապես պրոակտիվ լինի, դա բխում է իր կարգավիճակից։

«Տարիներ առաջ դիմել էինք Սահմանադրական դատարան. երբ որ Եվրոպական դատարանը որոշում է  կայացնում անկախ նրանից տուժողը գիտի այդ մասին, թե ոչ, կամ ցանկանում է, թե ոչ, դատախազը պետք է պրոակտիվ լինի, առաջինն ինքը դիմի որպես օրենքի գերակայանության երաշխավոր։ Տեսականորեն այդպես է,  բայց դատախազությունն ունի հայեցողություն և օգտվում է հայեցողությունից, այնպես չէ, որ պարտադրված եմ դիմելու։ Ունի հայեցողություն, տվյալ դեպքում օգտվել է իր հայեցողությունից և որոշել է  չդիմել։ Տեսականորեն պետք է պրոակտիվ լինի Դատախազությունը»,- ասաց Արա Ղազարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
«Աղբ վերամշակող» թափառող շների մասին
Եվրոպական շատ երկրներում, ինչպես նաև Կանադայում և ԱՄՆ-ում թափառող կենդանիների խնդիրը արմատապես լուծվել է. Փողոցներում թափառող կենդանի պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վանաձորում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Հայաստանի երկու քաղաքներում՝ Վանաձորում և Հրազդանում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է։ Վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
19:30
Գիտնականները պարզել են, որ Երկիրը ձևավորվել է ավելի արագ, քան նախկինում էին կարծում
Իզոտոպի ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ Արևային համակարգի ստեղծման մեկնարկին մեր մոլորակը ձևավորվել է շատ արագ `ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հրապարակվել են լավագույն նուդիստական լողափերի անունները
Աշխարհի լավագույն նուդիստական լողափը գտնվում է Իսպանիայում՝  Playa de Bolonia-ն է։  Այս մասին հավաստում է զբոսաշրջիկների համար...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հրապարակվել է Իդլիբում ապստամբների հարձակումը հետ մղելու տեսանյութը
Սիրիական SANA գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հետ մղվում գրոհայինների հարձակումը Սարակիբից արևմուտք գտնվող...
Աղբյուր` Panorama.am
18:54
Մյասնիկյան պողոտայում ավտոքարշակը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել
Փետրվարի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
18:41
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 9.1%-ով աճել է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019  թվականի հունվար-դեկտեմբերին  հանրապետությունում արտադրվել է 13 մլն 253.6...
Աղբյուր` Panorama.am
18:21
Հակոբ Արշակյան. Մեծամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումները մեզ կուղեկցեն նաև առաջիկայում
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովի բացմանը
Աղբյուր` Panorama.am
18:09
Աշտարակ և Թալին քաղաքներում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 17:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վաղը Բուն Բարեկենդանն է
Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակի:
Աղբյուր` Panorama.am
17:48
Antifake. ԱԺ-ում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար
Antifake-տեղեկացրել էր, որ Ազգային ժողովում տարվա սկզբին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ փետրվարի 4-ի Կ-14-Ա և Կ-15-Ա կարգադրություններով...
Աղբյուր` Panorama.am
17:35
ԱՄԷ-ում կորոնավիրուսով հիվանդ իրանցիներ են գրանցվել
Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսի երկու նոր դեպքի գրանցման մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:22
Հասմիկ Պապյան. Ի գիտություն բոլորին, ովքեր վստահ են, որ իմ սրտացավ գրառումների պատճառը պաշտոն չստանալն է
Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է՝ պաշտոն ստանձնել ոչ կարող էր, ոչ էլ ուզում...
Աղբյուր` Panorama.am
17:10
Կինոյի հանճարի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է
«Ինձ համար մեծագույն ուրախություն էր դիտել Փելեշյանի ֆիլմերը, հատկապես «Տարվա եղանակները»: Այս ֆիլմն ինձ ստիպեց այլ կերպ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ախալքալաքի նախակրթարանները կսկսեն գործել երկուշաբթի օրվանից
Գրիպի վիրուսի պատճառով մանկապարտեզներում հաճախականությունը եղել է 27%, հիվանդ են եղել թե ուսուցիչները, թե երեխաները, այդ իսկ պատճառով փետրվարի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ասկերանում պահածոյացված խավիարից թունավորում է տեղի ունեցել
Փետրվարի 21-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
16:20
Երևանի 17-ամյա բնակչուհին ռուսական կեղծ թղթադրամներով Կապանում գնումներ է կատարել
Փետրվարի 21-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի մի բնակչուհի Կապան քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
16:08
Թաթուլ Մանասերյան. Կառաջարկեմ մի բանաձև, որը կօգնի զարգացնել հատկապես արտահանումը
«Եթե երկիրը նախահարձակ է, լուրջ է վերաբերում իր պարտականություններին, ապա կարող է ճեղքում մտցնել կառույցում և ունենալ առաջընթաց»,-...
Աղբյուր` Panorama.am
15:48
«Բռնել՝ բաց թողնելու» երևույթը՝ ըստ ոստիկանության պետի տեղակալի
«Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» խորագրով քննարկման ավարտից հետո լրագրողներին տված...
Աղբյուր` Panorama.am
15:35
ԱԺ նախկին փոխնախագահն առաջարկում է ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը
ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, որ այժմ գտնվում է Չինաստանում, պնդում է՝ հարևան Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերից...
Աղբյուր` Panorama.am
15:25
Սաֆարյան. Բանկերում ավանդների աճը և լավ է, և վատ
Սա խնդիր է, որի մասին պետք է մտածի պետությունը։
Աղբյուր` Panorama.am
15:08
Ոստիկանությունում ինչ է լինելու ու չի լինելու
«Եկեք մի քիչ առաջ չընկնենք, բայց պրոցեսը շատ սահուն է լինելու։ Ամեն ինչ արվելու է, որ այն կադրերը, որոնք այսօր աշխատում են այդ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել Ստեփանավանում
Փետրվարի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան...
Աղբյուր` Panorama.am
14:39
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող կինը հայտնաբերվեց Երևանում
Փետրվարի 21-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աթոյան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Երվանդ Մանարյանին թատրոնից դուրս բերեցին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի երաժշտության ներքո
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մարմինը դուրս բերեցին սիրված ֆիլմի՝...
Աղբյուր` Panorama.am
14:15
«Կրկնում եմ երրորդ անգամ՝ գործ տվող եմ շատ վաղուց»
Երբ որ ոստիկանապետին բարձրաձայնում ենք՝ տաքսիները փակ համարներով կանգնած են, ինչո՞ւ ոչ մի քայլ չի ձեռնարկում
Աղբյուր` Panorama.am
14:10
ՀՔԾ. Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ չի քննվում
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է՝  պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ ծառայության վարույթում չի քննվում։...
Աղբյուր` Panorama.am
13:55
Վերջին հրաժեշտը՝ մեծ դերասանին
«Երվանդ Մանարյանի անունն անբաժան է մեր կինոյի՝ ավելի քան հիսուն տարիների պատմությունից։ Կինո, որ ազգային հարստություն է արդեն, իսկ այդ...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արմեն Իսրայելյան. Իրանում կորոնավիրուսից մահացության նոր դեպքեր չեն արձանագրվել
Իրանագետ Արմեն Իսրայելյանը հարևան երկրում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել՝ ըստ Իրանի պաշտոնական աղբյուրների։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}