Քաղաքական 12:46 11/09/2019 Աշխարհում

Սորոս vs Թրամփ. գաղափարական պայքա՞ր, թե՝ իշխանության պարզ ձգտում

Բարեգործ, բիզնեսմեն թե՞ պետությունների պառակտիչ․ այս և այլ շատ բնորոշումներով է հաճախ նկարագրվում Ջորջ Սորոսը։ Աշխարհի բազմաթիվ երկրներում քաղաքական իրականության վրա իր ուրույն ազդեցությունն ու իր գործունեության նկատմամբ այդ երկրների ներսում մտահոգություն առաջացնող կերպար է Ջորջ Սորոսը։ Վերջինս հայտնի է իր Բաց հասարակության հիմնադրամների գործունեությամբ, որոնց միջոցով տարբեր երկրներ ֆինանսական մեծ հոսքեր են գնում։ Այս հիմնադրամները գործում են ավելի քան 120 երկրներում, և մինչ օրս ծախսվել է $15․2 միլիարդ, իսկ անձամբ Ջորջ Սորոսը ընդհանուր առմամբ ծախսել է ավելի քան $32 միլիարդ։ Բնական հարց է ծագում, թե ինչ նպատակ է հետապնդում այս մեծահարուստ հրեան։ Լինելով լիբերալ գաղափարախոսության կրող՝ վերջինս երիտասարդ տարիքից ջանք չի խնայել ֆինանսավորելու լիբերալ արժեքները “փակ հասարակություններում”, մասնավորապես նախկին սոցիալիստական և արևելյան Եվրոպայի երկրներում։ Իր գաղափարական ոգեշնչումը ստացել է Կառլ Պոպպերի «Բաց հասարակությունն ու իր թշնամիները» դասական դարձած գրքից, որն ըստ իր խոսքերի «Խորը ազդեցություն է ունեցել» իր վրա։

Ջորջ Սորոսի համար մարդկային գոյության նպատակը այնպիսի աշխարհի ստեղծումն է, որը կազմված է ոչ թե ինքնիշխան պետություններից, այլ գլոբալ հասարակությունից, որի անդամները ազատության, հավասարության և բարգավաճման հավասար շահեր ունենալու գիտակցում ունեն։ Նրա կարծիքով նման բաց հասարակության ստեղծումը միակ ճանապարհն է, որով մարդկությունը կարող է հաղթահարել այնպիսի գոյութենական մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայական փոփոխությունները և միջուկային զենքի տարածումը։

Ջորջ Սորոսի գործունեությունը տարբեր երկրներում հանգեցնում է նրան, որ այդ երկրներում ընդունվում են վերջինիս գործունեությունը սահմանափակող և արգելող օրենսդրական ակտեր, իսկ հենց Սորոսի կերպարը դեմոնիզացվում է պետական մակարդակով։ Դիտարկենք այն երկրները, որտեղ առկա է այս միտումը։ Նախ, սկսենք Հունգարիայից՝ Ջորջ Սորոսի ծննդավայրից։ Հունգարիայում Բաց հասարակության հիմնադրամը իր գործունեությունը սկսել է դեռ 1984թ․։ Սակայն Հունգարիայի ներկայիս վարչապետը բացասական է վերաբերվում Ջորջ Սորոսի գործունեությանը իր երկրում, չնայած այն հանգամանքին, որ 1989թ․ վերջինս Սորոսի տրամադրած կրթաթոշակով սովորել է Օքսֆորդի համալսարանում։ Այնուհետև Հունգարիայի ընդդիմության մեջ լինելով՝ իր ընհատակյա հիմնադրամը՝ «Századvég», գումար է ստացել Սորոսի կողմից, որն օգտագործել է գնելու պատճենահանող սարք քննադատական թերթեր թողարկելու համար։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին վաչապետ Օրբանը սկսեց Սորոսի դեմ ուղղված արշավներ իրականացնել։ Հունիսին Հունգարիան ընդունեց մի օրենսդրական նախաձեռնություն «Կանգնեցնել Սորոսին» օրենք անվամբ։ Օրբանն անձամբ էր մշակել այդ օրենսդրական նախագիծը, որով «առանց փաստաթղթերի ներգաղթյալների խթանմանն ու աջակցությանն արգելող» նոր քրեական հանցանք ստեղծվեց։ Այս նոր օրենքով ներգաղթյալներին ֆինանսական օգնություն տրամադրելու կամ ապաստարան ստանալու գործընթացների մասին տեղեկություն տրամադրելու պարագայում սպառնում է 12-ամսյա բանտարկություն։ Հատկանշական է, որ վարչապետ Օրբանը ներգաղթին նպաստելը համարում է ազգային անվտանգության համար սպառնալիք, իսկ Ջորջ Սորոսին՝ այդ սպառնալիքի գլխավոր ֆինանսավորողը։ Սորոսն իսկապես օգնություն է տրամադրել իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին ներգաղթի հարցերով։ «Կանգնեցնել Սորոսին» օրենքն ընդունվել է հենց Ներգաղթյալների համաշխարհային օրը, վարչապետ Օրբանի՝ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույց ունենալուց հինգ օր հետո։

Դեռ ավելին, 2018թ․ ընտրություններից հետո Սորոսի կողմից ֆինանսավորվող Բաց հասարակություն հիմնադրամը Բուդապեշտից տեղափոխվել է Բեռլին՝ խուսափելով Օրբանի կառավարության հետապնդումներից։ Հունգարիայում Սորոսի դեմ ուղղված ակցիաներն ուղեկցվեցին ամբողջ երկրով պաստառների տարածմամբ, որի վրա գրված էր «Չպետք է թույլ տանք, որ վերջում ծիծաղի Սորոսը»։ Հունգարիայում Իսրայելի դեսպանը անդրադառնալով պաստառին և գրությանը հայտարարություն է տարածել, որով ասում է․ «դա վատ հիշողություններ է առաջացնում, ինչպես նաև ատելություն ու վախ տարածում»։ Այս հաղորդագրությանն անմիջապես հաջորդել է Իսրայելի արտգործնախարարության պարզաբանումը, որտեղ նշել են, որ «Իսրայելը դատապարտում է հակասեմիտական ցանկացած արտահայտություն՝ արված ցանկացած երկրում։ Սա է Հունգարիայում Իսրայելի դեսպանի տարածած հայտարարության ամբողջ իմաստը։ Հայտարարությունը որևէ կերպ ուղղված չէ այն քննադատության ապալեգիտիմացմանը, որն ուղղված էր Ջորջ Սորոսի դեմ, ով Իսրայելի՝ դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարությանը նսեմացնում է՝ ֆինանսավորելով հրեական պետությանը վարկաբեկող կազմակերպություններին»։

Սորոսի գործունեությունը ծափերով չեն ընդունում նաև Իսրայելում, չնայած վերջինիս հրեական ծագմանը։ Պատճառներից մեկն այն է, որ Սորոսը խստորեն քննադատել է Իսրայելի և ԱՄՆ-ի՝ պաղեստինցիների դեմ ուղղված քաղաքականությունը, հատկապես Համասի կողմից պաղեստինյան կառավարությանը մասնակից դառնալու մերժումը։ 2007թ․-ին «New York Review of Books»-ում քննադատել է ԱՄՆ-ին նրա համար, որ վերջինս չի ընդունում «ժողովրդավական կարգերով ընտրված Համասի կառավարությանը»։ Բաց հասարակության հիմնադրամը ֆինանսավորում է այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են «Al-Haq», «Al-Mezan», «Palestinian Centre for Human Rights», այդ թվում նաև իսրայելական ՀԿ-ներ, ինչպիսիք են «Yesh Din», «Breaking the Silence» և «Adalah»: Այս խմբերն ակտիվ մասնակցում են Դուրբանի ռազմավարությանը, որով Իսրայելին փորձում էին ներկայացնել որպես «ռասիստ և ռասսայական խտրականություն տարածող երկիր», որն պատերազմական հանցանքներ է իրականացնում։ Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների թվին են նաև պատկանում այնպիսինները, որոնք միջազգային բոյկոտներ, սանկցիաներ են իրականացրել Իսրայելի դեմ, այդ թվում Իսրայելի պաշտոնյաների վրա հարձակումներ գործելու նպատակով միջազգային դատական հայցեր են ներկայացրել։ Այս կազմակերպություններից «AL-Haq»-ն ու Մարդու իրավունքների պաղեստինյան կենտրոնը կապեր ունեն Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի հետ՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Կանադայի կողմից ճանաչված որպես ահաբեկչական կազմակերպություն։ Նույնիսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի որդին՝ Յաիր Նետանյահուն, թվիթերյան իր էջում նշել է․ «Սորոսը աշխարհում համար առաջին հակաիսրայելամետ և հակահրեական դերակատարն է»։

Մեկ այլ երկրում՝ Ռուսաստանում Ջորջ Սորոսի գործունեությունը ոչ թե պարզապես սահմանափակվեց այլ փաստացիորեն արգելվեց։ 2015թ-ից Բաց հասարակություն հիմնադրամի աջակցության ինստիտուտը և Բաց հասարակության հիմնադրամը ընդգրկվեցին միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական այն կազմակերպությունների ցանկում, որոնց գործունեությունը անցանկալի է Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Օրենսդրության համաձայն «Անցանկալի կազմակերպություններին» արգելվում է ստեղծել կառույցներ, տարածել սեփական տեղեկատվական նյութերը, դրամական միջոցների կամ վարկային կամ ոչ վարկային ֆինանսական կառույցների միջոցով իր ունեցվածքով գործարքներ իրականացնել ՌԴ-ի տարածքում։

Հաջորդ երկիրը, որտեղ Ջորջ Սորոսի գործունեությունը դատապարտվում է, Թուրքիան է։ Նախագահ Էրդողանը, խոսելով Սորոսի մասին նշել է․ «Այն մարդը (Կավալա), ով ֆինանսավորել է ահաբեկիչներին Գեզիի դեպքերի ժամանակ (2013թ. Գեզի այգու հակակառավարական բողոքի ցույցերը, որոնք Էրդողանի 15 տարվա կառավարման ընթացքում առաջացած ամենից մեծ քաղաքական մարտահրավերներից էին), բանտարկված է։ Իսկ ո՞վ է կանգնած նրա ետևում։ Բոլորին քաջ ծանոթ հունգարացի հրեա Սորոսը։ Նա մի մարդ է, ով մարդկանց է նշանակում պետությունները մասնատելու և քայքայելու համար։ Նա շատ գումար ունի և ծառայեցնում է այն հենց այս ճանապարհով»։ Բաց հասարակություն հիմնադրամը որոշեց դադարեցնել իր գործունեությունը Թուրքիայում 2018թ․՝ ըստ պաշտոնական հաղորդագրության հանդիպելով թշնամական վերաբերմունք ունեցող քաղաքական համակարգի և մի շարք անհիմն մեղադրանքների։

Սորոսի գործունեությունը արգելված է նաև Թուրքիայի դաշնակից Ադրբեջանում։ 2003թ․ Սորոսը ոգևորված խոսում էր Ադրբեջանի մասին՝ ասելով, որ վերջինս մեծ հնարավորություն ունի միանալու աշխարհի նավթարտադրող առաջնորդներին իր «թափանցիկության ձգտման շնորհիվ»։ Իսկ 2005թ․-ից նա արդեն առավել քննադատորեն էր մոտենում Ադրբեջանին, մասնավորապես Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների նախօրեին «Financial Times»-ում տպագրած իր հոդվածում կոչ էր անում Ադրբեջանին վերացնել տեղական ընտրություններում դիտորդների օտարերկրյա ֆինանսավորման վրա դրված արգելքը։ Հարաբերությունները շարունակում էին մնալ լարված և Բաց հասարակության հիմնադրամը 2010թ-ին սահմանափակեց Բաքվի իր գրասենյակի գործունեությունը, իսկ 2014թ-ին պաշտոնապես դադարեցրեց։ Այնուամենայնիվ, հետաքրքրական է, որ անգամ այս իրադարձություններից հետո 2015թ. հունվարի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ջորջ Սորոսը հանդիպում ունեցան Դավոսում՝ կարծիքներ փոխանակելով Ադրբեջանում ընթացող իրադարձությունների մասին։ Հանդիպումից ամիսներ անց, երբ հրապարկվեց «OCCRP»-ի կողմից հետաքննական զեկույցն առ այն, որ Ադրեջանի էլիտան ծախսել է մոտ $2․8 միլիարդ՝ ազդեցություն ունենալու Եվրոպայի օրենսդիրների վրա, Ալիևը իր մամլո խոսնակի միջոցով մեղադրեց դրանում Ջորջ Սորոսին և հայկական լոբբինգին, մասնավորապես նշելով, որ «Ջորջ Սորոսի արարքները պետք է ուսումնասիրվեն… հայկական լոբբին, որն աշխատում է նրա հետ միասին՝ վարում է կեղտոտ քարոզարշավ ընդդեմ Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների»։

Եթե Ջորջ Սորոսի նպատակներից թերևս ամենագլխավորը լիբերալ արժեքների տարածումն է, ապա ներկայիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահպանողական արժեքների կրող է և հարում է պահպանողական Հանրապետական կուսակցությանը։ Թրամփը և իր շրջապատը հաճախ վատաբանում են Սորոսին՝ անվանելով «չար ոգի»։ Կոնսպիրոլոգիական տեսաբանները և սպիտակ նացիոնալիստները Սորոսին դիտարկում են «հմուտ նենգափոխիչ», և նախագահ Թրամփը հաճախ ակնարկում է նույն գաղափարները՝ անգամ չփորձելով բացառել, որ Մեքսիկայից եկող ներգաղթյալների քարավանները ֆինանսավորովում են հենց նրա կողմից։ Թրամփի թշնամանքը Սորոսի նկատմամբ նկատելի է թե՛ իր ելույթներից, թե թվիթերում արված հայտարարություններից։ Օրինակ, վերջերս Սպիտակ տան իր ելույթներից մեկի ժամանակ քննադատելով գլոբալիստներին (հենց այս գաղափարախոսության ակտիվ պաշտպանն է հանդիսանում Ջորջ Սորոսը)` դահլիճից լսվեց «Սորոս» բացականչությունը, անգամ հանդիսականներից մեկը կոչ արեց «բանտարկել» նրան, որից հետո նախագահ Թրամփը նույնությամբ կրկնեց այդ բացականչությունը՝ շեշտելով «բանտարկել նրան»։ Հաճախ Թրամփը իր դեմ արշավների հիմքում մատնանշում է Սորոսի ֆինանսավորումը։ Մասնավորապես անդրադառնալով իր կողմից Գերագույն դատարան առաջադրված Բրեթ Քեվենոյի դեմ բողոքողներին՝ նա նշել է, որ «Ամենաբարձր ճչացողները վարձու պրոֆեսիոնալներն են, որոնք նպատակ ունեն Սենատորին վարկաբեկել։ Բացի այդ նայեք այն բոլոր պրոֆեսիոնալ կերպով արված նույնանման նշաններին։ Վճարված Սորոսի և ուրիշների կողմից և համար․․․ »։

Կրտսեր Դոնալդ Թրամփը ետ չմնալով հորից՝ իր թվիթերյան էջում տարածել է (retweet) գրառումներ, որոնցում մասնավորապես նշում էր․ «Սորոսի նպատակը ԱՄՆ սահմանադրական հանրապետությունը տապալելն է․․․»։ «Ջորջ Սորոսը նացիստ է, ով մատնեց իր եղբայրակից հրեաներին, որ նրանք սպանվեն գերմանական համակենտրոնացման ճամբարներում և գողացավ նրանց հարստությունը»։ Իսկ Թրամփի իրավաբան Ռուդի Ջուլիանին տարածել է իր թվիթերյան էջում մի գրառում, որտեղ Սորոսին կոչում էին հակաքրիստոս։

Թրամփի և հանրապետականների հետ թշնամանքի ամենագլխավոր պատճառներից մեկն այն է, որ Ջորջ Սորոսն ակտիվորեն ֆինանասավորում է դեմոկրատ թեկնածուներին ցանկացած ընտրության ժամանակ։ Հատկանշական է, որ 2016թ․ նախագահական ընտրությունների ժամանակ Ջորջ Սորոսը դեմոկրատներին տրամադրել է $20 միլիոն։ Վերջինիս նպատակը 2016թ ընտրություններում Դոնալդ Թրամփին պարտության մատնելն էր։ 2015-2016թթ․-ին միայն Հիլարի Քլինթոնի քարոզարշավի համար տրամադրել է ավելի քան $12 միլիոն («Hillary Action Fund» (PAC), «Hillary for America», «Hillary Victory Fund»- $867,200 2015-2016, «Priorities USA Action» (the largest Democratic Party super PAC)- $9.5 միլիոն, 2015-2016, «American Bridge 21st Century» (PAC)- $2 միլիոն): Ջորջ Սորոսի այս կատաղի պայքարը Թրամփի դեմ նմանվում է այն նույն պայքարին, որը նա տանում էր 2004թ նախագահական ընտրությունների ժամանակ՝ փորձելով թույլ չտալ, որ Ջորջ Ու․ Բուշը վերընտրվի։ Նա այդ ժամանակ դեռ աննախադեպ համարվող $27 միլիոն աջակցություն տրամադրեց նախագահի դեմոկրատ թեկնածուներին։

Դոլանդ Թրամփին պարտության մատնելն այնքան կարևոր էր Ջորջ Սորոսի համար, որ վերջինս անգամ ֆինանսավորել է հանրապետական կուսակցության 2016թ. Նախագահի այն թեկնածուներին, որոնք պայքարում էին Դոնալդ Թրամփի դեմ։ Ընդհանուր առմամբ, Սորոսի կողմից հիմնադրված ընկերությունը տրամադրել է $36800 աջակցություն հանրապետական թեկնածուներին։ Թեև այս գումարը շատ չնչին է համեմատած դեմոկրատներին տրամադրված միլիոնների հետ, այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ Սորոսը փորձում է արդեն իսկ մուտք գործել հանրապետական կուսակցության ներս և այդպիսով հակաթրամփական տրամադրություններ առաջացնել։ Հանրապետական թեկնածուներից ամենից շատ գումար ստացել է Փոլ Ռայանը՝ $10800: Չնայած Ջորջ Սորոսի բոլոր ջանքերին, Դոնալդ Թրամփն այնուամենայնիվ դարձավ ԱՄՆ նախագահ, բայց վերջինիս վարչակազմը Սորոսը բնութագրում է որպես «վտանգ ամբողջ աշխարհի համար, որը բացառապես ժամանակավոր բնույթ է կրում»
Ընդհանուր առմամբ Ջորջ Սորոսը դեմոկրատական կուսակցության և նրա ներկայացուցիչների լրջագույն աջակիցն է, ինչը ևս մեկ անգամ հաստատվեց 2018թ. միջանկյալ ընտրությունների ժամանակ։ Ֆինանսավորում ստացած թեկնածուների թվում են՝ Ջինա Օրթիզ (Gina Ortiz), Թիմ Քեյն (Tim Kaine), Թինա Սմիթ (Tina Smith), Քլեր Մքքասքիլ (Claire McCaskill), Հայդի Հայթքեմփ (Heidi Hetkamp), Ջոն Թեսթեր (Jon Tester), Շերադ Բրաուն (Sherrod Brown), Թեմի Բոլդուին (Tammy Baldwin), Փերի Գերշոն (Perry Gershon), Ջեքի Ռոուզեն (Jacky Rosen), Քրիսթեն Սինեմա (Kristen Sinema), Բիլ Նելսոն (Bill Nelson), Ջո Դոնելի (Joe Donelly), Էնդի Քիմ (Andy Kim) և այլն։ Սա միայն փոքր հատվածն է այն դեմոկրատ թեկնածուների, որոնք հազարավոր դոլարների ֆինանսավորում են ստացել Սորոսի և իր ընտանիքի անդամների կողմից։ Թեկնածուների մեծ մասը հաղթանակ տարան ընտրության ընթացքում և այժմ Կոնգրեսի անդամներ են։ Իր նախընտրական քարոզարշավի համար ֆինսավորում ստացած կոնգրեսականներից առանձնանում է այսպես կոչված դեմոկրատական ջոկատի անդամ (Squad)՝ Իլհան Օմարը (ստացել է $2700): Վերջինս դեմոկրատական կուսակցության՝ Թրամփին ամենաակտիվ քննադատողներից է, որն արժանացել է Թրամփի չափից մեծ «ուշադրության» և Թրամփն անգամ կոչ է արել իրեն վերադառնալ իր հայրենիք (Սոմալի), Իլհանն իր հերթին Թրամփին բնորոշել է որպես «ֆաշիստ»։

Հատկանշական է, որ 2020թ. դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուներից շատերը ևս ֆինանսավորում են ստացել Ջորջ Սորոսից Կոնգրեսի ընտրություններում իրենց քարոզարշավների համար։ Նրանց թվում են Էլիզաբեթ Ուորենը, Քորի Բուքերը, Քրիսթան Ջիլիբրենդը, Քամալա Հարիսը, Էմի Քլոբուչարը, Բետո Օ’ռուրկ, Թիմ Ռայն։ Սորոսը շարունակում է մեծածավալ գումարներ փոխանցել դեմոկրատամետ քաղաքական գործողության հանձնաժողովներին (PAC) («Priorities USA Action»- $5 միլիոն, 2018, «American Bridge 21st Century»-380,000, 2018), իսկ 2020թ. ընտրություններում ակտիվ մասնակցության իր մտադրության մասին է վկայում իր հիմնադրած «Ժողովրդավարություն քաղաքական գործողության հանձնաժողով»-ը («Democracy PAC»), որին տրամադրվել է շուրջ $5․1 միլիոն: Այս $5․1 միլիոն աջակցությունը դեռևս 2020թ․ ընտրությունների համար մի անձի կողմից տրամադրված ամենամեծ ֆինանսավորումն է։

Բացի ԱՄՆ ընտրություններում տարբեր թեկանածուներին ֆիանանսավորելուց, ԱՄՆ ներքաղաքական կյանքում իր դերակատարությունը Ջորջ Սորոսն ապահովում է իր Բաց հասարակություն հիմնադրամի միջոցով, որի բյուջեից ամենամեծ հատկացումները գնում են հենց ԱՄՆ-ին (2019թ- $109.8 միլիոն):

Այսպիսով ակնհայտ է դառնում, որ Ջորջ Սորոսը չի գործում ԱՄՆ կառավարության անունից, այլ ունի աշխարհը կառուցելու սեփական տեսլականը՝ հիմնված իր լիբերալ գաղափարների վրա։ Ուստի, ԱՄՆ-ն, լինելով աշխարհում առաջատար գերտերություն, Ջորջ Սորոսի համար առանձնահատուկ կարևորություն ունի, և այնտեղ իր գաղափարներին առավել մոտ կամ իր կողմից կառավարելի նախագահի թեկնածուի հաղթանակին հասնելու համար և իր գլխավոր գաղափարական թշնամու դեմ պայքարում նա չի խնայի և առավելագույնս կօգտագործի իր միջոցները։

Աղբյուրը՝ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:35
Արմեն Ջիգարխանյանը միացել է առաջին կնոջ հետ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հայտնել է որ վերամիավորվել է առաջին կնոջ` Տատյանա Վլասովայի հետ։ Ջիգարխանյանի խոսքով՝ չնայած նա...
Աղբյուր` Panorama.am
16:24
Բաքուն չի նախատեսում անդամակցել ՀԱՊԿ-ին
Բաքուն չի դիտարկում ՀԱՊԿ-ին դիտորդի կարգավիճակով անդամակցության հարցը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
16:17
«Վարդանանքը»՝ գրական թատրոնի ժանրում
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի և  «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցի համատեղ ջանքերով կներկայացվի «Վարդանանք»...
Աղբյուր` Panorama.am
16:11
Իտալացի լրագրողն ազատվել է աշխատանքից Լուկակուին վիրավորելու համար
Իտալացի մեկնաբան Լուչանո Պասսիրանին ուղիղ եթերում ռասիստական հայտարարություն է արել միլանյան «Ինտերի» և Բելգիայի հավաքականի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը հրապարակվեց
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արթուր Վանեցյանին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Այն...
Աղբյուր` Panorama.am
15:58
400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար. Փաշինյան
400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման  վերաբերյալ  ճշմարտությունն ի  հայտ բերելու համար։ Այս մասին այսօր մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Հանցավոր ու անհայտ ձկնարտադրողի պատճառով արագիլների անկումը շարունակվում է
«Մինչև օրս հստակ տեղեկություն չունենք, թե որն է եղել Արարատի մարզի Հովտաշեն համայնքում  արագիլների աղտոտման առաջացման աղբյուրը։ Դեռ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Փաշինյան. Դա եղել է պարոն Վանեցյանի փոխադարձ համաձայնությամբ
«Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու մասին միջնորդագիրը ստորագրել եմ»,-ի պատասխան՝ ԱԱԾ տնօրեն Արթուր...
Աղբյուր` Panorama.am
15:32
Արմեն Հյուսնունց. Մենք շատ կարևորում ենք մեր զինվորների մշակութային պակասը լրացնելու հարցը
Հայաստանի պետական ջազ նվագախումբը նախօրեին ներկայացել է Jazz Versions of Classical Music յուրատեսակ համերգով: Հայաստանի ճարտարապետների միության...
Աղբյուր` Panorama.am
15:23
Արթուր Վանեցյան. ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
15:21
Գարեգին Բ-ն վշտակցություն է հայտնել Արամ Ա-ին
Ամենայան Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Արամ Ա-ին՝ նրա մոր մահվան կապակցությամբ։ Կաթողիկոսը ֆեյսբուքյան իր էջում գրել...
Աղբյուր` Panorama.am
15:15
Անի Սամսոնյանը նախարարին առաջարկում է ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրություն նախաձեռնել
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բաց նամակով դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Աղբյուր` Panorama.am
15:11
Ռուբեն Հայրապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Օրերս ԱԱԾ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել «Հայաստանի պետական տնտեսագիտական...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակվեն բանտարկյալներով «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովից հետո
Մոսկվայի և Կիևի միջև բանտարկյալների փոխանակման նոր փուլը տեղի է ունենալու միայն «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովից հետո, հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:55
ԵՄ-ն ունի քաղաքական կամք` Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանն օժանդակելու համար. Գերմանիայի նախկին նախագահ
«Հայաստանում Ձեզ ընկալում են որպես հայ ժողովրդի բարեկամ, դա պատահական չէ և պայմանավորված է Ձեր գործունեությամբ: Մենք արձանագրել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
14:49
Ինձ Հայաստանի հետ կապում է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը. Յոախիմ Գաուկ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին հանդիպել է  իր հրավերով...
Աղբյուր` Panorama.am
14:47
Թուր ու թվանքն առել են, ընկել են քաղաքապետի հետևից. Փաշինյան
Վարչապետն այսօրվա ասուլիսում անդրադարձավ Երևանի աղբահանության խնդրին։ Նա նախ հիշեցրեց, որ այս տարի ստեղծվել է «Երևանի աղբահանություն և...
Աղբյուր` Panorama.am
14:44
ԱԱ․ Կարապետ Չալյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր և դուրս եկավ կիսաեզրափակիչ
77 կգ քաշային ըմբիշ Կարապետ Չալյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է։ Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը քառորդ եզրափակչի լարված պայքարում 5:4...
Աղբյուր` Panorama.am
14:35
Կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30 ամյա տղամարդ
ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան...
Աղբյուր` Panorama.am
14:35
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով երկու անձ կալանավորվել է
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության հանգամանքները պարզելու ուղղությամբ:...
Աղբյուր` Panorama.am
14:24
ԲԴԽ-ն կհանդիպի առաջին ատյանի դատավորների հետ
Սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
14:20
Չնայած վնասվածքին Արթուր Ալեքսանյանը կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար
Երեկոյան մրցահերթում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական էջը։ Ալեքսանյանի...
Աղբյուր` Panorama.am
14:07
Տավուշցի կանանց ստեղծած բրենդը՝ «Թելիկ»
2016 թվականից Տավուշում ստեղծվել է «Թելիկ» ապրանքանիշը։ Նախաձեռնությունը Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
14:00
Տավուշում բերքահավաքը՝ թշնամու նշանառության տակ
Տավուշի մարզում սկսվել է բերքահավաքը։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները սահմանից  մի քանի հարյուր մետր հեռավորության վրա թզի, հոնի, խաղողի...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բաց նամակ Փաշինյանին. Հայաստանի Հանրապետությունը պետություն է
ՀՀ քաղաքացի Արկադի Գալստյանը բաց նամակ է հղել կառավարության ղեկավարին՝ նրա ուշադրությունը հրավիրել օրենքի խախտումներին։ Նամակում ասված է....
Աղբյուր` Panorama.am
13:45
Ռուբեն Մելիքյանն ուշադրություն է հրավիրում Միրզոյանի ելույթի օրվա վրա
«Հանուն իրավական ուղի» ՀԿ հիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը համոզված է՝ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ազգային ժողովն իր դիրքորոշումը պետք է արտահայտի ՍԴ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօրվա նիստում արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի և դրա շուրջ ստեղծված իրավիճակի...
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաշինյանը կրկին ասուլիսը սկսեց 100 փաստի հրապարակումով
«Խնդրում եմ համբերությամբ լցվել»
Աղբյուր` Panorama.am
13:30
Պաշտպան. Մանվել Գրիգորյանի գործով երևում է առողջապահության նախարարի անգործությունը
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի  գործով ոչ թե իրականացվում է կամ իրականացվելու է արդարադատություն, այլ ուղղակի...
Աղբյուր` Panorama.am
13:25
ԱԱ. Հենրիկ Սարգսյանը մեկնարկել է հաղթանակով
Հայաստանի ներկայացուցիչ Հենրիկ Սարգսյանը (91 կգ) հաղթանակով է մեկնարկել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին
11:34 16/09/2019

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}