Մեծ Բրիտանիայի բնակիչն ինքնաթիռը վերածել է հյուրանոցի
Մեծ Բրիտանիայի բնակիչ Թոբի Ռիս Դևիսը հյուրանոցային համարի է վերածել Airbus A319-ը: news.ru-ի հաղորդմամբ, նա ինքնաթիռը գնել է 45 հազար ֆունտով: Օրավարձն այդ արտասովոր հյուրանոցում 220 դոլար է: Համարում կա խոհանոց, լոգարան և 4 մահճակալ:
Ինքնաթիռը տեղափոխելու համար գործարարն այն կիսել է երկու մասի, որոնք հետո կրկին միացրել է շինարարական կռունկի օգնությամբ: Հյուրանոցն արդեն 12 ընտանիք է հյուրընկալել, որոնք դրական արձագանքներ են թողել:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան