Իրավունք 13:07 11/09/2019 Հայաստան

«Սասնա ծռեր»-ից Լամբարյանը չպատասխանեց, թե ով է կրակել ոստիկան Գագիկ Մկրտչյանի վրա

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբից 10 անդամի դատական նիստում հարցաքննվեց ամբաստանյալ Արմեն Լամբարյանը։  «Սասնա ծռերից» ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը նախ հարցրեց Լամբարյանին, արդյո՞ք իրեն համարում է  «Սասնա ծուռ»։ Նույն հարցը  Ա. Լամբարյանը տվեց Պավլիկ Մանուկյանին։ Այնուհետև հայտարարեց, որ որևէ հարցի չի պատասխանելու. «Ես ընդհանրապես ցուցմունք չեմ տալիս, հարցեր  կարող եք չուղղել, կամ ուղղեք ըստ երևույթին»։

Պավլիկ Մանուկյանը հետաքրքրվեց, երբ ոստիկանության աշխատակից Գագիկ Մկրտչյանը հրազենային վիրավում է ստացել, արդյո՞ք  Արմեն Բիլյանն այնտեղ ներկա է եղել։ Լամբարյանը բացասական պատասխան տվեց, ապա նշեց, որ այլ հարցերի չի պատասխանի։

Գ. Մկրտչյանի կինը հարցրեց, որ եթե Բիլյանն այնտեղ չի եղել, այդ դեպքում ովքե՞ր են եղել։  Ա. Լամբարյանն ասաց, որ չի տեսել, չի հիշում, շատ մարդիկ են եղել, նաև ոստիկաններ, չի հիշում նաև որ կողմում էր այն սենյակը, որտեղ Գ. Մկրտչյանը վիրավորում է ստացել։

Գ.Մկրտչյանի կինն արձագանքեց. «Ինչի՞ չեք հիշում, օրեր շարունակ այնտեղ քեֆ եք արել։ Ես ուզում եմ ասի, թե ով է եղել այդ սենյակում։ Ինքը  լավ հիշում է։ Այստեղ նստած մինչև դատական նիստի սկիզբը որոշեցիք, որ պետք է ոչ մի հարցի չպատասխանեք։ Ինչի՞, եթե կարող եք գալ այստեղ, Բիլյանին պաշտպանել, սուտ է, ճիշտ է,  ես չգիտեմ, մնացած հարցերին չեք ուզում պատասխանել, որպեսզի լույս լինի այս գործի վրա, որպեսզի մենք էլ հանգիստ լինենք։
Գագիկ Մկրտչյանի սենյակ է մտել 2-3 հոգի, ոչ մի ոստիկան չի եղել ներսում, ինչպե՞ս եք պնդում, որ ոստիկաններ են եղել։ Հրազենային վնասվածքը եղել է ոչ թե պատահական, այսինքն կրակոցը եղել է ոչ թե պատահական կրակոց, այլ  երկու քայլ հետ են գնացել,  ավտոմատը վրան պահել ու կրակել են, 100 տոկոս եմ ձեզ ասում։ Եթե չի հիշում, ոչ մի հարցի չի պատասխանում...  ինչպե՞ս է հիմա ցուցմունք տալիս, պայծառատեսությա՞մբ է տառապում, որ հենց Բիլյանն այդտեղ չի եղել»։

Նա կրկին հարցրեց, թե ով է կրակել Գագիկ Մկրտչյանի վրա։ Լամբարյանը պատասխանեց. «Ես հրաժարվում եմ ինչ- որ բան ասել»։ 

Դատախազի հարցին՝ որտեղ վիրավորում է ստացել Գագիկ Մկրտչյանը, դուք այնտեղ եղե՞լ եք, Ա. Լամբարյանը պատասխանեց. «Ոչ»։

Նշենք, որ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՊՊԾ գնդում վիրավորված, այնուհետև հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար: Ավելի վաղ ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարության ժամանակ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը  հայտարարել էր, որ հիվանդանոցում մահացած ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝  Էդվարդ Գրիգորյանը։

ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Վերջինս նույնպես մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:24
Բաքուն չի նախատեսում անդամակցել ՀԱՊԿ-ին
Բաքուն չի դիտարկում ՀԱՊԿ-ին դիտորդի կարգավիճակով անդամակցության հարցը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
16:17
«Վարդանանքը»՝ գրական թատրոնի ժանրում
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի և  «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցի համատեղ ջանքերով կներկայացվի «Վարդանանք»...
Աղբյուր` Panorama.am
16:11
Իտալացի լրագրողն ազատվել է աշխատանքից Լուկակուին վիրավորելու համար
Իտալացի մեկնաբան Լուչանո Պասսիրանին ուղիղ եթերում ռասիստական հայտարարություն է արել միլանյան «Ինտերի» և Բելգիայի հավաքականի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը հրապարակվեց
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արթուր Վանեցյանին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Այն...
Աղբյուր` Panorama.am
15:58
400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար. Փաշինյան
400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման  վերաբերյալ  ճշմարտությունն ի  հայտ բերելու համար։ Այս մասին այսօր մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Հանցավոր ու անհայտ ձկնարտադրողի պատճառով արագիլների անկումը շարունակվում է
«Մինչև օրս հստակ տեղեկություն չունենք, թե որն է եղել Արարատի մարզի Հովտաշեն համայնքում  արագիլների աղտոտման առաջացման աղբյուրը։ Դեռ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Փաշինյան. Դա եղել է պարոն Վանեցյանի փոխադարձ համաձայնությամբ
«Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու մասին միջնորդագիրը ստորագրել եմ»,-ի պատասխան՝ ԱԱԾ տնօրեն Արթուր...
Աղբյուր` Panorama.am
15:32
Արմեն Հյուսնունց. Մենք շատ կարևորում ենք մեր զինվորների մշակութային պակասը լրացնելու հարցը
Հայաստանի պետական ջազ նվագախումբը նախօրեին ներկայացել է Jazz Versions of Classical Music յուրատեսակ համերգով: Հայաստանի ճարտարապետների միության...
Աղբյուր` Panorama.am
15:23
Արթուր Վանեցյան. ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
15:21
Գարեգին Բ-ն վշտակցություն է հայտնել Արամ Ա-ին
Ամենայան Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Արամ Ա-ին՝ նրա մոր մահվան կապակցությամբ։ Կաթողիկոսը ֆեյսբուքյան իր էջում գրել...
Աղբյուր` Panorama.am
15:15
Անի Սամսոնյանը նախարարին առաջարկում է ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրություն նախաձեռնել
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բաց նամակով դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Աղբյուր` Panorama.am
15:11
Ռուբեն Հայրապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Օրերս ԱԱԾ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել «Հայաստանի պետական տնտեսագիտական...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակվեն բանտարկյալներով «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովից հետո
Մոսկվայի և Կիևի միջև բանտարկյալների փոխանակման նոր փուլը տեղի է ունենալու միայն «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովից հետո, հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:55
ԵՄ-ն ունի քաղաքական կամք` Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանն օժանդակելու համար. Գերմանիայի նախկին նախագահ
«Հայաստանում Ձեզ ընկալում են որպես հայ ժողովրդի բարեկամ, դա պատահական չէ և պայմանավորված է Ձեր գործունեությամբ: Մենք արձանագրել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
14:49
Ինձ Հայաստանի հետ կապում է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը. Յոախիմ Գաուկ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին հանդիպել է  իր հրավերով...
Աղբյուր` Panorama.am
14:47
Թուր ու թվանքն առել են, ընկել են քաղաքապետի հետևից. Փաշինյան
Վարչապետն այսօրվա ասուլիսում անդրադարձավ Երևանի աղբահանության խնդրին։ Նա նախ հիշեցրեց, որ այս տարի ստեղծվել է «Երևանի աղբահանություն և...
Աղբյուր` Panorama.am
14:44
ԱԱ․ Կարապետ Չալյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր և դուրս եկավ կիսաեզրափակիչ
77 կգ քաշային ըմբիշ Կարապետ Չալյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է։ Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը քառորդ եզրափակչի լարված պայքարում 5:4...
Աղբյուր` Panorama.am
14:35
Կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30 ամյա տղամարդ
ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան...
Աղբյուր` Panorama.am
14:35
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով երկու անձ կալանավորվել է
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության հանգամանքները պարզելու ուղղությամբ:...
Աղբյուր` Panorama.am
14:24
ԲԴԽ-ն կհանդիպի առաջին ատյանի դատավորների հետ
Սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
14:20
Չնայած վնասվածքին Արթուր Ալեքսանյանը կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար
Երեկոյան մրցահերթում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական էջը։ Ալեքսանյանի...
Աղբյուր` Panorama.am
14:07
Տավուշցի կանանց ստեղծած բրենդը՝ «Թելիկ»
2016 թվականից Տավուշում ստեղծվել է «Թելիկ» ապրանքանիշը։ Նախաձեռնությունը Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
14:00
Տավուշում բերքահավաքը՝ թշնամու նշանառության տակ
Տավուշի մարզում սկսվել է բերքահավաքը։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները սահմանից  մի քանի հարյուր մետր հեռավորության վրա թզի, հոնի, խաղողի...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բաց նամակ Փաշինյանին. Հայաստանի Հանրապետությունը պետություն է
ՀՀ քաղաքացի Արկադի Գալստյանը բաց նամակ է հղել կառավարության ղեկավարին՝ նրա ուշադրությունը հրավիրել օրենքի խախտումներին։ Նամակում ասված է....
Աղբյուր` Panorama.am
13:45
Ռուբեն Մելիքյանն ուշադրություն է հրավիրում Միրզոյանի ելույթի օրվա վրա
«Հանուն իրավական ուղի» ՀԿ հիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը համոզված է՝ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ազգային ժողովն իր դիրքորոշումը պետք է արտահայտի ՍԴ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօրվա նիստում արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի և դրա շուրջ ստեղծված իրավիճակի...
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաշինյանը կրկին ասուլիսը սկսեց 100 փաստի հրապարակումով
«Խնդրում եմ համբերությամբ լցվել»
Աղբյուր` Panorama.am
13:30
Պաշտպան. Մանվել Գրիգորյանի գործով երևում է առողջապահության նախարարի անգործությունը
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի  գործով ոչ թե իրականացվում է կամ իրականացվելու է արդարադատություն, այլ ուղղակի...
Աղբյուր` Panorama.am
13:25
ԱԱ. Հենրիկ Սարգսյանը մեկնարկել է հաղթանակով
Հայաստանի ներկայացուցիչ Հենրիկ Սարգսյանը (91 կգ) հաղթանակով է մեկնարկել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի...
Աղբյուր` Panorama.am
13:14
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ կանի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված
«Այս պահին որևէ մեկնաբանությունից զերծ կմնամ Սահմանադրական դատարանի հետ կապված»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին
11:34 16/09/2019

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}